Ֆեյսբուք 

Ինչու Գերմանիան ներողություն խնդրեց հրեաներից

Գարիկ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Երկու համաշխարհային պատերազմներում բացարձակ ֆիասկոյի արժանացած Գերմանիան, որը այսօր էլ հանդիսանում է թելադրող ու գերհզոր երկիր, ներողություն խնդրեց հրեաներից` ճանաչելով սեփական մեղքը: Միթե դա նրանից է, որ գերմանացիները առաջադեմ են? Ամենևին: Պետական խայտառակությունը հենց այնպես չեն փաստում, եթե չկա իրական պատճառ:



Հրեաների ցեղասպանությունը աշխարհը ընդունեց հզոր հրեաների անմիջական ճնշմամբ: Մինչ օրս էլ ողջ աշխարհի քաղաքական և տնտեսական լծակները գտնվում են հրեական ծագում ունեցողների ձեռքերում: Հենց նրանք էլ այսօր թելադրում են և ղեկավարում միջազգային հարաբերություններն ու տնտեսական տենդենցները: Հրեաները երբեք չեն ամաչում իրենց հրեա լինելուց: Նրանք ամենուր բարձրաձայնում են իրենց ազգային պատկանելիության մասին, իսկ Իսրայել երկիրը համարում են սրբավայր: Հրեաներին պետք չի ստիպոլ, որ նրանք հայտարարեն իրենց հրեա լինելու մասին` քանզի դա հպարտություն են համարում: Սա է հիմնական պատճառը, որ ողջ աշխարհը և հսկա Գերմանիան ընդունեց իր անզորությունը հրեական հարցի առաջ: 

 

Ինչ է կատարվում մեր պարագայում: Մեր սփյուռքը իհարկե զիջում է հրեականին, բայց ունի ամուր հիմքեր: Այդ դեպքում ինչու է հայկական հարցի համաշխարհային ճանաչումն այսքան ձգձգվում? Ինչու շատ ու շատ արմատներով հայեր իրենց ազգային պատկանելիությունը թաքցնում, կամ բարձրաձայնում են հիմնականում սեփական շահերից դրդված: Գուցե մենք սխալ մարդկանց վրա ենք հույսներս դնում: Ողջ կյանքում փնտրում ենք հայտնի մարդկանց տոհմածառերում հայկական արմատներ, որախանում, հետո նեղանում, որ տվյալ մարդիկ ոչ մի ընդհանուր բան չեն ուզում ունենալ մեզ հետ: Ցնծում ենք, երբ ինչ-որ մեկը բարձրաձայնում է իր հայ լինելու մասին, հետո նրան համարում ենք ազգի դավաճան, երբ մոռանում է ասածների մասին: Ինչու ենք մենք ստիպում հայտնիներին, որպեսզի նրանք ընդունեն իրենց հայ լինելը?



Ինչու նրանք չեն հպարտանում արմատներով: Ինչու ենք հույսներս դրել շոու բիզնեսյան հայտնիների վրա: Չէ որ իրականում նրանք ջրհեղեղի նման են և նրանց միջոցով ստացված էֆեկտը զրոյանալու է մի քանի օրից, ու ամեն բան սկսելու ենք նորից: Մանկամտություն է կարծելը որ համացանցային լայքերի առատությունը ազդելու է ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Հենց այս միամտությունն է, որ մեզ այս օրի է հասցրել: Մի պահ վերացեք աշխարհից և վերադարձեք Հայաստան` ընդունեք մեր երկիրը որպես աշխարհի փոքր մոդել: Հիմա հարցրեք ինքներդ ձեզ` ով է մեր երկրում հարցեր լուծում` համացանցում 50000 լայք հավաքող և յութուբում 1000000 դիտում ապահովող ինչ որ մի կարճ կիսաշրջազգեստով աստղիկ, թե 0 լայք ունեցող ինչ որ պետական մարմին?: Մի շփոթեք հիմնականում դեգեներատ ու ոչինչ չորոշող ֆանատներին, ռեալ կշիռ ունեցողների հետ:



Սեփական տան զուգարանի պատերին իր սիրած աստղի կիսամերկ նկարներով օրացույց փակցրած, բազկաթոռի մեջ շուրջօրյա ընկղմված և +18 կայքեր այցելողից եք օգուտ ակնկալում? Սխալ ուղղությամբ ենք գնում ու ցավալի է, որ գերագնահատում ենք նրանց, ով մեզ մոռանալու է հաշված օրեր հետո: Մենք ու մեր կոտրած տաշտակը: Տարիների ընթացքում թղթե շերեփը այդպես էլ մետաղյա չդարձավ ու շարունակում ենք հավատալ վիզուալ խաբկանքներին ու ձևական շոուներին: 200 տարի անց ես չեմ լինի, բայց նման հոդված գրող ցավոք կլինի, եթե մտածելակերպը չփոխվի..

Նույն շարքից