Վերլուծական գլխավոր 

Ու՞մ դեմ է պայքարում Թուրքիան Սիրիայում ու ինչքա՞ն հեռու կարող է գնալ

Իրաքում ու Սիրիայում հարվածներ հասցնելով Քրդական աշխատանքային կուսակցության հենակետերին՝ Թուրքիան խախտում է նախկինում ստանձնած պարտավորությունները:

Նախ՝ խախտում է 2013 թ.-ին Քրդական աշխատանքային կուսակցության հետ հաստատած հրադադարը: Երկրորդ՝ խախտում դեռեւս ՆԱՏՕ-ի կողմից չօկուպացված Սիրիայի արաբական հանրապետության ինքնիշխանությունը՝ ներխուժելով նրա տերիտորիա: Եվ վերջապես՝ ստանձնելով Իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարի պարտավորությունը, Թուրքիան իր ավիահարվածներով թուլացնում է ահաբեկիչների ամենամարտունակ ու համառ հակառակորդ՝ քրդերի դիրքերը:

Հատկանշական է, որ ավիահարվածներից հետո հայտնի է դառնում, որ թուրքերը լրացուցիչ ավիաբազա են տրամադրում ԱՄՆ ռազմաօդային ուժերին: Միացյալ նահանգները լուռ համաձայնություն են տալիս Թուրքիայի ցամաքային գործողություններին ու քրդերի դիրքերի ռմբակոծություններին:

Դրան հետեւում է Էրդողանի հեռախոսազանգը Պուտինին. Որոշակի համաձայնություն Մոսկվայի հետ՝ հետագա գործողությունների շարունակությունն ապահովելու համար:
Թուրքերի ու ամերիկացիների բոլոր այս գործողություններն առաջին հայացքից թվում են հակասական, եթե չհիշենք մի պարզ իրողություն:
Էրդողանը ձգտում է միաժամակ լուծել երկու խնդիր՝ ջախջախել իր հիմնական ախոյան Բաշար Ասադին ու խեղդել քրդերին: Պայքարը ԻՊ խմբավորմա դեմ զուտ շղարշ է, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքն, որ գրոհայիններն անարգել հատում են թուրք-սիրիական սահմանը կամ բուժում ստանում թուրքական ճամբարներում:

Թուրքիան ձգտում է նախ տապալել Ասադի կառավարությունը, ապա օկուպացնել Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններն, իսկ վեջին փուլում մտածել ԻՊ ճակատագրի մասին:
Իրավիճակը բավականին խճճված է, քանի որ քրդերը համարվում են կոալիցիայի միակ դաշնակիցները ԻՊ գրոհայինների դեմ պայքարում ու հարվածել նրանց հենակետերին՝ նշանակում է ամրապնդել ահաբեկիչների դիրքերը:

Էրդողանի քաղաքականությունը պարադոքսալ է, քանի որ վերջին հաշվով համընկնում է Միացյալ նահանգների շահերին:
Վերջին հաշվով, Սիրիայի ու Իրաքի բոլոր ուժերը, բացի քրդերից մարտնչում են Բաշար Ասադի դեմ, իսկ ԻՊ խմբավորումը դեռեւս անհրաժեշտ է ԱՄՆ-ին:
Այն կարելի է թունավորել Իրանի իսլամական հանրապետության դեմ ու վերջինիս ներքաշել պատերազմի մեջ:

Արդյունքում թուրքերը թուլացնելով քրդերին՝ կդյուրացնեն Ասադի վարչախմբի տապալման գործընթացը, այնուհետեւ կօպուկացնեն Սիրիայի հյուսիսային շրջաններն ու ամենայն հավանականության այլեւս չեն հեռանա վերոհիշյալ տարածքներից, ինչպես ժամանակին իրականացրեցին Սուեդիայի սանջակի բռնակցումը:
Ինչքան էլ բարձրաձայնվի ԻՊ խմբավորման ահընդհատ աճող սպառնալիքի ու հզորության մասին, անվիճելի է, որ դեռեւս ոչ մի ահաբեկչական կառույց կամ զորամիավորում ընդհունակ չէ առանց կողմնակի աջակցության դիմագրավել կառավարական կանոնավոր զորքերին:

ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին կբավականացներ ընդամենը մի քանի օր ԻՊ խմբավորմանն ընդհանրապես պատմության գիրկն ուղարկելու համար:
Այնինչ, քանի դեռ Սիրիան պայքարում է՝ ԻՊ խմբավորումն Արեւմուտքի թողտվությամբ կշարունակի խաղաղ բնակչության կոտորածն ու խոշտանգումը:
Մերձավորարեւելյան խաղադրույքում երբեք էլ չի արժեւորվել մարդկային գործոնը, երբեք մանկահասակ երեխայի ու կնոջ սպանությունը արժանի արձագանք չի գտել իմպերալիստական վերնախավի կուլիսներում:

Նման պայմաններում անհաժեշտ է կարեւորել հարցը՝ ինչքա՞ն հեռու կարող է գնալ Թուրքիան կամ Սիրիայի ու քրդերի դեմ պայքարում թուրքերը վերջին հաշվով կարո՞ղ են դառնալ ԻՊ խմբավորման դաշնակիցը:
Սակայն առկա է մեկ կարեւոր խնդիր. Արդյո՞ք թուրքերը չեն վրիպի իրենց հաշվարկներում կամ ուշ չի՞ լինի նրանց համար փոխել ռազմաճակատը:

Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից