Մշակույթ Բարի օր 

Ընթերցանության ժամ. Իոսիֆ Բրոդսկի

Ստանսներ քաղաքին

Չլինի այնպես-
Ես մեռնեմ հանկարծ քեզանից հեռու,
լեռնային աղավնուտներում,-
ծուռտիկ ոտքերով տղային եմ կրկնում։
Չլինի հանկարծ,
որ դու շտապող ամպերի ներքո,
գիշերվա ծոցում տեսնես արցունքներս
եւ վիշտս խեղճ։
Թող ինձ սգերգի
ջրերի ու երկինքների երգչախումբը գոռ,
եւ գրանիտն ամուր գրկի ինձ,
թող կլանի իսկույն –
քայլս հիշելով,
թող սգերգի ինձ,
թող սգերգի հապճեպ փախածիս, նոր-
ցնցի քո սպիտակ գիշերով ինձ այս
երկրային փառքն անշարժ։
Շուրջ բոլորը կտիրի լռություն։ –
Սեւ ճոպանը միայն կճչա
գետի լայնքի վրա,
շնչահատ կռվելով խավարի դեմ,
եւ թռչող գիշերը
այս թշվառ կյանքը կնշանի քո
գեղեցկության եւ իմ
ետմահու խորին ճշմարտության հետ։
1962թ.

* * *
Գալիս է ձյունը՝
ողջ աշխարհը մատնելով փոքրամասնության։
Այդ պահին խրախճանք է Պինկերտոնների մոտ,
Եւ բռնացնում ես քեզ այն էության մեջ,
որ անփութության դրոշմն է կրում։
Նման գյուտի դիմաց չեն պահանջում կաշառք,-
լռությու՜ն է իջել շրջակայքին։
Որքա՞ն լույս է լցված աստղի բեկորում-
Կեսգիշերին- ինչպես փախստականները նավակի մեջ։
Մի կուրացիր, նայիր։ Դու նույնպես որբ ես,
հերձվածող, գարշանք, օրենքից դուրս։
Թե քրքրես հոգիդ, ոչինչ չես գտնի։ Բերանիցդ
գոլորշու քուլա է ելնում, ինչպես դեմք դեւի։
Աղոթիր բարձրաձայն, որպես մի երկրորդ Նազովրեցի
ցավիր՝
հանուն զույգ կիսագնդերում առատ ընծաներով
թրեւող ինքնահռչակ տիրակալների
եւ հանուն օրորոցային բոլոր մանկանց։
1985թ.

* * *
Ծակուծուկերում չէ Աստված ապրում գյուղում,
ինչպես կարծում են ծանակողները, այլ՝ ամենուր։
Նա լուսավորում է տանիքները եւ
բոլոր դռները օրհնում ազնվորեն։
Ավելորդ է գյուղում, բայց ամեն շաբաթ
նա ոսպ է եփում պղինձների մեջ,
երազկոտ պար է պարում կրակում
եւ աչքով անում ինձ՝ վկայողիս։
Ցանկապատ է քաշում, մատուցում աղջիկն
իբրեւ անտառապահ եւ կատակախառն
իր նպատակից հեռու է պահում
ձկնորսի նետած կարթը երկար։-
Հնարը՝ դիտել անցուդարձն այդ,
աշնանամուտի սուլոցն է տալիս,
եւ չարանալով՝ արժե գոհ մնալ
գյուղի մեն-միակ աթեիստից։
1964թ.

* * *
Տեղատարափը վերակենդանացնում է
հրավառությունը պատկառուկների՝ փոշում թորշոմած։
Եվ իրիկնաժամը օրը կիսում է,
ինչպես ութ թիվն է մկրատվում երկու զրոների,-
իսկ իրանին նրա թվացույցն է սեղմվում՝
երգող կիթառին նույնապատկերվելով.
նրա լարերին մեխված հայացքով՝
մազափունջը՝ ինչպես կիթառի գրիֆ։-
Նրա ձեռնափը շալն է հարդարում։
Վարսերը հպվում են խոնարհ ոաերին-
և վերահնչում է թախիծը մարմար,-
էլ ուրիշ մի գո ինձ չիգրավում։-
Մենակ ենք այստեղ։ Աչքերից Բացի,
որ մթնշաղում գամվել են իրար,
ոչինչ այլևսչի՜ շաղկապում մեզ
այս վանդակազերծ բանտի
շեղվածքում։

* * *
Ես սկսում եմ տարին, և կրակը արագ գալարվում է
պարապուտ նետված եղևնին դեպի
– նման է պերկեսի կրծած կմախքի։
Եվ նոր Ֆաետոնը սլանում է երկինք,
և անհունում արևն է լողում ինչպես կղզի,
և ծաղկուն տարիքում աճապարում եմ դեպի հյուսիս։
Իմ շարժուձևով սկսում եմ տարին,
իմ թեք ուսերից ստվերներն են աճում,-
ինչպես ծովը, որ իր երախն է բացում
թիանավի էգկուրծք ճուռակների առաջ,
ֆրեգատների բոլոր ճուռակ-կանանց առաջ,
բոլոր ձկնանման աղջիկների առաջ։
Ախ, Ապոլոն, գիտեմ՝ անծանոթ չէ քեզ
արգոսյան խուճուճ օրացույցը հին,-
փոթորկուն հետքերս հարթի՜ր քո դիպուկ
եռաժանիով։-
Երբ պատուհանի տակ հունվարն է շաչում,
ինձ հովվերգական այբուբեն է պետք,
որ հախուռն օգոստոսը չծաղրի խենթին։
1969 թ.

* * *
Այն չէ՝ խելառվում եմ, բայց հոգնել եմ անչափ
ամռան խաղերից։ Օրը կորցնում ես հանկարծ,
թե շապիկի համար պահարան ես խցկվում։
Թող գա ձմեռն ու ծածկի վերջապես
քաղաքները, մարդկանց, բայց նախևառաջ՝ ծածկույթը կանաչ։
Կքնեմ շորերով կամ ցանկացած էջից գիրք կկարդամ,
քանի դեռ տարին մնացորդ ունի-
ինչպես շունը գիտակ, որ փախչելով կույրից՝
հատում է փողոցը նախատեսված տեղում։-
Ազատությունը՝ երբ մոռանում ես հայրանունդ բռնակալի մոտ,
իսկ փսլինքը բերնում ավելի քաղցր է Շիրազի հալվայից,-
ու թեպետ ուղեղդ ոլորված է խոյի եղջյուրի պես,
կաթիլ չի ընկնում կապույտ աչքերից։
1976 թ.

Թարգմանությունները ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի

Սկզբնաղբյուր`lit-bridge.com

Նույն շարքից