Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրությանը համահունչ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի հիմքում դրված արժեբանական հիմնարար սկզբունքները:
Այս մասին հայտարարեց ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ ներկայացնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ եզրակացությունը: «Այդ սկզբունքների համաձայն՝ ԵՏՄ շրջանակներումպետությունների փոխհարաբերությունների առանցքն են կազմում միջազգայինիրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների, ներառյալ անդամպետությունների ինքնիշխան հավասարության հարգումը, անկախ երկրներիքաղաքական կամքի առանձնահատկությունների հարգումը, փոխշահավետհամագործակցության ապահովումը, իրավահավասարությունը, կողմերի ազգայինշահերը հաշվի առնելը, շուկայական տնտեսության սկզբունքների պահպանումը ևբարեխիղճ մրցակցությունը»,- նշեց Հարությունյանը:
Նա ընդգծեց, որ սահմանադրականության առումով խնդիրներ չեն հարուցում նաև Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում ամրագրված միության նպատակները: «Համաձայն դրանց՝ նպատակ է դրվում՝ պայմաններ ստեղծել անդամ երկրների տնտեսության կայուն զարգացման համար՝ ելնելով դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման շահերից , միության շրջանակներում ձգտել ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը, համաշխարհային գլոբալ տնտեսության պայմաններում ապահովել ազգային տնտեսությունների համակողմանի արդիականացումը, համագործակցությունը և մրցունակության բարձրացումը: Այդ նպատակների իրականացմանն են կոչված տվյալ պայմաններով նախատեսված մարմինների ձևավորումը, որոնցում կողմերն ունեն մասնակցային իրավահավասար դերակատարություն, իսկ առանցքային հարցերը լուծվում են փոխհամաձայնությամբ՝ պահպանելով յուրաքանչյուրի վետոյի իրավունքը»,- ընդգծեց ՍԴ նախագահը:
ՀՀ ՍԴ-ն քննության առարկա պայմանագրի սահմանադրականության տեսանկյունից կարևորում է նաև առանցքային նշանակության մի շարք հանգամանքներ: Ներկայացնելով այդ հանգամանքները՝ ՍԴ նախագահը նշեց, որ համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի՝ ԵՏՄ շրջանակներում ձևավորվող մարմինների գործունեության հիմքում դրվում են՝ պետությունների ինքիշխանության սկզբունքով ղեկավարվելը, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների գերակայության սկզբունքով անվերապահորեն առաջնորդվելը, կողմերի ազգային շահերի հարգումը, փոխշահավետ և իրավահավասար տնտեսակակն համագործակցությունը՝ հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում սահմանված նորմերն ու սկզբունքներն ու կանոնները, ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային նորմերին ու սկզբունքներին հավատարմությունը: «Միության բարձրագույն մարմիններում, բարձրագույն խորհրդում և հանձնաժողովի խորհրդում նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով, իսկ որոշումներն ընդունվում են միայն փոխհամաձայնությամբ, կոնսենսուսով: Բոլոր այլ մարմինների որոշումները բողոքարկելի են միության բարձրագույն մարմիններում: Ընդ որում, միության բարձրագույն խորհուրդը սահմանում է նաև զգայուն հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ միության հանձնաժողովի կոլեգիայի որոշումները նույնպես ընդունվում են կոնսենսուսով»,- ընդգծեց Գագիկ Հարությունյանը: