Վերլուծական գլխավոր 

Չորս տարի անց. Ինչի՞ է նման սիրիական պատերազմը

Չորս տարի առաջ Սիրիան ամբողջապես ուրիշ երկիր էր: 2011թ.-ի մարտին հարավային Դարա քաղաքի մի խումբ անչափահասներ գրաֆիտի վրա նկարեցին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին քննադատող նկարներ: Նկարների մակագրությունները ապստամբության կոչ էին պարունակում. «Մարդիկ ցանկանում են ռեժիմի տապալում» կոչը սրընթաց արագությամբ տարածվեց Թունիսից մինչեւ Եգիպտոս, Եմենից՝ Բահրեյն: Իշխանությունների պատասխանը նույքան սրընթաց էր. Անչափահասները ձերբակալվեցին ու ենթարկվեցին կտտանքների:

2011թ.-ի մարտի 15-ին Դարայում մարդիկ դուրս գալով փողոց՝ պահանջեցին ազատ արձակել դեռահասներին: Սիրիայի մյուս քաղաքներում նույնպես սկսվեցին ընդվզումներ, բողոքի ալիքը հասավ Դամասկոս: Այդ ցույցերը սկիզբն էին:
Այժմ Սիրայում պատերազմ է: Ինչի՞ է նման պատերազմը Սիրիայում: Այն նման է ռումբերին, որ ընկնում են բնակելի փողոցների վրա, նման է արյան լճակի, երբ զինված տղամարդիկ արագորեն իրենց ընկերներին ու հարեւաններին տեղափոխում են հիվանդասենյակ:

Հիվանդանոցային սպասասրահ՝ զինված մարդկանցով, որ փորձում են պարզել տուժողների, մահացածների ու վիրավորների մասին: Փոքրիկ տղան ու աղջնակը՝ պատված փոշու թափանցիկ շերտով: Նրանց արագ բուժօգնություն են ցուցաբերում՝ մյուսների համար տեղ ազատելու համար:

Սիրիական պատերազմը հնչում է իրենց որդիների մասին հարցնող կանանց ձայներով:
Այն հնչում է ինչպես հիվանդանոցային գեներատոր, որ վառելիքի բացակայությունից խռխռում ու մարում է: Բժիշկը սպասումի մեջ է, թե երբ կվերականգնվի էլեկտրականությունը, որպիսի կանգնեցի փոքրիկ աղջնակի գլխից հոսող արյունը: Նարկոզը բացակայում է. Աղջնակի գանգրահեր մազերը պոչ է արված՝ հավաքված վարդագույն ամրակալով: Երեխան մորն է կանչում, իսկ նրա հայրը արագորեն քաշում է արյունոտ վարագույրն, որ բաժանում է վիրահատարանը սպասասրահից, որտեղ արյան մեջ պառկած են տարեց կինն ու տղամարդը:

Ահաբեկչական խմբավորումների գրոհայինները նպատակայնորեն ռմբակոծում են բժշկական հաստատությունները, սպանում բժիշկներին իրեն աշխատանքը կատարելու համար:
Պատերազմը Սիրիայում հնչում է ինչպես մեծ ընտանիքի կանայք՝ մայրեր ու տատիկներ, մորաքույրեր ու քույրեր, որ նստած մեծ սենյակում քննարկում են, թե ինչպիսի Սիրիայում կցանկանային ապրել:

Կանայք այդ մասին վիճում են ժամերով, նրանց են միանում ուրիշները: Վերջապես նրանք համաձայնվում են, որ իսլամական պետությունը լավագույն տարբերակը չէ, ոչ թե այն բանի համար, որ իսլամը սահմանափակում է կանանց իրավունքները, այլ այն պատճառով, որ կրոն քարոզող իմամներին պետք չէ վստահել:

Ինչի՞ է նման սիրիական պատերազմը: Յուրաքանչյուր զինված մարդ՝ դա իշխանություն է, իսկ որոշների համար թշնամի:
Ինչպե՞ս է հնչում պատերազմը: Այն հնչում է ինչպես ծիծաղ. մարդիկ, որ մինչ այժմ հումորով են վերաբերվում դժվարություններին: Նույնիսկ երբ մահը դառնում է առօրեական, երբ կրճատվում է ավանդական հոգեհանգստի ժամանակահատվածը, մարդիկ սովորում են համակերպվել նոր իրականությանն ու ապրել:

Ինչի՞ է նման սիրիական պատերազմը: Այն զարհուրելի ու արյունալի է, այն հիասթափեցնում, երբեմն՝ գոտեպնդում է:
Իրականում ինչի՞ է նման սիրիական պատաերազմը: Առաջին հերթին այն նման է շուրջ 130 հազար սպանվածների անուններին ու դեմքերին: Դա նշանակում է 130 հազար մարդ, որոնցից յուրաքանչյուրը ժամանակին ընտանիքի մաս էր կազմում, ընտանիքը՝ համայքի, համայնքն՝ երկրի մաս:
Ահա՛, ինչի է նման սիրիական պատերազմը…

7_259

1e5ee2d912e64fe4956299938c4bf9a4_18_w800_h600

339-700x452

qb6oxlHvYg4

 

Նույն շարքից