՛՛ԱԼԳԱ՛՛ Իրավաբանական Ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչպես հայտնի է եկեղեցական շատ տոներ փոփոխում են մեր ավանդույթները:
Օրինակ Սբ.Զատիկը ''կտրում '' է յոթը և քառասունքը և նման դեպքեր շատ կան, սակայն այսօրվա նյութի թեման սա չէ:
Պարզվում է, որ երբ եկեղեցին խառնվում է դատական համակարգին, ապա Զատիկի նման ''կտրում է'' և՛ Քրեական , և՛ Քաղաքացիական Օրենսդրությունները: Այսպիսի մի եկեղեցական միջամտության մասին էլ կխոսենք այսօր,որի արդյունքը դատական ակտն է, որը պայմանականորեն կանվանենք ''ՕԾՎԱԾ ՎՃԻՌ'':
Հանրությանը հայտնի են մեղմ ասած բավականին տարօրինակ վճիռներ, որ մամուլը և հասարակությունը փորձել է ներկայացնել որպես երկրի բարձրագույն ղեկավարության պատվեր: Ղեկավարությունն էլ փորձել է դա մեկնաբանել որպես դատական համակարգի սխալ: Սակայն այսպես ասած ''բարձրագույն'' իշխանական պատվերներով վճիռների մեջ գոնե թույլ, սակայն այնուամենայնիվ տրամաբանություն կա, ինչ որ մի տեղ խորքային նայելով այդ վճիռներին, մոռանալով օրենքները նույնիսկ կարելի է արդարության նշույլներ գտնել:
Սակայն ''ՕԾՎԱԾ ՎՃԻՌՆԵՐՈՒՄ'' չկա վերը նշված հանգամանքներից և ոչ մեկ, ավելին՝տրամաբանությունը բացակայում է իսպառ, Զատիկի օրվա պես ''կտրված են'' ՀՀ օրենքները, նույնիսկ միջնադարյա ինկվիզիցիայի հոտ է գալիս: Աշխատում է մի սկզբունք՝ եկեղեցին միշտ ճիշտ է,թե չէ կանիծի,կհեռացնի եկեղեցուց:
Վերլուծելով այս ամենը՝ակամայից գալիս ես մի մտքի, որ մեր արդարադատության սպասավորները բարեպաշտ հավատանցյալներ են և եկեղեցու անեծքի տակ չընկնելու համար պատրաստ են մոռանալ իրենց բոլոր աշխարհիկ երդումները, օրենքները, արդարադատությունը և արդարությունը, միայն թե չանիծվեն և ժամանակը գալուց հետո օգտվելով աշխարհիկ և եկեղեցական կապերից հայտնվեն դրախտում:
Սա ևս բնական է մարդը մահկանացու է, հոգին ՝անմահ, և պետք է մտածել հոգու մասին, մանավանդ որ կենդանության օրոք վերջիններիս արձակված վճիռների հետևանքով մայր հայրենիքը դանդաղ, բայց հաստատուն քայլերով վերածվում է դժոխքի:
Եվ այսպես ներկայացնում ենք Օծված վճիռներ շարքից առաջինը՝
Դատական գործ ԵԱՔԴ /0214/01/10/ Կարեն Ավետյանն ընդդեմ Հարություն Դրիգոյի քրեական գործ:
Շարունակելի…