Բարի օր 

1934 թ. օգոստոսի 14-ին Ֆրիշ Ռագնարը առաջին անգամ օգտագործեց մակրոէկոնոմիկա տերմինը

analitik.am

Մակրոէկոնոմիկան (հին հունարեն հին հունարեն՝ μακρός - մեծ, երկար, οἶκος - տուն, և νόμος - օրենք) գիտություն է, որն ուսումնասիրում է տնտեսության գործունեությունը ամբողջությամբ, շուկայի և տնտեսագետ գործակալների աշխատանքը, տնտեսական երևույթների ամբողջությունը։

Առաջին անգամ այս տերմինը 1934 թվականի օգոստոսի 14-ին Ֆրիշ Ռագնարի կողմից։ Ժամանակակից մակրոէկոնոմիկայի տեսության հիմնադիրը համարվում է Ջոն Քեյնսը, այն բանից հետո երբ 1936 թվականին նա հրատարակեց իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը (անգլ.՝The General Theory of Employment, Interest, and Money).

Մակրոտնտեսագիտության հիմնական խնդիրներ

Մակրոէկոնոմիկա գիտությունը զբաղվում է այնպիսի հարցերով, որոնց պատասխանները անհնար է գտնելմիկրոէկոնոմիկայի մակարդակներում։ Նշենք մակրոէկոնոմիկայի խնդիրները։

  • Տնտեսական աճ, տնտեսական ցիկլ (փուլ) Ի՞նչ է նշանակում տնտեսական աճ. ինչպ՞ես որոշել տնտեսական աճի տեմպերը, տնտեսական աճի վրա ինչպիսի՞ գործոններ կարող են ազդել, ինչպե՞ս է ազդում տնտեսական աճը դիտարկվող երկրի զարգացման վրա
  • Գործազրկություն – Ո՞վքեր են գործազուրկները, համարվու՞մ են արդյոք գործազուրկները դրական, թե՞ բացասական(կործանարար) գործոն տնտեսության համար, ինչպե՞ս պայքարել գործազրկության դեմ, ինչպե՞ս կարելի է որոշել գործազրկության տարբեր մակարդակները երկրում, գործազրկությունը ինչի՞ վրա է ազդում
  • Գների ընդհանուր մակարդակ – Ի՞նչ է հասկացվում գների ամբողջական մակարդակ ասելով, ինչպե՞ս է գների փոփոխությունը ազդում տնտեսության վիճակի վրա, ի՞նչ է նշանակում ինֆլացիա, ո՞ր ինֆլացիան է օգտակար և որը բացասական
  • Դրամաշրջանառությունը, տոկոսադրույքի մակարդակը – Ո՞րն է փողի դերը մակրոէկոնոմիկայում, ընդհանուր տոկոսադրույքի վրա ի՞նչն է ազդում և ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա
  • Պետական բյուդջե – Ինչպե՞ս է պետությունը կարգավորում իր եկամուտները և ծախսերը, տվյալ երկրի պետական բյուդջեի փոփոխութունը ինչպիսի՞ ազդեցություն է թողնում ազգաբնակչության կենսամակարդակի և բիզնեսի զարգացման վրա
  • Առևտրային հաշվեկշիռ – Ինչպե՞ս է տվյալ երկիրը իրականացնում միջազգային առևտուր մյուս երկրների հետ, ներմուծման և արտահանման փոփոխուփյունը ի՞նչ ազդեցություն են ունենում տարադրամի կուրսի, տվյալ երկրի զարգացման և համաշխարհային շուկայի վիճակի վրա

Նույն շարքից