Հայաստան Քաղաքական Հարցազրույց գլխավոր Մամուլի տեսություն 

Իշխանափոխություն, թե՞ մարդափոխություն. Արծվիկ Մինասյան. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Սեպտեմբերի վերջին Ռուսաստանն ուղղակիորեն ներգրավվեց Սիրիայում ընթացող պատերազմին՝ Մերձավոր Արեւելքում ձեւավորելով նոր ռազմաքաղաքական իրավիճակ եւ ուժերի նոր կշիռ Սիրիայում:

Ռուսաստանի ակտիվ ներգրավումը պատերազմին պրոասադական դիրքերից դեմ է գնում Թուրքիայի շահերին եւ մերձավորարեւելյան քաղաքականությունը, ինչն Անկարան իր քայլերով ու խոսքերով չի էլ պատրաստվում թաքցնել:

Այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան հակադիր բեւեռներում էին սիրիական հակամարտության ողջ ընթացքում, նորություն չէ:

Այնուամենայնիվ, արտաքին ճակատում այս տարաձայնությունը Մոսկվային եւ Անկարային չէր խանգարում զարգացնել հարաբերությունները՝ շեշտը դնելով տնտեսական համագործակցության խորացման վրա:

Նույն ուկրաինական ճգնաժամը, հատկապես Ղրիմի հարցում հակադիր տեսակետներն ու մոտեցումները չէին խանգարում, որպեսզի ՌԴ-ն Թուրքիայում կառուցի այդ երկրի առաջին ատոմակայանը, ավելի մեծ թվով ռուսաստանցի զբոսաշրջիկներ այցելեն Թուրքիա, թուրքական ընկերությունները շինարարությամբ զբաղվեն Ռուսաստանում, ինչպես նաեւ կողմերը մտածեն ռուսաստանյան վառելիքի համար Թուրքիան տարանցիկ երկրի վերածելու մասին:

Սակայն, օդային հարվածների տեսքով ռուսաստանյան անմիջական միջամտությունը Սիրիայի պատերազմին փոխեց նաեւ տնտեսական գործոնով պայմանավորված ռուս-թուրքական արտաքնապես զուսպ հարաբերությունները՝ բավական սրելով դրանք եւ տարաձայնություններն ավելի հանրային ու ակնհայտ դարձնելով:

Իհարկե, Թուրքիան Սիրիայում իր հաշվարկներն ու շահերն ունի, որոնք սկսվում եւ ավարտվում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու մոլուցքով: Ասադի փոխարեն Սիրիայում պետք է իշխանության գային այնպիսի ուժեր, որոնք կլինեին թուրքական ազդեցության գոտում եւ հնարավորություն կտային Անկարային ավելի ազատ ու վստահ զգալ հարաբերություններ կառուցելիս հյուսիսային հարեւանի հետ, որի հետ թուրքական պետությունը կիսում է իր ամենաերկար ցամաքային սահմանը:

Թուրքիան ձգտում է նաեւ Սիրիայի հյուսիսում ստեղծել բուֆերային գոտի, որտեղ կտարածվի թուրքական ազդեցությունը: Սիրիական հակամարտությունում Թուրքիայի քաղաքականության առաջնային խնդիրներից են նաեւ քրդերը, որոնք ստեղծված իրավիճակում փորձեր էին կատարում ինքնավարություն ձեռք բերելու ուղղությամբ, ինչը հիվանդագին է ընկալվում Թուրքիայում, որի համար էլ վերջին տասնամյակներին քրդական հարցը խնդիրների խնդիրն է մեր արեւմտյան հարեւանի համար:

Ամփոփելով՝ պետք է ասել, որ Թուրքիայի համար Սիրիայի հակամարտությունը լրջագույն կարեւորություն է կրում, ուստի այս ճակատում ցանկացած զարգացում իր ազդեցությունն է թողում Անկարայի քաղաքականության վրա:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից