Հոգեբանի անկյուն 

Ափի հրամայող ուժը

Եթե մարդ կարողանա ճիշտ օգտագործել ափի ուժը, այն կարող է նրան շատ հեղինակություն և մարդկանց վրա ազդելու հնարավորություն տալ: Ազդելը հիմնականում վերաբերվում է հրամայողական ազդեցությանը: Ափի հրամայողական երեք դիրք կա` ափը վերև, ափը ներքև և ցուցամատի դիրք:

 

Եթե որևէ բան եք հրամայում ափը վերև պարզած դիրքով, ապա սա խոսում է վստահելի, չսպառնացող հրահանգի մասին, որը դիմացինի մոտ տպավորություն է ստեղծում, որ դուք իրականում խնդրում եք, ոչ թե հրամայում և նա հակված է սիրով կատարել ձեր հրամանը:

 

Ափը ներքև հրամայելիս դուք թողնում եք ղեկավարի տպավորություն, որը պարտադրում է դիմացինին ինչ- որ բան անել, ինչը նրա մոտ կարող է բացասական հույզեր և դիմադրություն առաջացնել ձեր ասածի նկատմամբ: Չնայած որ այն մարդիկ, ովքեր ձեր ենթականերն են կանեն ձեր հրամանը /թեկուզ դժկամությամբ/, այն մարդիկ, ովքեր հնարավորություն ունենան չանելու ձեր ասածը, հավատացեք, որ չեն անի:

 

Ցուցամատի դիրքը ամենախիստն է, այն խոսում է ռեալ հրամանի մասին: Այս ժեստի դեպքում  մենք փոքր-ինչ ծալում ենք մյուս մատները և առաջ պարզում ցուցամատը, կարծես փորձելով ցուցամատի օգնությամբ դիմացինին ուղղություն ցույց տալ: Սա կիրառվում է այն դեպքում, երբ մենք վստահ ենք, որ դիմացինը մեզ անպայման կենթարկվի, այլապես այն կարող է կոնֆլիկտի հանգեցնել:


Իմանալով այս դիրքերի ազդեցության մասին` փորձեք կիրառել դրանք ըստ իրենց նշանակության:

Նույն շարքից