Իրավական 

Օրենքների «գործազրկությունը»՝ պատմական ճակատագրի արդյունք

Երկար տարիներ օտարի լծի տակ գտնվելով` մեր գենետիկ հիշողության մեջ օրենք ստեղծողն ու կիրառողը օտարն է եղել, ու այդ ամենն ուղեկցվել է բռնություններով: Ըստ ազգագրագետների` սա է պատճառը, որ մեր ժողովուրդը չի սիրում օրենքն ու դժվարությամբ է ենթարկվում կարգուկանոնին: Սրանով է հավանաբար արդարացվում §Տրանսպորտի մասին¦ օրենքի գրեթե բոլոր կետերի ակնհայտ խախտումներն ու դրանց նկատմամբ քաղաքացիների և պատկան մարմինների լռությունը: Այս տրամաբանությա±մբ են արդյոք քաղաքացիները կանգառներից տասնյակ մետրեր հեռավորությամբ սպասում տրանսպորտի, որն էլ իր հերթին թելադրում է հասարակական տրանսպորտի աշխատանքում ևս մեկ կաթվածի:

Հասարակական տրանսպորտի աշխատանքում կարեւոր դեր ունեն նաեւ կանգառները: Քաղաքային խիտ բնակեցված տարածքում միջկանգառային տարածություն սահմանվում է 400-600 մետր, իսկ  հետիոտնի գտնվելու վայրից մոտակա կանգառ` մինչեւ 400 մետր հեռավորություն: Բայց այդ նորմերը շատ դեպքերում խախտվում են: Կանգառների վերականգնման գործընթացն ուժի մեջ է 2006 թ.: Նախ գույքագրվում է քաղաքը, հետո կազմվում են վերականգնվող եւ նոր սահմանվող կանգառների ցանկն ու խմբավորվում ըստ վարչական տարածքների: Առաջարկների ցանկն ուղարկվում է ճանապարհային ոստիկանություն համաձայնեցման, այնուհետեւ քաղաքապետարանի ճարտարապետության վարչություն` քաղաքաշինական նորմերին համապատասխանեցնելու: Կանգառների միջեւ մեծ հեռավորությունը պայմանավորված է նրանով, որ նախկինում գործող կանգառների յոթանասուն տոկոսն այսօր չի գործում, կան բացակայող կանգառներ: Որոշ կանգառներ էլ չեն գործում, քանի որ ուղղակի հայտնվել են շինհրապարակներում:

Ներկայումս գծանշաններ, կանգառային ցուցիչներ տեղադրելու իրավասությունը պատկանում է ճանապարհային ոստիկանությունը: Բայց հենց այն ժամանակ, երբ գիտակցվեց, որ կա խնդիր. կանգառների թիվը  չի համապատասխանում նորմերին ու պահանջներին, պետավտոտեսուչները սկսեցին խստորեն հետեւել երթեւեկության կանոններին, մասնավորապես` հասարակական տրանսպորտի կանգառից դուրս կանգառ կատարելուն, որը եւս ժամանակավոր բնույթ կրեց:




Զանի Հարոյան

Նույն շարքից