Փետրվար ամսին ծեծի ենթարկված, մի քանի օր հիվանդանոցում գտնված, հանրային ու քաղաքական կրքեր բորբոքած Արտակ Խաչատրյանը հիմա Գերմանիայում է: Ինչպես կարելի է ենթադրել՝ առմիշտ:
Ֆինանսական ի՞նչ միջոցներով Արտակ Խաչատրյանը հայտնվեց Գերմանիայում, երբ, ըստ էության, որեւէ տեղ չէր աշխատում, իսկ ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչ լինելն էլ ընդամենը բլեֆ էր, լավ մտահղացման արգասիք՝ ոչ ոք չգիտի:
Իհարկե, նրա վիրահատության ծախսերը հոգացել էր Գագիկ Ծառուկյանը, բայց հազիվ թե այդ գումարը բավական լիներ Գերմանիա հասնելու համար: Ուրեմն, հայտնվել են հոնորար վճարողներ՝ «հատուկ առաջադրանքը» կատարելու համար: Ինչպես ծամծմված արկածային ֆիլմերում է լինում, կամ ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Ամեն աշխատանք վճարվում է: Իսկ ինչու՞ չպետք է վճարվեր Արտակ Խաչատրյանի անձնազոհությունը…
Հիշու՞մ եք փետրվարյան հուզումները, երբ մի քանի օր շարունակ Հանրապետության հրապարակը պաշարված էր ՓՄՁ ներկայացուցիչներով, որոնք կռվում ու պայքարում էին «Շրջանառության հարկի մասին» օրինագծի դեմ, ներկայացնում փաստարկներ, հիմնավորումներ, նաեւ՝ վերջնագրեր:
Այս ամենի գլուխ կանգնած էին կարկառուն ԲՀԿ-ականներ Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, իսկ առավել ոգեշնչվածն ու բորբոքվածը Միքայել Մելքումյանն էր՝ տնտեսագիտության դոկտորը, պրոֆեսորը, պատգամավորը, որը նաեւ հայտնի է որպես ջրի գնով ձեռք բերված տարածքները վարձակալության տվող…
Հենց նրանք էին զանգվածներին ոտքի հանողը, նրանք էին ղեկավարում համաժողովրդական կոչվող շարժումը՝ վարպետորեն մանիպուլիացիաներ անելով, ամբոխավարության բոլոր հնարքները կիրառելով…
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում