Վերլուծական գլխավոր Մամուլի տեսություն 

Շիտակ Ֆիլոսը. «Անալիտիկ» շաբաթաթերթ

Հայ քաղաքական պոպուլիզմի հիմնադիր Արթուր Բաղդասարյանը վերջերս սկսել է քաղաքական կենդանության նշաններ ցույց տալ: Ուսանելի եւ օգտակար կլիներ թռուցիկ հետհայացք նետել Արթուր Բաղդասարյանի անցած քաղաքական, եւ ոչ միայն, ուղու վրա մինչեւ Ֆիլոս Արայի հայտնվելը նրա կյանքում:

Սկսենք նրանից, որ օլիգարխներից ու սոցիալական անարդարությունից շարունակ բողոքող քաղաքական գործիչը պատկառելի ունեցվածքի տեր է դարձել՝ զբաղվելով բացառապես գիտամանկավարժական աշխատանքով:

Չար լեզուներն ասում են, որ քաղաքական շիտակ պայքարի ընթացքում նա ձեռք է բերել 4 աստղանի հյուրանոց Երեւանի կենտրոնում, պահածոների, գինու, կոնյակի եվ նույնիսկ վիսկիի գործարան Աշտարակում, անշարժ ու շարժական գույքեր: Մենք բնական է վստահ ենք, որ նա այդ ամբողջը ձեռք է բերել սեփական քրտինքով, այլ ոչ թե այս կամ այն քաղաքական ուժերին տարաբնույթ ծառայություններ մատուցելով:

Այնուամենայնիվ, կարծում ենք ճիշտ կլինի վերհիշել Բաղդասարյանի անցած ուղին. Արթուր Բաղդասարյանն իր քաղաքական կարիերայի արշալույսին ՀՀՇ-ական էր, հետո երկրի իշխանական կառուցվածքում փոփոխություն տեղի ունեցավ եւ ՀՀՇ-ին գովելն ու Բաղդասարյանի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին կենսագրական գրքեր տպագրելը վտանգավոր դարձավ:

Բաղդասարյանը միանգամից ըմբռնեց իրավիճակի լրջությունը եվ շիտակ կողմնորոշվեց դեպի նոր իշխանություն: Նրա շիտակությունը գնահատվեց, եւ նա 2 անգամ կոալիցիայի մեջ հայտնվելով հասավ մինչեվ ԱԺ նախագահի պաշտոնին:

Տարբեր վայրիվերումներից հետո Արթուրը 2008 թվականի մարտի 1-ին նշանակվեց ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար: Միայն նրա քաղաքական կնքահայր Լեւոն Տեր-Պետրոսյանը չգնահատեց Արթուրի շիտակությունը եվ նրան կնքեց ԱԽՔ մականունով, իսկ Արթուրը տարիներ շարունակ բոլորին պատմում էր, թե ինչ կլիներ, եթե նա հանկարծ չլիներ այդքան շիտակ ու չվերցներ ԱԽ քարտուղարի պաշտոնը:

Որոշ ժամանակ հանգիստ գործելուց հետո տեղի ունեցավ Արթուր Բաղդասարյան-Գագիկ Ծառուկյան տիտանների բախումը: Արթուրն իրեն հատուկ շիտակությամբ պայքարում էր վոլեյբոլի ֆեդերացիայի համար:

Շարունակությունը կարդացեք «Անալիտիկ» շաբաթաթերթում

Նույն շարքից