Վերլուծական գլխավոր 

Մերձավոր Արեւելքում գերիշխանության հասնելու պայքարը թեւակոխում է վճռական փուլ

2005 թ.-ին, երբ Իրանի իսլամական հանրապետության նախագահ ընտրվեց Մահմուդ Ահմադինեջաթը, Արաբական միացյալ էմիրությունների զինվորական վերնախավը մտավախություն հայտնեց, որ Իրանի նախագահը՝ մեղմ ասած խելագար է: Աբու-Դաբիյի ժառանգական արքայազնը չբացառեց Իրանի դեմ պատերազմի հավանականությունն, իսկ Սաուդյան թագավոր Աբդալլան մի քանի անգամ կոչ արեց պատերազմ սկսել Թեհրանի դեմ:

Այսօր, մի կողմից ԱՄՆ ու նրա դաշնակիցների եւ մյուս կողմից Իրանի ու նրա համախոհների միջեւ պայքարը նկատելի է տարածաշրջանում առկա բոլոր հակամարտություններում: Սիրիայում, Իրաքում, Լիբանանում ու Պաղեստինում սունի ու շիա քաղաքական ուժերը կենտրոնանում են երկու բեւեռների շուրջ, որոնց կենտրոնն են հանդիսանում Վաշինգտոնն ու Թեհրանը:

Եգիպտոսն որպես ամենախտաբնակ ու ռազմական առումով հզոր արաբական երկիր այս հակամարտությունում ժամանակին առանցքային դերակատարում ուներ: Սակայն, «արաբական գարնան» հետեւանքով Կահիրեի թուլացումը տարածաշրջանում հանգեցրեց Արեւմուտքի դիրքերի երերմանը: Պատահական չէր, որ Եգիպտոսում ընդվզումների հենց սկզբնական փուլում, Իսրայելը հանդես եկավ եգիպտական նախագահին սատարելու առաջարկով:

Կահիրեի արտաքին քաղաքական կուրսի նույնիսկ ոչ զգալի շեղումը նշանակալի հետեւանքներ կունենար ողջ տարածաշրջանի համար: Այդպես էլ պատահեց: Բավարար էր, որ Եգիպտոսը դադարեց գործել Վաշինգտոնի շահերին համահունչ: Բացի այդ, Արեւմուտքը իր դիրքերը կորցնում է նաեւ Իրաքում, Թուրքիայում, Լիբանանում ու Պաղեստինում:

Իրավիճակի նման զարգացման դեպքում, երբ Մերձավոր Արեւելքի առանցքային պետությունները՝ Իրանի դաշնակիցներն կամ ուղակի հակաամերիկյան ուժերը սկսեն ամրապնդել իրենց դիրքերը տարածաշրջանում, ապա իրականում շիա կիսալուսինը կարող է վերածվել լիալուսնի, իսկ Վաշինգտոնը վերջնական ֆիասկո կկրի տարածաշրջանում:

Մերձավորարեւելյան վերջին զարգացումները թույլ են տալիս մի շարք հետեւություններ կատարել: Առաջին հերթին «շիական վերածննդի » ֆենոմենը նպաստում է Իրանի դիրքերի ամրապնդմանը տարածաշրջանում, մասնավորապես այն շրջաններում, որտեղ առկա են խոշոր շիա համայնքներ: Այդպիսի երկրներից են Իրաքն ու Լիբանանը:

Իրաքում իշխանությունը կենտրոնացված է շիաների ձեռքում, իսկ Լիբանանում գերակշիռ դիրքերում է Իրանի օժանդակությունը վայելող «Հեզբոլահ» շարժումն, որ ձեռքում են կենտրոնացված երկրի առանցքային ռազմաստրատեգիական օբյեկտները: Միաժամանակ Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումը նպաստեց Իրանի դիրքերի ամրապնդմանն ու բարենպաստ նախադրյալներ ստեղծեց իրանական լիալուսնի կազմավորման ճանապարհին:

Իրադարձությունների նմանատիպ սցենարը հանդիպում է Սաուդյան Արաբիայի ու Պարսից ծոցի մյուս արաբական միապետությունների հակազդեցությանն, որոնց ծրագրերը համընկնում են ԱՄՆ աշխարհաքաղաքական նպատակների հետ: Ներկայումս տարածաշրջանում Իրանի հիմնական հակառակորդը համարվում է ոչ թե Իսրայելը, այլ Սաուդյան Արաբիան:

Իրանական ազդեցությունը տարածաշրջանում թույլ չտալու նպատակով, Սաուդյան Արաբիան, Քաթարը, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրանց դաշնակիցները շահագրգռված են ջախջախիչ հարված հասցնել Իրանի թիկունք համարվող Բաշար Ասադի վարչակարգին:
Ուստի պատահական չէ, որ Սիրիայում շուրջ 3 տարի շարունակվող արյունալի պատերազմի ողջ ընթացքում արաբական վահաբիականները ֆինանսական ու զազմական օժանդակություն են ցուցաբերում սիրիական ընդդիմադիրներին ու զանազան արմատական խմբավորումներին:

Եթե Ռուսաստանի ու Իրանի հնարավոր օժանդակության պայմաններում Իրաքի շիա խմբավորումներին ու «Հեզբոլահին», ինչպես նաեւ Դամասկոսի օրինական իշխանություններին հաջողվի ճնշել ապստամբներին ու կանգնեցնել ահաբեկիչների առաջխաղացումը, ապա արաբական միապետները ստիպված կլինեն վերջապես պատասխան տալ իրեն չարագործությունների համար, որ իրագործում են Սիրիայում, Իրաքում ու Լիբիայում, ու առաջին հերթին՝ սեփական գոյությունը պահպանելու մտավախությամբ:

Նույն շարքից