Տնտեսություն 

2016-2018թթ. ՀՀ կառավարության պարտքի կառավարման ոլորտում արձանագրված արդյունքները

2016 թվականից նոր կառավարությունը խնդիր էր դրել աստիճանաբար դանդաղեցնել ՀՀ կառավարության պարտք / ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպը, որը  2014-2016թթ ընթացքում աճել էր շուրջ 13 տոկոսային կետով, իսկ միայն 2016թ-ին 7.7 տոկոսային կետով (այս ցուցանիշի միանգամից նվազեցումը կտուգաներ տնտեսական աճը):

2017թ-ին կառավարությանը հաջողվեց իր առջև դրած խնդիրն իրագործել, այն է հարկաբյուջետային կոնսոլիդացիայի արդյունքում պարտք/ՀՆԱ ցուցանիշի աճի տեմպն էապես նվազեցվեց և պարտք/ՀՆԱ ցուցանիշն աճեց ընդամենը 1.8 տոկոսային կետով: Իսկ արդեն 2018թ-ին հարկաբյուջետային ծրագրի իրականացման պայմաններում նախատեսվում է պարտք/ՀՆԱ ցուցանիշի նվազեցում՝ շուրջ 1.3 տոկոսային կետով:

Վերոնշյալ հարկաբյուջետային քաղաքականությունն իրագործվել է պարտքի խելամիտ կառավարման ուղենիշներին համահունչ: Ավելին <<Առաջիկա տարվա ընթացքում մարվող ՊՊ-երի կշիռը ՊՊ-երի ծավալի մեջ (տարեվերջին)>> ցուցանիշը, որը բնութագրում է պարտքի կառավարման ոլորտում կառավարության իրացվելության հետ կապված ռիսկերը (ընդհանուր պարտքի մեջ որքան մեծ է ընթացիկ տարվա մարումները, այդքան կառավարությունը կարող է ընթացիք իրացվելիության դժվարություններ ունենա) 2016թ. 22.9%-ից նվազել է 2017թ. 16.4%-ի՝ գտնվելով իրացվելիության սահմաններում: Ընդ որում այս միտումը շարունակվել է նաև 2018թ-ի ընթացքում:

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ուղենշային ցուցանիշները

 

  Ուղենիշ 2016թ.

փաստ

2017թ.

փաստ

30.04.2018թ.

փաստ

Վերաֆինանսավորման ռիսկ        
Մինչև մարում միջին ժամկետը 8 – 11 տարի 9.3 9.0 9.0
Առաջիկա տարվա ընթացքում մարվող ՊՊ-երի կշիռը ՊՊ-երի ծավալի մեջ (տարեվերջին) առավելագույնը 20% 22.9 16.4 11.6
Տոկոսադրույքի ռիսկ        
Ֆիքսված տոկոսադրույքով պարտքի կշիռն ընդամենը պարտքի մեջ առնվազն 80% 87.5 86.5 86.5
Փոխարժեքի ռիսկ        
Ներքին պարտքի կշիռն ընդամենը պարտքի մեջ առնվազն 20% 20.9 20.7 21.3

 

ՀՀ կառավարության ներքին պարտքի կառավարման ոլորտում այս ժամանակահատվածում իրականացվել են նաև մի շարք բարեփոխումներ.

  • ՀՀ պետական գանձապետական պարտատոմսերի շուկայի զարգացման, շուկայի մասնակիցների համար գործառնական ծախսերը նվազեցնելու նպատակով պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդային համակարգը ՀՀ կենտրոնական բանկից տեղափոխվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ, որտեղ պարտատոմսերով գործարքներն իրականացվում են (T+n) սկզբունքով` հետաձգելով գործարքի իրականացման օրն աճուրդի օրից:
  • Ներդրվել է Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգ (gp.minfin.am) և ընդլայնվել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պարտատոմսերի գործիքակազմը՝ ներկայումս այս համակարգով կարելի է ձեռք բերել թողարկվող բոլոր 4 տեսակի պարտատոմսերը:
  • Ներդրվել է պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման և ընտրության համակարգը:
  • 2017 թվականին թողարկվեց 30 տարի մարման ժամկետով պետական գանձապետական պարտատոմս:

 

Արդյունքում՝ պետական պարտատոմսերի եկամտաբերությունը ամբողջ կորի երկայնքով նվազել է 3-4 տոկոսային կետով:

ՀՀ կառավարության պարտքի կառավարման ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքում միջազգային կապիտալի շուկաների արձագանքը չի ուշացել և Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի ոչ միայն տոկոսադրույքներն են այս ժամանակահատվածում նվազել, այլ նաև միջազգային ուղենշային պարտատոմսերի նկատմամբ սփրեդն է նվազել, ինչը նշանակում է, որ աճել է մեր երկրի նկատմամբ վստահությունը:

 

Աղբյուրը՝ Բլումբերգ

Արտաքին պետական պարտքը բնութագրող ցուցանիշներ
Արտաքին պետական պարտքի ԶՆԱ / ՀՆԱ  *                      
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 80%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               48% - 80%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 48%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
      8.5      26.1     28.0     29.8      32.1     33.6      25.7      34.2     38.0     40.9     39.3
Արտաքին պետական պարտքի ԶՆԱ / Արտահանում *    
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 220%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               132% - 220%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 132%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
     51.2    144.9     117.5     110.2    116.8    118.6     89.8     114.9     114.3     110.5    103.9
Արտաքին պետական պարտքի տոկոսավճար / Արտահանում  
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 20%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               12% - 20%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 12%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
      0.6        1.8       2.0        1.8        1.9        1.6       2.3       3.3       3.6       3.4       3.5
Արտաքին պետական պարտք / Արտահանում    
Առավել ծանր պարտքի բեռ ունեցող երկրներ               > 275%
Միջին պարտքի բեռ ունեցող երկրներ               165% - 275%
Նվազ պարտքի բեռ ունեցող երկրներ               < 165%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
     81.1    190.3    149.3    130.2    128.2    123.6     114.1    137.6    137.3    128.6    122.3
Արտաքին պետական պարտք / ՀՆԱ                      
Սահման               50.0%
Հայաստանի Հանրապետություն 2008թ. 2009թ. 2010թ. 2011թ. 2012թ. 2013թ. 2014թ. 2015թ. 2016թ. 2017թ. 2018թ.
     13.5     34.3     35.6      35.2      35.2      35.1     32.6     40.9     45.6      47.6     46.3
 

 

 

Նույն շարքից