Հոգեբանի անկյուն 

Ինչպիսի՞ որակներ են անհրաժեշտ ղեկավարին

 

Կառավարչական աշխատանքը դասվում է մարդկային գործունեության այնպիսի տեսակների շարքին, որոնք պահանջում են հատուկ անձնային որակներ, կոնկրետ մարդուն դարձնում են մասնագիտությանը պիտանի: Կառավարումը դիտարկվում է որպես գործընթաց, ավելի կոնկրետ՝ որպես ղեկավարի գործողությունների հաջորդական գործընթաց կամ շղթա: Ղեկավարի գործունեության արդյունավետությունը կախված է այդ գործընթացի անընդհատությունից, ամբողջականությունից և ավարտուն լինելուց: Եվ որպեսզի  այդ  գործունեությունը  լինի  արդյունավետ և ապահովի ցանկալի  արդյունք, անհրաժեշտ է, որ  կառավարիչն ունենա   հետևյալ  որակները.

 

Ինտելեկտ . այն պետք է միջինից բարձր լինի, բայց ոչ հանճարեղության մակարդակում: Էականէ հանդիսանում  բարդ և վերացական խնդիրների լուծման ունակությունը,

 

Նախաձեռնողականություն և գործնական ակտիվություն.  ենթադրում է գործողության շարժառիթի առկայություն, ինքնուրույնություն, որևէ բան նախաձեռնելու և դրա կատարմանը հետևողական լինելու կարողություն:

 

Ինքնավստահություն` ինքնագնահատականը պետք է լինի բարձր, բայց ադեկվատ  և  համապատասխանի հավակնությունների  մակարդակին:

 

Իրավիճակը  լայն համատեքստով ընկալելու ունակություն:. Ղեկավարը պետք է կարողանա մասնավոր իրավիճակից դուրս գալ և հարցերի լուծմանը նայել գլոբալ տեսանկյունից, փնտրել և գտնել համակարգային լուծումներ:


Պետք է նշել նաև, որ այսօր ղեկավարի համար կարևոր գործոն հանդիսանում են ոչ այնքան մասնագիտական գիտելիքները, որքան որոշ անձնային բնութագրերը, որոնք կապված են արդյունավետ հաղորդակցման, մարդկանց միջև համագործակցության, մոտիվացիայի, թիմերի ստեղծման և նրանց հետ աշխատելու ունակության, բանակցությունների վարման արվեստի և համաձայնության  հասնելու հետ: Նշված որակները ղեկավարին անհրաժեշտ որակների մի մասն են միայն, այս շարքն անընդհատ կարելի է շարունակել:

 

Ստեփանյան Տաթևիկ

Նույն շարքից