Հոգեբանի անկյուն 

Սոցիալականացման հոգեբանական մեխանիզմները

analitik.am

Սոցիալական փորձը անձը յուրացնում է որոշակի հոգեբանական մեխանիզմների միջոցով, առանց որոնց անհնար կլիներ սոցիալականացման ցանկացած ձև: Նմանակումն ու նույնականացումը համարվում են հիմնարար մեխանիզմներ այդ գործընթացում:

 

Նմանակումը անձի գիտակցված ձգտումն է նմանակել որոշակի վարքային ձևեր: Որպես նմանակման օբյեկտ հանդես են գալիս ծնողները, ուսուցիչները, բարձր դիրք զբաղեցնող և տվյալ անձի համար հեղինակավոր հանդիսացող մարդիկ:

 

Նույնականացումը երեխաների կողմից ծնողների և այլ մարդկանց վարքային ձևերի յուրացումն է որպես իրենց սեփականը: Նույնականացումը մի կողմից ապահովում է զանազան վարքային ձևերի յուրացում, իսկ մյուս կողմից սպառնում է սեփական անհատականության մասնատմանը: Այսինքն, եթե անձը յուրացնի բազմաթիվ վարքաձևեր որպես իր սեփական վարքաձև, արդյունքում նա կկանգնի իր իսկական էության կորստի վտանգի առջև, քանի որ կդժվարանա հասկանալ, թե իր վարքաձևերից որն է ուրիշներից փոխառնված, իսկ որն է իրենը:  Սակայն մյուս կողմից էլ, շատ վարքաձևեր կան, որոնց երեխան չի կարողանա տիրապետել, եթե չնույնակականա որևէ մեծահասակի հետ և չյուրացնի դրանք:

 

Ինչպես տեսանք, նմանակումը նույնականացումից  տարբերվում էր նրանով, որ այս դեպքում անձը նմանակում է այլ մարդկանց վարքը, սակայն միևնույն ժամանակ հասկանում է, որ դա իր իսկական վարքաձևը չի, իսկ նույնականացման դեպքում այդ գիտակցումը չկա: Այնուամենայնիվ, սրանք երկուսն էլ առկա են մարդու սոցիալականացման գործընթացում և իրենց ուրույն դերն են կատարում` անկախ նրանից գիտակցված են թե ոչ:

Նույն շարքից