Կադիսից մինչև Ջիբրալթար
Ինչ լավ է ուղին,
Ծանոթ է ծովին
Հառաչանքը իմ:
Օ, աղջիկ, աղջիկ,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:
Կադիսից մինչև Ջիբլարթար
Լիմոններով է պատած իմ ուղին,
Ծանոթ է հովտին
Հառաչանքը իմ:
Օ, աղջիկ, աղջիկ,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ:
Սևիլիայից մինչև Կարմոնա
Դանակներ չենք պահում
Մենք մեր մոտ,
Կտրելով սահում է լուսինը
Եվ օդը ներկում է արյունով:Օ, տղա, տղա, խենթ խելառ,
Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:
Անտերունչ աղի հանքերի կողքով
Սեր իմ, անցնում եմ առանց քեզ,
Եվ ուրիշ գրկում, անքուն գիշերով
Իմ մեռած սիրո մասին կպատմես:
Օ, տղա, տղա, խենթ խելառ,
Սուզվում է իմ խեղճ ձին ծովն ի վար:
Կադիս, խեղդում է քեզ ծովը,
Կադիս, փոխիր քո ուղին,
Կանգնիր Սևիլիա,
Թե չէ կկորչի գետում քո հոգին:
Օ, տղա,
Օ, աղջիկ,Ինչ լավ է ուղին, ինչ մութ է,
Ինչ լի է Մալագան նավերով փոքրիկ
Եվ հրապարակում ինչ ցուրտ է:
ՍԱՐՍԱՓԵԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԳԱԶԵԼ
Ես ուզում եմ, որ ջուրը կորցնի ընթացքը իր հին:
Ես ուզում եմ, որ իր հովիտները կորցնի քամին:
Ես ուզում եմ, որ գիշերը կորցնի իր աչքերը,
սիրտս էլ կորցնի իր ծաղիկները արծաթե, ոսկե:
Ես ուզում եմ, որ եզները խոսեն տերևների հետ
և հողի որդը մեռնի ստվերի ու խավարի մեջ:
Ես ուզում եմ, որ փայլեն գանգերի ատամները սուր
և դեղին գունով հեղեղվի, լցվի մետաքսաթելը
նուրբ:
Կարող եմ տեսնել մենամարտը լուռ մեռնող
գիշերվա,
կեսօրի մեջքին դալուկ թևերով անզոր փաթաթված:
Չեմ ուզում տեսնել ես կանաչ թույնի արևածագը
որտեղ խարխլված սյուների ներքո հավերժ տխուր
է մեր ժամանակը:
Բայց մի դարձրու մերկ մաքրությունդ շողուն
առավել,
Ինչպես սև կակտուս եղեգների մեջ, որ դեռ չի բացվել:
Կխմեմ մռայլ մոլորակների սարսափն ու թույնը,
բայց մի ցույց տուր ինձ քո թարմ մարմնի
անհոգությունը:
Սկզբնաղբյուր` Cultural.am