Քաղաքական Վերլուծական Մամուլի տեսություն 

Ակտիվիստնե՞ր, թե՞ պատվիրված խաղ. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Հայ իրականության մեջ ձեւավորվել է նոր հանրային խավ, որն ինքնանվանում ունի՝ ակտիվիստներ: Այսինքն, մարդիկ, որոնք քաղաքական գործիչներ չեն ըստ էության, իրենց չեն համարում կուսակցականացվածներ, բայց ամենաակտիվ մասնակցությունն են ունենում հանրային շարժումներին, բողոքի ակցիաներին, հայտնվում են այն տեղերում, որտեղ կա հանրություն, որտեղ կոչեր են հնչում:

Ակտիվիստ բառն, իհարկե, մի քիչ խորհրդային երանգ ու հիշողություն ունի իր մեջ, որովհետեւ կոմունիստական ու կոմերիտական ակտիվիստների խմբեր էին ձեւավորվում, որոնք ամենուրեք դրոշակներ էին պարզում, երգում ու փառաբանում ընկեր Լենինին ու Ստալինին, հետո՝ ընկեր Բրեժնեւին ու Գորբաչովին…

Նրանք այն հարվածի ավանգարդն էին, որոնց միջոցով էր կոմունիստական կուսակցությունն իրականացնում իր քարոզչությունը: Ակտիվիստների խմբերն ամենուրեք էին՝ գործարաններում ու կոլխոզային դաշտերում, կոմերիտական կառույցներում եւ անգամ կալանավայրերում… Կոմունիստական ժամանակներն անցան, բայց ակտիվիստ բառը մնաց: Գրեթե չիմաստափոխվեց, պահպանեց իր նախնական նշանակությունը:

Ուրեմն, հիմա էլ՝ ժողովրդավարական ակտիվիստներ, որոնք մերթ պայքարում են Թեղուտի, մերթ՝ Մաշտոցի պուրակի, մերթ՝ էլեկտրաէներգիայի սակագների դեմ: Անգամ, պատվիրակվելով որոշ անձանց կողմից, պայքարում են Սոս Սարգսյանի անվան թատրոնի դեմ, որպեսզի Մաշտոցի պուրակում այն չկառուցվի, քանի որ զբաղեցնելու է հանրային տարածք, իսկ հանրային տարածք ասվածն էլ «Մալիբու» սրճարանն է, որն արդեն ընդլայնում է իր տարածքները…

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից