Գլխավոր Վերլուծական 

Ուկրաինական կրկես. Օրերից մի օր հանդիպեցին հայը, վրացին ու կանադացին…

analitik.am

Վերջին ժամանակներում ուկրաինական քաղաքականությունը գնալով նմանվում է կրկեսի:Եթե ուկրաինական դեպուտատների առօրյայի մասին ռեալթի-շոու նկարահանվեր, ապա այն կգերազանցեր բոլոր ռեկորդները: Իսկ այն բանից հետո, երբ Օդեսայի նահանգապետ նշանակվեց Միխայիլ Սահակաշվիլին, ապա ծիծաղելու շարժառիթները գնալով շատացան:

Եւ ահա, օրերս հասարակությունը եւս մեկ ուկրաինական սկանդալի ականատեսը դարձավ: Երկրում ռեֆորմների անցկացման խորհրդակցության ընթացքում Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը բաժակով ջուրը շպրտեց Սահակաշվիլու դեմքին: Պարզվեց, որ կոնֆլիկտի պատճառն այն էր, որ Սահակաշվիլին Ավակովին մեղադրում էր կոռուպցիայի մեջ: Իր հերթին Ավակովը նույնպես Սահակաշվիլուն մեղադրելով չարաշահումներում՝ պահանջեց լքել Ուկրաինան: Այդ ցանկությանը միացավ նաեւ երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: Սակայն Սահակաշվիլին հրաժարվեց, պատճառաբանելով, որ պարտավորություններ ունի ուկրաինական ժողովրդի առջեւ:

Պատմությունը հիշեցնում է կլասիկ անեկտոդ. Օրերից մի օր հանդիպեցին հայը, վրացին ու կանադացին…

Իհարկե գովելի է Սահակաշվիլու հոգատարությունը ժողովրդի նկատմամբ, բայց հարց է ծագում՝ ի՞նչպես ստացվեց, որ երկրում շարքային քաղաքացիների մասին սկսեցին մտածել միայն հայերը, վրացիներն ու կանադացիները:
Ոչ մի երկրի կառավարությունում այդքան շատ օտարերկրյա քաղաքացիներ նախարարական պորտֆելներ չեն զբաղեցնում: Փոխարանը Ուկրաինան կարող է հպարտանալ կանադացի վարչապետով. Չէ որ Արսենին այս տարի ստացավ Կանադայի քաղաքացիություն:

Ի միջայլոց, ազգությամբ հայ Ավակովի օգնականն է Վրաստանի քաղաքացի Եկեատիրինա Զգուլաձեն:
Հատկանշական է, որ շարքային ուկրաինացիների համար են աշխատում ոչ միայն նախկին ԽՍՀՄ հանրապետության ներկայացուցիչները: Նրանց շարքերում կան նաեւ ամերիկացիներ, ինչպես օրինակ՝ ֆինանսների նախարար Նատալյա Յարսենկոն: Ինչպես կարելի է աչքաթող անել հանրահայտ բռնցքամարտիկ ու ներկայումս Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին, ով երբեք չի թաքցրել, որ հանդիսանում է Գերմանիայի ամենախոշոր հարկատուներից մեկը:

Երբ նկատում ես, թե ինչպես են Ուկրաինայի քաղաքական արենան բզիկ-բզիկ անում հայերը, վրացիներ, կանադացիներն ու գերմանացիները, բնականաբար հարց է առաջանում. Իսկ կառավարությունում ընդհանրապես ուկրաինացիներ կա՞ն:

12360339_10208674444637513_5835401863580801426_n

Նույն շարքից