Որպեսզի հասկանանք, թե ուրախությունն ինչ է, պետք է այն տարբերենք հաճույքից: Օրինակ, երբ մենք սոված ենք, ուտելիքը մեզ հաճույք է պատճառում, բայց անպայման չէ, որ ուրախություն առաջացնի: Եթե մենք ճաշում ենք մեր սիրած ռեստորանում և շրջապատված ենք սիրելի ընկերներով, ապա հավանական է, , որ հաճույքը մեծ կլինի և հնարավոր է, որ այդ հաճելի երևույթները մեզ մոտ ուրախություն առաջացնեն: Սակայն զգայական հաճույքը, որը մեզ մոտ առաջանում է համեղ սնունդ ընդունելիս, զգալիորեն տարբերվում է ուրախությունից, որը մենք զգում ենք, երբ զրուցակիցը մեզ ուրախ լուր է հայտնում կամ մեր սիրած մարդը մեզ ամուսնության առաջարկ է անում: Ուրախության հույզն ավելի անըմբռնելի է, քան հաճույքի զգացումը: Շոկոլադե սալիկը կամ պաղպաղակը գրեթե միշտ մարդուն զգայական հաճույք կարող են պատճառել, մինչդեռ այնքան էլ պարզ չէ, թե մարդուն ինչը կուրախացնի տվյալ պահին: Այս ամենի հիմնական պատճառն այն է, որ ուրախությունը պայմանավորված է հոգեբանական գործոններով և ինքնին հոգեբանական երևույթ է, իսկ հաճույքը, թեև ունի հոգեբանական կողմ, բայց հաճախ ֆիզիոլոգիական բնույթ է կրում:
Ինչո՞վ է ուրախությունը տարբերվում հաճույքից