Ֆեյսբուք 

Շառաչուն ապտակ Թուրքիային, ազերիներին և այլ նմաններին…

Ռոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Ինչպես միշտ գրում եմ մի փոքր ուշացումով` իրադարձությունը, երևույթը, միջադեպը վերապրելով, անցկացնելով հոգուս, սրտիս պրիզմայով, գնահատելով ու վերագնահատելով, դուրս գալով պահի, իրավիճակի զգացմունքային գնահատականներից…

 

Հայոց Ցողասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որը մատուցեց Հռոմի Ֆրանցիսկոս պապը աննախադեպ էր ու պատմական:
Զգացողություններս հակասական էին. ցավ, կսկիծ, հպարտություն, բավարարվածություն, հոգեկան հանգստություն և հատկապես ցավի, ողբերգության ճանաչման բաղձալի բարձրաձայնում…Վատիկանից համայն աշխարհին հիշեցվեց ու բարձրաձայնվեց, Ֆրանցիսկոս պապի շուրթերից հնչեցվեց մարդկության պատմության առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ Եղեռնի մասին: 



Սիրտս ցավից, հուզմունքից կծկված էր, բայց հպարտությունից, պահի վեհությունից` երջանկացած…Սուրբ Պետրոս եկեղեցու վեհաշուք, տիեզերական, սրբագործված, հրեշտակային մթնոլորտը, հայկական ծիրանափողի, երգչախմբերի, Նարեկացու, լատինա-հայկական աղոթքների, ողջ մթնոլորտի գեղեցիկ, աստվածային ոգին անկրկնելի էր ու հրաշք…



Վատիկանից հայկական դիվանագիտական շառաչուն ապտակ հասցվեց Թուրքիային, ազերիներին, մարդկային այդ ահավոր ողբերգությունը չճանաչած պետություններին, պետական և քաղաքական գործիչներին, կեղծավորությամբ, երեսպաշտությամբ ու երկակի սկզբունքներով առաջնորդվող մարդանմաններին:



Վատիկանը, կաթողիկոսարանները, սփյուռքը և հատկապես Վատիկանում Հայաստանի դեսպանատունը` դեսպան Միքայել Մինասյանի գլխավորությամբ, տիտանական աշխատանք էին կատարել ամենայն պատասխանատվությամբ և իրադարձության պատմական պահը վեհաշուք և բարձրաճաշակ ներկայացնելու ուղղությամբ:



Սա′, անշու′շտ, Ցեղասպանության մեկդարյա տարելիցի, զոհվածների հիշատակի ոգեկոչմանն ուղղված միջոցառումների տիեզերական, աստվածային պսակն էր, գագաթնակետը…

Նույն շարքից