Իրավական 

Հայաստանը շատ հեռու է իրավական պետություն լինելուց. իրավապաշտպան

ԴԱՀԿ-ի՝ առանց դատարանի թույլտվության բազմաթիվ քաղաքացիների բանկային հաշիվների վրա արգելանք դնելը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Հայաստանը շատ հեռու է իրավական պետություն լինելուց: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրած գործընթացին:

 

«Սա ուղղակի անօրինականություն է և ցույց է տալիս, որ Հայաստանը շատ հեռու է իրավական պետություն լինելուց: Խնդիրն այստեղ մի քանի մակարդակում է: Նախ, տուգանքների վճարումը պետք է լինի միայն դատարանի որոշմամբ, երկրորդ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն ինքուրույն գործելու, որևէ պաշտոնյայի կամ գերատեսչության հրահանգ կատարելու իրավունք ուղղակի չունի: Այնպես որ, կատարվածը հնարավոր չէ որակել այլ կերպ, քան անօրինականություն»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

 

Հիշեցնենք, որ օրերս տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, թե հայաստանյան որոշ բանկեր կարող են սառեցրած լինել իրենց հաճախորդների բանկային հաշիվենրը:
Խոսքը մասնավորապես այն մասին է, որ ասենք մի քանի հազար դրամ տուգանքի կամ պարտքի համար կարող է կալանք դրվել բանկի հաճախորդի հաշվում եղած ողջ գումարի վրա, որը կարող է նույնիսկ ավելի քան հարյուրապատիկ անգամ գերազանցել տվյալ անձի պարտքի կամ տուգանքի գումարի չափին:

 

Համաձայն Nyut.am-ի, որը վերահիշյալ խնդրով օրերս հարցում էր ուղարկել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ստացել էր համապատասխան պատասխանը:

«1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը սահմանում է ընդհանուր դրույթներ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու մասին: Համաձայն վերոնշյալ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը ներառում է գույքի վրա արգելանք դնելը, այն առգրավելը և հարկադիր իրացնելը (աճուրդ կամ ուղղակի վաճառք):Պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, ներառյալ՝ կատարման ծախսերը»:
ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով հարկադիր կատարողների կողմից պարտապանների բանկային հաշիվների վրա արգելանք է կիրառվում ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.08.2006թ. թիվ 520-Ն որոշմամբ սահմանված կարգով: Վերոնշյալ որոշմամբ հաստատված հավելվածի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման ձևանմուշի (Ձև 1) «ՈՐՈՇԵՑԻ» մասում նշվում է արգելադրման ենթակա գումարի չափը:
Ամփոփելով վերոգրյալը՝ պետք է փաստել, որ Հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթներով արգելանք է կիրառվում պարտապանի ունեցած պարտավորությունների չափով:

 

2. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածը կարգավորում է դրամական պահանջների կատարման կարգը: Համաձայն վերոնշյալ հոդվածի 2-րդ մասի՝ «Եթե վարչական մարմնի իրականացրած վարչական վարույթի ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ անձը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել վարչական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը վարչական վարույթ իրականացնող մարմինն իրավասու է գումարի գանձման վերաբերյալ որոշումը կայացնելուց ոչ շուտ, քան 10 օր հետո ընդունելու պարտավոր անձի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշում: Արգելանք դնելու մասին որոշումը սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում է կատարման Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, բացառությամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանք դնելու մասին որոշման: Արգելանքը դրվում է անհապաղ՝ պարտավոր անձի հարկայինպարտավորությանը համարժեք գույքի վրա Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարմանծառայության կողմից՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Նույն շարքից