1960-ին հաստատվել են նորաձևության տարբեր միտումներ, որոնցից մեկը` կարճ շրջազգեստը, տարբերվում է մյուսներից, գրում է huffingtonpost.com-ը:
Հնագետները մ.թ.ա. 5400- 4700-ականներին հայտնաբերել են արձանիկներ կարճ եզրաշերտերով: Ժամանակակից պատմությունը այս հարցում պիոներ է համարում դիզայներ Մերի Քվանտին, ում կարճ հագուստները կրում էին աշխարհի շատ կանայք:
Նրա հեղափոխական ստեղծագործությունները հնարավորություն տվեցին երիտասարդ աղջիկներին ցուցադրելու իրենց գրավչությունն ու նորաձևության զգացողությունը: Քվանտին հայտարարել էր, որ 60-ականների ոճը պետք է լինի «ամբարտավան, ագրեսիվ և սեքսուալ»:
Սակայն, տարաձայնություններ ծագեցին. առաջնակարգ դիզայներներ Կոկո Շանելն ու Քրիստիան Դիորը ի սկզբանե դեմ էին այդ միտումին, իսկ Շանելն այն համարեց «պարզապես սարսափելի»:
Նիդեռլանդներն արգելեց շրջազգեստները որոշակի ժամանակում, մոդել Ջուան Շրիմփթոնը մեծ աղմուկ բարձրացրեց 1965-ին Մելբուռնի գավաթի կառնավալին ներկայանալով կարճ շրջազգեստով առանց զուգագուլպաների:
1969-ին վերադարձ կատարվեց դեպի համեստ չափերը, որը ընկալվեց մինիի ավարտի ազդանշան: Maxi-ին աճում էր և կանայք մտահոգվում էին կարճ շրջազգեստի համար (նույնիսկ բողոքի ակցիա կազմակերպեցին աջակցելով կարճ հագուստներին): Այդ ժամանակից ի վեր, նրանք զարգացան:
80 – ականների Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը ստեղծեց կարճ շրջազգեստների ու բաճկոնների համադրություն, որոնցից մեկը նրա ստորագրությունն ունի: 90-ականներին հագուստի մի կտորը վերափոխվեց և ոգեշնչեց շատ հանրահայտ դեմքերի:
Վերջին տարիներին կարճ շրջազգեստներն արգելվել են Ուգանդայում: Մեծ Բրիտանիայի մի պատգամավորի կարծիքով էլ, կարճ շրջազգեսներ կրողներն ավելի հաճախ են ենթարկվում սեռական ոտնձգության: