ՄԻՊ-ի զեկույցի, նույնականացման քարտերով քվեարկելու, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բացերի եվ այլ կարեվոր հարցերի շուրջ զրույց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ:
ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցին ի՞նչ գնահատական կտաք՝ ի՞նչն էր դրական, ի՞նչը բացասական, ի՞նչ բացեր կային, որոնք հետագայում լրացման կարիք ունեն:
Զեկույցի կառուցվածքային մասում որեւէ խնդիր չեմ տեսնում, քանի որ այն ընդունելի ձեւաչափով է ներկայացվել, ինչը հնարավորություն է տալիս առավել համապարփակ վերլուծել, թե ինչ խնդիրներ կան եւ այդ խնդիրներից բխող ինչ խախտումներ են արվել: Բնականաբար, որպես իրավաբան կարող եմ որոշ ձեւակերպումների հետ անհամաձայնություններ ունենալ, որոշ ձեւակերպումներում էլ գտնել, որ առավել կոշտ պետք է լինեին, իսկ որոշներն էլ ընդհանրապես տեղ չգտնեին ՄԻՊ-ի զեկույցում, բայց այստեղ մի կարեւոր հանգամանք կա՝ զեկույցը 500 էջի շրջանակներում արձանագրում է այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ-ում՝ շուրջ 80-88 համակարգային խնդիրների մասին է խոսքը, իսկ 88 համակարգային խնդիրը նշանակում է հազարավոր քաղաքացիների իրավունքների խախտում:
Զեկույցում արծարծված են նաեվ լրջագույն խնդիրներ, որոնք գույություն ունեն քրեակատարողական հիմնարկներում, պայմանական վաղաժամկետ ազատման իստիտուտին առնչվող խնդիրներ: Այս համակարգը թերի է գործում, եւ Վոլոդյա Ավետիսյանը հացադուլ է հայտարարել հենց այդ համակարգի դեմ, կարծես թե նրան են միացել նաեւ մի քանի քաղաքացիներ: Այժմ պատրաստվում եմ այցելել հացադուլի մասնակիցներին: Խոսել եմ նաեվ Արդարադատության նախարարի հետ, ով ասաց, որ ստեղծվել է համակարգի վրա աշխատող աշխատանքային խումբ: Ես պատրաստակամություն եմ հայտնում մասնակցել այդ աշխատանքներին, քանի որ այս հարցն անընդհատ բարձրաձայնվում է եւ լուծում չի ստանում, ինչն էլ իր հերթին բերում է բազմաթիվ խախտումների:
Ակնկալում էի, որ զեկույցն առավել բովանդակային քննարկման առարկա կդառնա: Պիտի արձանագրենք, որ ՄԻՊ-ի վերջնական կայցաման համար դեռեւ երկար ճանապարհ կա անցնելու, բայց ակնհայտ է, որ այն գնալով ավելի լայն ճանաչում է ստանում:
ՄԻՊ-ի զեկույցը քննադատվեց նաեվ այն պատճառով, որ զեկույցում շատ հղումներ կան միջազգային տարբեր կազմակերպություններին այն դեպքում, երբ ՄԻՊ-ը պետք է կատարի իր սեփական ուսումնասիրությունները, ի՞նչ կասեք այս մասով:
ՄԻՊ-ը պետք է անի համակողմանի վերլուծություն եւ որպեսզի տեղեկատվությունն առավել լիարժեք լինի, պետք է համադրվի տարբեր կառույցների տեսակետների հետ: Գուցե տվյալ պարագայում մի փոքր ջանադրաբար էին մոտեցել խնդրին:ՄԻՊ-ի գրասենյակը ղեկավարվում է Մարդու իրավունքների պաշտպանության մասին օրենքով եւ քննարկման առարկա են դառնում այն խնդիրները, որոնցով քաղաքացիները դիմում են գրասենյակ:
Ի՞նչպես կգնահատեք Մարդու իրավունքների պաշտպանության աստիճանը ՀՀ-ում: Հիմնականում ո՞ր իրավունքներն են ոտնահարվում:
Անհանգստացնող էր այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանի 2014-ի զեկույցում բարձրացված խնդիրներն ու խախտումները հիմնականում կրկնվում են: Վստահ եմ, որ այս տարվա զեկույցի խնդիրների մի մեծ հատվածը եկող տարի կրկնվելու է: Խնդիրները տարիների ընթացքում արմատացել են: Շղթայական պայմանական կապ կա՝ դա տարբեր համակարգերի ոչ լիարժեք գործունեության արդյունք է: Արդարադատության կայացած համակարգ ունեցող երկրներում քաղաքացին դիմում է դատարան, իսկ ՀՀ-ում քաղաքացին չի վստահում դատական համակարգին: Խնդիրը վերաբերում է նաեւ օրենքի կիրառմանը: Մի շարք օրենքներում որոշակի բացեր ունենք: Կա նաեվ մի շատ կարեւոր խնդիր. Օրենքի միատեսակ կիրառումը բոլոր քաղաքացիների նկատմամբ: Այդ սկզբունքն իմ գնահատմամբ ՀՀ-ում չի գործում:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում