Դամասկոսի Բաբ Թումա ու Բաբ Շարքի քրիստոնեական թաղամասերում մարտեր են ընթանում կառավարական զորքերի ու զինյալ գրոհայինների միջեւ: Գրոհայինները Թուրքիայից ստացել են հակաօդային պաշտպանության հրետանային համակարգեր: Արեւմուտքի, Սաուդյան Արաբիայի ու Քաթարի օժանդակության պայմաններում գրոհային խմբավորումներն անցել են լայնամասշտաբ հարձակման, ինչի հետեւանքով Բաշար Ասադի վիճակը, մեղմ ասած, աննախանձելի է:
Ինչպիսի՞ իրավիճակում են հայտնվել Սիրիայի շուրջ 2 միլիոն քրիստոնեաներն ու ի՞նչ ճակատագիր է սպասվում նրանց օրինական իշխանության տապալումից հետո:
Վերջին տաս տարիների ընթացքում Սիրիայում տեղի է ունեցել երկու ծանր իրադարձություն: Առաջինը՝ սարսափելի, տեւական երաշտը, որը հարվածեց պրովինցիաներին ու ստիպեց հարյուր հազարավոր մարդկանց լքել բնակավայրերն ու տեղափոխվել մեծ քաղաքներ: Երկրորդը՝ բժշկության նվաճումն էր՝ բնակչության աննախադեպ աճը:
Այս ամենը հանգեցրեց դեմոգրաֆիկ ճգնաժամի, քաղաքները այլեւս անկարող էին հաղթահարել մարդկային նմանատիպ հոսքին:
Իրատեսական այս խնդիրների ֆոնին, երբ երիտասարդությունը չէր կարողանում աշխատանք գտնել, հայտնվեցին ծայրահեղ արմատական գաղափարախոսներ, որոնք իրենց գաղափարախոսությամբ մոտ էին Ալ-Քաիդային:
Նրանց պնդմամբ, բոլոր խնդիրների պատճառը հավատացյալ մահմեդականների կողմից ղուրանի պատվիրանների անտեսումն է ու իշխանության ղեկում հերետիկոս ալավիթների գոյության իրողությունը:
Սիրիայի իշխանություններում նշանակալի դեր են խաղում Էթնիկ-կրոնական համայնքներից մեկի՝ ալավիթների ներկայացուցիչները:
Այն հատուկ խումբ է, որ սերում է խաչակիրների հետեւորդներից ու որդեգրել է եվրոպական կենցաղի տարրերը: Այն Մերձավոր Արեւելքի բնիկ համայնքներից մեկն է. Ալավիթները բնակվում են Սիրիայում, Իրանում ու Թուրքիայում:
Չնայած այն հանգամանքին, որ ալավիթները կարեւոր դեր են կատարում Բաշար Ասադի վարչակարգում, սակայն, սիրիական բանակում մեծամասնություն են կազմում սուննի մահմեդականները:
Սուննիները ներկայացված են իշխանության բոլոր օղակներում, ուստի, երբ ասվում է, որ ալավիթները կառավարում են Սիրիան, դա նույն է, երբ ասենք, որ Խորհրդային Միությունը ղեկավարում էին հրեաները: Իհարկե, հրեաները զգալի թիվ էի կազմում երկրի ղեկավար մարմիններում, սակայն, ասել, որ նրանք երկրի տերն էին՝ թյուրիմացություն է:
Ինչ վերաբերվում է քրիստոնյաներին, ապա նրանք, նախքան ԲԱՍՍ կուսակցության հաղթանակն, արդեն իտեգրվել էին սիրիական հասարակությունում, ընդգրկված էին երկրի կառավարող օղակներում ու հանդիսանում էին երկրի լիիրավ քաղաքացիներ:
Սակայն այժմ, երբ արմատական իսլամի գաղափարակիրները պայքար են ծավալել Բաշար Ասադի դեմ, քրիստոնյաների վիճակը գնալով բարդանում է: Այո, ապստամբ արմատականների շարքերում կան մարդիկ, որ հայտարարում են որ իրենց պայքարը քրիստոնյաների դեմ չէ, սակայն, երկրում սկսվել է վերջիններիս նկատմամբ իրական բռնություններն ու արտաքսումը: Արդեն առկա են սպանված հոգեւորականները, ավերված եկեղեցիներն ու մասսայական արտաքսումները:
Ամենախոշոր բռնությունները քրիստոնյաների նկատմամբ արձանագրվել են Հոմսում, որտեղից բռնի տեղահանվել է շուրջ 138 հազար մարդ, նրանց տները հողին է հավասարեցվել: Սպանվել է մեկ կաթոլիկ հոգեւորական, 5-ը՝ ստիպված է եղել փախչել:
Այժմ հարվածի տակ են հայտնվել բոլոր քրիստոնյաները՝ կաթոլիկները, քաղքեդոնականներն ու ուղղափառները: Իսկ տառապում են նրանք ոչ թե Բաշար Ասադին սատարելու, այլ՝ միայն քրիստոնյա լինելու պատճառով:
Արմատական իսլամականները պահանջում են, որպեսզի քրիստոնյաները լքեն Սիրիան: Նրանց նկատմամբ հարձակումներ են իրագործում, առեւանգում ու հալածում են:
Իսկ խոսքը վերաբերվում է երկրի 2 միլիոն բնակչությանը:
Նման իրավիճակում միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի ապստամբ ահաբեկիչներին ֆինանսավորող ու օժանդակող Քաթարի ու Սաուդյան Արաբիայի իշխանությունների նկատմամբ, քանի որ անդառնալի հետեւանքների ողջ պատասխանատվության կրողները նրանք են:
Վերջապես այս երկու երկրները պետք է գիտակցեն, որ քրիստոնյւաները չեն կարող հաշտվել համակրոնակիցների մասսայական սպանությունների հետ, այլապես Սիրիան կարող է վերածվել երկրորդ Իրաքի, երբ ամերիկյան օկուպացիայից հետո երկրի շուրջ 1 միլիոն քրիստոնյաներ մորթազերծ արվեցին կամ արտաքսվեցին սեփական հայրենիքից:
Բաշար Ասադի տապալումից հետո, քրիստոնյաների հետ մեկտեղ մորթազերծ լինելու ճակատագրին են արժանանալու նաեւ ալավիթներն ու մյուս փոքրամասնությունները: Սիրիայի անկման դեպքում երկիրը կվերածվի արյունոտ սպանդանոցի:
Ահաբեկիչներին սատարող Սաուդյան Արաբիայում ու Քաթարում քրստոնյա բնակչություն գրեթե չի մնացել: Վահավիբիականների գաղափարախոսությունում անհավատ քրիստոնյաների գոյությունը բացառվում է:
Հարց է ծագում՝ ի՞նչ կարելի է անել սիրիական քրիստոնյաներին պաշտպանելու համար:
Իրադարձությունները վկայում են, որ նրանց այժմ ոչ ոք չի կարող պաշտպանել: Միացյալ նահանգները սատարում է վահաբիականներին, Ռուսաստանի դերակատարումը Սիրիայում աննշան է:
Բաշար Ասադի տապալումից հետո Սիրիայի քրիստոնեական համայնքին սպասվում է բնաջնջում ու տեղահանություն, ինչպես դա ժամանակին տեղի ունեցավ Իրաքում, Սոմալիում ու Լիբիայում:
Նման իրավիճակում, Սիրիայի քրիստոնյաները ստիպված են սատարել գործող իշխանություններին, քանի որ ղեկավար վարչակարգը նրանց ընձեռել է արժանապատիվ ապրելու ու զարգանալու հնարավորություն:
Ներկայումս Սիրիայում բնակվող քրիստոնյաները իրենց ապագայի հանդեպ ոչ մի պատրանքներ չեն ստեղծում:
Նրանք վստահ են, որ արմատականների իշխանության գալուց հետո Սիրիայում այլեւս չեն կարող ապրել: