Էգեյան ծովի վերջին միջադեպը, երբ ռուսական պարեկային նավը գնդակոծեց թուրքական ձնկնորսական նավը, ստիպում է մեզ հիշել հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները: Հավանաբար Թուրքիային կանխորոշվում է նոր փորձություններ ու նոր մասնատում:
Այն, որ թուրքական ձկնորսական նավը խախտել էր ռուսական տերիտորիալ ջրերն ու փորձում էր ստուգել պարեկային նավի զգոնությունը, իհարկե, միտումնավոր բնույթ չեր կրում: Սակայն ներկայիս լարվածության պայմաններում ռուսական պարեկանավի արձաքանքը մինշանակ արդարացված էր: Միանգամայն հստակ էր նաեւ քայլը, երբ թուրքական ռազմական կցորդին հիշեցվեց երկու երկրների նոր հարաբերությունների մասին:
Կարելի է վերապահումով մոտենալ նաեւ թուրք նավապետին. Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմական իրավիճակում չեն, ուստի նրա թեթեւավամտությունը միանգամայն հասկանալի է: Նավապետը գրառումները ներկայացրել է իր ղեկավարությանն ու, ամենայն հավանականությամբ, կապացուցի, որ ռուսական ռազմանավին գրգռելու մտադրություն չի հետապնդել:
Ցավոք, պատերազմ կարող է ծագել նույնիսկ նման աննշան պատրվակից, քանի որ հիմնական պատճառներն առավել խորքային են:
Հաճախ մոռանում ենք, որ Մերձավոր Արեւելքի երկրները ոչ միշտ են ունեցել ներկայիս սահմանները: 100 տարի առաջ այն ամբողջությամբ ընդգրկված էր Օսմանյան կայսրության կազմում: 1920 թ.-ին նրա տերիտորիան միմյանց միջեւ բաժանեցին առաջին աշխարհամարտում հաղթանակած Անտանտի տերությունները, իհարկե՝ առանց Ռուսաստանի մասնակցության:
Սեւրի համաձայնագրով Օսմանյան պետությունը նման տեսք ստացավ.
Պայմանագիրը ստորագրվեց Անտանտի ու սուլթականան կառավարության միջեւ: Սակայն իշխանության եկած քեմալականները հրաժարվեցին վավերացնել այն:
Այնուհետեւ թուրքերը հարձակվեցին Հայաստանի վրա, գրավեցին Սեւրի պայմանագրով մեզ անցած տերիտորիաները, պարտության մատնեցին հույներին, նրանց դուրս մղեցին Իզմիրից ու Ադրիանապոլսից, իսկ Ֆրանսիացիները լքեցին Կիլիկիան:
1923 թ.-ին Անտանտի տերությունները Սեւրի պայմանագիրը փոփոխեցին Լոզանի համաձայնագրով, որն էլ ամրագրեց Թուրքիան ներկայիս սահմանները:
Թուրքիայի նախագահ Էրդողանը այժմ փորձում է իրականացնել Մերձավոր Արեւելքի նոր վերաբաժանում: Էրդողանը միանգամայն հեռահար նպատակներ է հետապնդում, գտնում, որ Իրաքի ու Սիրիայի նավթաբեր շրջանները ի վերուստ պատկանում են Թուրքիային, ուստի անհրաժեշտ է վերականգնել պատմական անարդարությունն ու տեր կանգնել կորցրած տարածքներին:
Հենց այդ նպատակներին հասնելու համար Թուրքիան հակամարտության մեջ մտավ Ռուսաստանի հետ, որին ոչ ոք չէր հրավիրել Մերձավոր Արեւելք, հենց դրա համար զորքեր մտցրեց հյուսիսային Իրաք: Պատահականություն չէր թուրքական զորքերի հայտնվելը նավթաբեր Մոսուլում, որին տիրանալու վեճը սկսվել էր դեռ 100 տարի առաջ:
Սեւրի պայմանագրով նախկին Մոսուլի վիլայեթը անցնում էր անգլիական գերիշխանության տակ գտնվող Իրաքին: Իսկ ինչպես հայտնի է, երիտթուրքերը նման որոշման հետ չէին կարողանում համաձայնվել:
Հյուսիսային Իրաքում գտնվող Մոսուլը թուրքերը համարում են ժամանակավոր կորցված տարածք, ուստի պատահական չէր, որ Աթաթուրքը բազմիցս սպառնում էր զորքեր մտցնել վիճելի տարածք: Սակայն Մոսուլը այդպես էլ մնաց Իրաքի կազմում:
Մերձավորարեւելյան հակամարտության պայմաններում Էրդողանը նպատակ է հետապնդում Սիրայում ու Հյուսիսայի Իրաքում հաստատել Անկարային ենթակա մարիոնետ կառավարություններ:
Սակայն հարց է առաջանում. Արդյո՞ք Էրդողանի նպատակների հետ համաձայն են մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման մյուս շահագրգիռ կողմերը:
Մերձավոր Արեւելքի համար պայքարը թեւակոխել է նոր փուլ, իսկ խաղադրույքները նրա համար շատ բարձր են: Փաստացի Թուրքիան հակամարտության է գնում բոլորի հետ՝ Սիրիան ու Իրաքը համարելով իր տիրույթ՝ այնտեղ ազատ տնօրինելու վերապահումով:
Ներկա փուլում ընթանում է դիվանիագիտական լարված աշխատանք. Ստեղծվում են նոր ալյանսներ, շահագրգիռ կողմերը փորձում են պայմանավորվել ապագա սահմանների շուրջ: Թուրքիան պատսպարվելով ՆԱՏՕ-ի թիկունքում՝ շարունակում է իր նենգ խաղը: Սակայն արդյո՞ք ամերիկացիներն ու դաշնակիցները պատրաստ են անվերջ հանդուրժել Էրդողանին, թաքցնել նրա կեղտոտ սպիտակեղենը, երբ ԻՊ հետ Թուրքիայի համագործակիցությունն անհերքելի իրականություն է դարձել: Իսկ ահաբեկիչներին սատարողները չեն կարող դաշնակիցների ու համակիրների հույս տածել:
Ուստի բարենպաստ նախադրյալներ են առաջանում Սեւրի պայմանագիրը կյանքի կոչելու ճանապարհին. Սակայն այս անգամ՝ նոր շահագրգիռ կողմի՝ Ռուսաստանի մասնակցությամբ, որի ռազմավարական դաշնակիցն է նաեւ Հայաստանը:
