Կանանց հիպոթալամուսը ավելի փոքր է, քան տղամարդկանցը և նրան քիչ քանակութամբ տեստոստերոն է հասնում, որը գործունեութունն ակտիվացնելու հատկություն ունի: Ահա թե ինչու կանայք ընդհանուր առմամբ ունեն նշանակալիորեն քիչ սեռական հակում, քան տղամարդիկ և ավելի քիչ ագրեսիվ են:
Ինչո՞ւ է բնութունը ստեղծել կանանց ստեղծել այդպիսին, որպեսզի նա ապահովի սերնդի շարունակությունը: Պատասխանն ամփոփվում է երեխային իր ներսում կրելու և հետագայում նրան խնամելու երկարատև գործընթացի մեջ, քանի որ եթե այդ շրջանում կինը ունենա սեռական մեծ ակտիվություն, ապա դրա արդյունքում կարող է տուժել նրա երեխան:
Կենդանիների այնպիսի տեսակների մոտ, ինչպիսիք են նապաստակները, հղիությունը տևում է 6 շաբաթ, իսկ ծնվելուց արդեն 2 ծաբաթ հետո ձագերը կարող են ինքնուրույն սնվել և փախչել վտանգի դեպքում: Հայր նապաստակը ստիպված չի լինում կերակրել կամ պաշտպանել ձագերին: Փղերը կարող են քայլել կամ վազել իրենց խմբի հետ համարյա ծնվելուց անմիջապես հետո: Անգամ մեր հեռավոր եղբայր շիմպանզեն կարող է գոյատևել, եթե որբ մնա 6 ամսականում, իսկ մարդու սերունդը խնամքի կարիք ունի բավականին մեծ ժամանակաշրջան և ինքնուրույն չի կարող գոյատևել:
Կնոջ մոտ հղիությունը տևում է 9 ամիս, որի մեծ մասի ընթացքում կնոջ գործունեութունը սահմանափակվում է, նա շատ բաներ չի կարող ազատորեն անել, իսկ երեխայի խնամքը, մինչև նա կարողանա քիչ թե շատ ինքնուրյուն գոյատևել, տևում է մինչև 5 տարեկանը: Այդ իսկ պատճառով կինը խորը կերպով վերլուծում է, կարող է արդյոք պոտենցիալ հայրիկը ապահովել իր ապագա երեխայի սնունդը և պաշտպանությունը: Հետևաբար կինը շատ մանրակրկտորեն և զգուշությամբ է վերաբերվում տղամարդկանց ընտրության հարցին և ոչ բոլոր տղամարդիկ կարող են հայտնվել նրա կոքին: Կնոջ ուղեղը ծրագրավորված է փնտրել այնպիսի հայր, որը նրա հետ կապված կլինի երկար ժամանակ և կկարաղանա ապահովել նրա երեխաների բարեկեցիկ զարգացումը: Հետևաբար կինը փնտրում է երկարաժամկետ զույգի և ինքն էլ պատրաստ է նվիրվել նրան ողջ կյանքի ընթացքում և միշտ հավատարիմ լինել: