Բարի օր 

2007 թ. հուլիսի 9-ին Արարատի գագաթը նվաճեց ամենամեծ 9-հոգանոց մի խումբ:

analitik.am

Արարատի լեռան մասին առաջին գրավոր հիշատակումները դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից են (Աստվածաշունչ, Գիրք ծննդոց)

Առաջին բարձրացողները

  • Փավստոս Բյուզանդը պատմում է, որ եպիսկոպոս Հակոբ Մծբնեցին (4-րդ դար) Նոյի տապանը տեսնելու հույսով մի խումբ մարդկանց հետ փորձեց Մասիսի հյուսիսարևելյան լանջով բարձրանալ նրա գագաթը։ Աստված, իբր տեսնելով նրանց ապարդյուն ջանքերը և անսալով Հակոբի պաղատանքին, հրեշտակի միջոցով սուրբ տապանի փայտերից մի կտոր ուղարկեց նրան և հասկացրեց Արարատի կատարի անմատչելիությունը մահկանացուների համար։ Այժմ Հակոբ Մծբնեցու բերած փայտի այդ կտորը, իբրև սրբազան մասունք, պահվում է Էջմիածնի եկեղեցում։ Իսկ տասներեքերորդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ռուբրուկը վկայում է, որ հայերն Արարատի գագաթը չեն բարձրանում ոչ այնքան լեռան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով։

 

  • 1829 թվականին առաջին անգամ Արարատի գագաթը բարձրացավ Դորպատի համալսարանի պրոֆեսոր Իոհանն Ֆրիդրիխ Պարրոտը, որին ուղեկցում էին Խաչատուր Աբովյանը, երկու գյուղացիներ՝ Հովհաննես Այվազյան, Մուրադ Պողոսյան, և երկու ռուս զինվորներ՝ Ալեկսեյ Զդոռովենկո, Մատվեյ Չալպանով։ Նրանք կատարեցին ֆիզիկական և բուսա-կլիմայական հետազոտություններ։ 1845 թ. հուլիսին ակադեմիկոս Աբիխը, մանրակրկիտ ուսումնասիրելով Արարատի առանձնահատկությունները, որոշեց Մասիսի գագաթը տանող ամենամատչելի ուղին (հարավարևելյան լանջը) և կատարեց փայլուն վերելք։

 

  • 1850 թվականի օգոստոսին այդ նույն ճանապարհով Արարատի գագաթը բարձրացավ ռուսական գնդապետ Խոյկոյի արշավախումբը, որը մեկ շաբաթ մնաց գագաթին և կատարեց բազմաթիվ ուսումնասիրություններ։ Դրանից հետո բազմաթիվ արշավախմբեր են բարձրացել Արարատի գագաթը, կատարել բազմաբնույթ ուսումնասիրություններ։

 

  • 1910 թ. «Հուլիսի 30-ին և 31-ին Մեծ Մասիս բարձրացան բնագիտության մագիստրոս պ. Րոզենդալ, մեքենայագետ Վեյս, դոկտոր Ֆոն-Դեյկ Պոստ, պ. Վեյֆելբախ, դոկտոր Նյուտոն, պ. Սեյլան և Պադուայի անգլիական գեներալ-կոնսուլ պ. Լինտոմ, «Հորիզոն» 1910, 11 օգոստոս, «Լումայ» 1910, թիվ 5-6, էջ 101, «Սեյլան», Սասուն, Երևան, 1990, էջ 5-6։

Նույն շարքից