Վերլուծական գլխավոր 

Ադրբեջանը չի կարողանում հաշտվել ԼՂՀ կարգավիճակի հետ. Ու՞մ է ձեռնտու պատերազմի վերսկսումը

Փորձագետների համոզմամբ Արցախում իրավիճակը շիկացած է այն աստիճան, որ նվազագույն պրովոկացիայի դեպքում, Երեւանի ու Բաքվի միջեւ պատերազմը կարող է բռնկվել նոր ուժով:
Միանգամայն օրինաչափ է, որ հակամարտության կողմերը հրադադարի խախտման մեջ մեղադրում են միմյանց: Երկու երկրների ղեկավար դեմքերը հավաստում են, որ պրովակացիաները հրահրվում են հակառակորդի կողմից:

Ռազմական մասնագետներն այս մասին ունեն իրենց ուրույն կարծիքը. «Առավել շատ զոհեր կրում է ոչ թե պաշտպանվող, այլ՝ հարձակվող կողմը»:
Պաշտոնական տվյալներով մեծ կորուստներ կրում է հենց ադրբեջանական կողմը, իսկ դրանից եզրակացություն, որ հրադադարի խախտման ու պրովակացիաների նախաձեռնողը Բաքուն է:

Ու՞մ է ձեռնտու ռազմական գործողությունների վերսկսումը: Պատասխանն ակնհայտ է:
Ուկրաինայի ու Սիրիայի ֆոնին միջազգային հանրությունը կարծես մոռացության է տվել ղարաբաղյան հակամարտությունը: Ուստի Ադրբեջանը կարող է հիշեցնել նրանց, իսկ ռազմական գործողությունները՝ լավագույն տարբերակն են:
Ադրբեջանը չի կարողանում հաշտվել ԼՂՀ կարգավիճակի հետ ու նրա ծրագրերում երկրամասը իր տերիտորիայում ընդգրկելն է:
Երկու երկրներից ո՞վ է ընդունակ այժմ վերսկսել պատերազմը:
Այս հարցում Հայաստանը որոշակիորեն կարող է հույսը դնել Ռուսաստանի օժանդակությանը:

Սակայն, ուկրաինական հակամարտությունում ակամա հայտնված Ռուսաստանի համար բավականին խնդիրային է երկրորդ ճակատի բացումն ու ԼՂՀ ազատագրված տարածքների շահերի պաշտպանությունը: Ուստի, ադրբեջանական կողմը առավել շահագրգռված է հենց այս փուլում վերսկսել ռազմական գործողությունները:

Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի համաձայն՝ պատերազմի դեպքում Ռուսաստանը պարտավորված է ռազմական օժանդակություն ցուցաբերել՝ Հայաստանի սահմանները պաշտպանելու համար:
Սակայն, ռազմական տեխնիկան տեղափոխելու համար Ռուսաստանը պետք է հատի Վրաստանի սահմանը, իսկ 2008 թ.-ի ամառային կոնֆլիկտը ռուս զինվորականների առջեւ փակել է ցամաքային ճանապարը: Օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար նույնպես փակ է: Եվ վերջապես Լեռնային Ղարաբաղի պատերազմը կարող է հրահրել նաեւ մյուս սառեցված հակամարտությունները:
Ամենակարեւորը Ուկրաինայի գործոնն է:

Բազմաթիվ վերլուծաբանների կարծիքով Ռուսաստանին ձեռնտու չէ ներքաշվել ղարաբաղյան ճգնաժամին ու ռազմական գործողություններ սկսել ուկրաինական հարցի համատեքստում:
Բացի այդ, Ռուսաստանը շարունակում է արդիական սպառազինություն վաճառել Ադրբեջանին, այսինքն Մոսկվան զենք է մատակարարում հնարավոր հակառակորդին: Տակտիկական առումով դա այդքան էլ խելացի քայլ չէ, սակայն, արդիական սպառազինությանը տիրապետելու համար Ադրբեջանին անհրաժեշտ կլինի բավականին տեւական ժամանակ:

Միաժամանակ նոր զինատեսակները նախատեսում են նոր զորամիավորումների կազմավորումներ ու ռազմական ստորաբաժանումների փոփոխություններ: Ռազմական գործողությունների վերսկսման պարագայում պաշտոնական Բաքուն չի կարող անտեսել մի շարք անբարենպաստ գործոններ:
Մասնավորապես՝ Հայաստանին ու ԼՂՀ-ին սահմանային դաշտավայրային տեղանքը:

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Մինգեչաուրի, Ղազախի ու հարակից հարթավայրային շրջանները, որոնք աչքի են ընկնում բավականին խիտ բնակչությամբ, անմիջականորեն կհայտնվեն հայկական հեռահար հրետանու թիրախում: Եթե հայերն իրագործեն Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իրենց սպառնալիքները, ապա Առանի ողջ գոտին՝ ընդհուպ մինչև Բաքու, կարող է հայտնվել ջրի տակ, ինչը կհանգեցնի բնապահպանական մասշտաբային աղետի:

Ամպագոռգոռ ռազմակոչերով հանդես եկող Ալիեւյան վարչախումբն արդյոք ունա՞կ է Բաքվում ընդունել հարյուր հազարավոր գաղթականների, կբավարարե՞ն նավթադոլարներն, եթե պատերազմը տեւական բնույթ կրի:

Բարձր լեռների միջեւ տարածվող հարյուրավոր գյուղեր ու 9 քաղաք, որում բնակվում է 140 հազար մարդ: Սակայն, դա ընդամենը տերիտորիա ու բնակավայրեր չեն, որի համար պատրաստ են մարտնչել հազարավոր հայեր. Արցախը դա մեր պատուհանն է դեպի աշխարհ, հայության հավաքականության բնօրրանը, մեր տունը, որի համար, ինչպես 25 տարի առաջ պատրաստ ենք մարտնչել մինչեւ վերջ ու հարկ եղած դեպքում ադրբեջանական բաշիբոզուկներին հիշեցնել իրենց անփառունակ վախճանը Ղարաբաղի լեռներում:

Հովիկ Պետրոսյան

Նույն շարքից