Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի մոտ Լեւոն Զուրաբյանի աղիողորմ ճիչը, հոգեկեղեք աղաչանքները՝ ամեն կերպ խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, կդառնան մեր քաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձությունները, քանի որ ամբողջապես արեւմտամետ, Թուրքիայի ծովափերը պաշտող ու սիրող Լեւոն Զուրաբյանը, խնդրում-աղաչում էր իր կողմից ատելի դարձած երկրի բարձրաստիճան պաշտոնյային՝ արհամարհելով Հայաստանի ինքնիշխանությունը՝ միջամտել նրա ներքին խնդիրներին:
Այսինքն, Լեւոն Զուրաբյանը հրապարակավ, ԱԺ ոսկեզօծ դահլիճում հայտարարում էր, որ Հայաստանը պատկանում է Ռուսաստանին, ուստի հենց ռուս պաշտոնյան պիտի լուծի սահմանադրական փոփոխությունների հարցը...
Թե ինչպես կարելի է բնութագրել Լեւոն Զուրաբյանի վարմունքը՝ հավանաբար այս պահին շատերը մտաբերեցին որոշ մակդիրներ: Մենք ձեռնպահ ենք մնում ու որեւէ մակդիր շրջանառության մեջ չենք դնում:
Պարզապես ամաչում ենք, որ ընդդիմադիր գործիչը Հայաստանի ինքնիշխանությունն ու շահերը ստորադասում է մեկ այլ պետության՝ այսպիսով պարտադրելով վասալային վիճակ մեր երկրին:
Վալենտինա Մատվիենկոյի պատասխանը որքան բարձր դիվանագիտության դրսեւորում էր, միաժամանակ ապտակ էր մեր ընդդիմադիր գործչին, մեզ բոլորիս, քանզի ու՞մ ենք գործուղել խորհրդարան, ո՞վ է հանդիսանում մեր պատգամավորը:
Հենց սա արդեն ապտակ էր բոլորիս: Գրեթե նույն կերպ վարվեցին ոմանք, երբ Թբիլիսի մեկնած ՀՀ նախագահի այցի շրջանակներում փորձեցին մթագնել ամեն ինչ, մեկ այլ պետության տարածքում ստվեր նետել հայոց պետականության վրա, քանզի տվյալ պարագային երկրի նախագահը չի ընկալվում որպես անձ, այլ՝ պետության եւ ինքնիշխանության խորհրդանիշ:
Վրացիների պետքն էլ չի, թե ինչ է կատարվում Հայաստանում, թե ինչպես են ոմանք վերաբերում ներպետական իրադարձություններին ու գործընթացներին: Ամեն երկիր իր ներքին հարցերն ու խնդիրներն ունի, ամեն երկիր մտահոգված է իր երկրի շահերով: Պարզապես տհաճ է տեսնել, թե ինչպես է ընդդիմություն կոչվածը մեկ այլ երկրում փորձում նվաստացնել սեփական ինքնիշխանությունը, ապականել պետության հեղինակությունը:
Վրաստանի իշխանություններն ընդունել էին Հայաստանի նախագահին, հայ բարերարներին, որոնց ջանքերով էր վերականգնվել 13-րդ դարի Սբ Գեւորգ նշանավոր եկեղեցին: Եկեղեցու վերականգնումը մեր ինքնության յուրատեսակ հաղթանակն է, առաջին կարեւոր քայլը՝ Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից հայկական եկեղեցական շինությունների զավթման դեմ պայքարելու եւ դրանք օրինական տերերին վերադարձնելու ճանապարհին:
Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում