Վերլուծական Հասարակություն Գիտություն 

Ֆիզիկոսները սենսացիոն բացահայտում են արել՝ ժամանակ գոյություն չունի

Մարդու համար ժամանակ գոյություն ունի՝ մենք արթնանում ենք առավոտյան, ինչ-որ ժամին քնում և այսպես շարունակ, սակայն առհասարակ ժամանակ ասվածը գոյություն չունի: Խնդիրն առաջացել է, երբ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը, որը բնութագրում է ֆիզիկայի լայնամասշտաբ օրենքները, բախվել է քվանտային ֆիզիկայի՝ նկարագրում է Տիեզերքի փոքրագույն մասնիկները, և ալիք-մասնիկ երկակիության տեսության հետ:

Երկար տարիներ ֆիզիկոսները փորձել են միացնել երկու իրար հակասող ոլորտներ՝ Մեծ Միացնող Հավասարման ճանապարհով՝ կարծելով, որ անկախ չափերից, Տիեզերքում ամեն ինչ պետք է կապված լինի իրար՝ մասնիկներից մինչև գալակտիկաներ:

Մոտ 40 տարի առաջ երկու հանճարեղ ֆիզիկոսներ՝ Ջոն Ուիլերը և Բրայս-Դե Վիտտը մշակեցին այդպիսի հավասարում: Նրանց բացահայտումը վիճահարույց էր, քանի որ եթե հավասարումը ճիշտ է, ապա այնպիսի հասկացություն, ինչպիսին ժամանակն է, ընդհանրապես գոյություն չունի:

Ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը, որտեղ պահվում են աշխարհի ամենաճշգրիտ ատոմային ժամացույցները, որոնցով էլ ճշտվում են մնացած ժամացույցները, պնդում է, որ իրենց գերճիշտ ժամացույցներն ժամանակն ընդհանրապես չեն հաշվում: Ժամանակը որոշվում է ժամացույցների վրայի նշումներով:

 Ժամանակը մեզ հնարավորություն է տալիս կյանքում կարգուկանոն մտցնել, եթե այն չլիներ շուրջբոլորը քաոս կլիներ: Ֆիզիկան այս պնդման հետ համաձայն է:

Որոշ գիտնականներ էլ տեսություն են առաջ քաշել, որի համաձայն նյուտոնյան՝ ժամանակը որպես չափման բացարձակ միավոր տեսությունը ճիշտ չէ: Նրանք առաջարկում են ժամանակն ընկալել այլ կերպ՝ ոչ թե չորրորդ չափման միավոր, այլ ֆիզիկական չափումների թվաբանական կարգ:

Փիլիսոփայությունը ժամանակի մասին

Ժամանակակից փոիլիսոփայությունը բնորոշում է տարածությունն  ու ժամանակը՝ որպես օբյեկտների  գոյության, կոորդինացիայի համընդհանուր ձևեր: Տարածությունն ունի երեք չափման միավոր՝ երկարություն, լայնություն և բարձրություն, իսկ ժամանակն ընդամենը մեկ՝ ներկայի միջոցով անցյալից դեպի ապագա անցում: Ապագան իրականում գոյություն չունի՝ այն պատկերացում է: Ներկան նույնպես հարաբերական է և գտնվում է անցյալի ու ապագայի միջև՝ զրոյական կոորդինատներով: Անցյալն այն է, որ արդեն չկա՝ սիմվոլ է: Այս երեք հասկացություններն էլ ֆիզիկական իմաստ չունեն, ինչն էլ իր հերթին կասկածի տակ է դնում ժամանակի գոյությունը՝ որպես մատերիայի գոյության ձևեր:

Գիտության մեջ հիմնական փաստը փորձերն են՝ ով և երբ է ուսումնասիրություններ արել բնության մեջ ժամանակի գոյությունը պարզելու համար: Շատերը գուցե վախեցել են հեռուն գնալ, որպեսզի մութ սենյակում սև կատու փնտրողի տպավորություն չթողնեն: Փորձենք ավելի մանրամասն ուսումնասիրել այս խնդիրը.

Երկրգնդի շարժումը ժամանակի մեջ

Բնության մեջ ամեն ինչ շարժվում է և միշտ փոխվում: Երկրագունդը պտույտ անելուց հետո ոչ միայն փոխում է իր կոորդինատները տարածության մեջ, այլ նաև ինքն է փոխվում: Այն ուրիշ է դառնում: Եթե մենք ֆիքսենք Երկիր մոլորակն ինչ-որ դիրքում, ապա երբեք նույն վիճակում այն այլևս չի լինի մեկ ուրիշ դիրքում եղած ժամանակ: Այստեղից կարելի՞ է անել հետևություն, որ  երբ Երկիր մոլորակն ինչ-որ ժամանակահատվածում ինչ-որ ուղի է անցնում, այն Երկիր մոլորակը, որը սկսել էր ուղին, այլևս չկա: Մենք չենք կարողանում վերադառնալ Երկիր մոլորակի անցած օրը ոչ թե այն պատճառով, որ ժամանակը մի ուղղություն ունի, այլ որովհետև «երեկվա» երկիր մոլորակն այլևս չկա: Այն, ինչպես և ամեն ինչ բնության մեջ, մշտապես փոխվում է: Երկիր մոլորակի բնակիչը կարողանում է տեսնել գիշեր, ցերեկ, ամառ, ձմեռ, սակայն եթե մենք Արեգակի օրբիտայի շուրջ պտտվող տիեզերանավի վրայից նայենք, ապա գիշեր-ցերեկ փոփոխությունը չենք տեսնի: Նավի կողմից միշտ ցերեկ կլինի, իսկ հակառակ կողմում՝ գիշեր:

Այս դեպքում շարունակականությունը կորում է: Երկիր մոլորակի հասարակածում գտնվողը չի կարող տարվա եղանակները որոշի՝ այնտեղ դրանք չկան: Այստեղից կարելի է անել հետևություն, որ գիշեր-ցերեկ, ինչպես նաև տարվա եղանակների փոփոխությունները չեն փաստում օբյեկտիվ գոյություն ունեցող ժամանակի մասին:

Ձայն

Բացարձակ ժամանակի գոյության հիմնական համոզիչ փաստարկը ձայնն է: Այն գոյություն ունի տևական՝ ստեղծումից մինչև մարելը: Այստեղ արվում է հետևություն, որ ձայնը գոյություն ունի ժամանակի մեջ: Ձայնը գոյություն ունի գազային, ջրային և պինդ միջավայրում՝ թեթև մեխանիկական գրգռվածությունների տեսքով: Ձայնի տևողությունը սուբյեկտիվորեն կապելով ժամանակի հետ, մենք դրա միջոցով գտնում ենք ժամանակը: Լուսին մոլորակի վրա չկա օդ, այնտեղ չկա ձայն: Ամբողջ Տիեզերքում ձայն չկա:  Երկիր մոլորակի վրա կա օդ և մենք լսում ենք ձայնը, ուստի այն, որ ձայնը գոյություն ունի ժամանակի մեջ տրամաբանական է, բայց սուբյեկտիվ է:

Կենդանի բնություն

Հայտնի է, որ բնության վրա ամեն ինչ ծնվում և զարգանում է ժամանակի մեջ: Ամեն ինչ ունի սկիզբ ու ավարտ: Ցորենի հատիկը դրվում է հողի մեջ և հասունանում, իսկ ինչքա՞ն ժամանակում: Բնությունը նման հարց չի դնում: Ամեն ինչ ապրում և  զարգանում է կենդանի բնության օրենքներին համահունչ: Չի կարելի սերմը դնելու հատվածը և այն հասունանալու հատվածը առանձացնել՝ որպես ժամանակի ապացույց: Դա զարգացման ամբողջ գործընթացի մի մասն է: Հացահատիկը կհասունանա, այնուհետև նորից կընկնի հողի մեջ, նորից կհասունանա և այսպես անվերջ: Այստեղ ժամանակի հասկացությունը սուբյեկտիվ է:

Ժամացույցներ

Քվանտային էլեկտրոդինամիկայի հիմնադիրներից մեկը՝ ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը, ժամանակին տվել է այս բնորոշումը՝ ժամանակն ընդամենը ժամացույցներն են: Այդ ինչպե՞ս է ժամանակը բացարձակ հասկացություն, եթե տարբեր քաղաքներում այն տարբեր է: Պատասխանն ուղղակի այն է, որ այդպես է հարմար: Պատկերացնենք, որ սպորտսմենը վազել է 100 մետրը 11 վարկյանում, իսկ երկրորդ անգամ՝ 10,5 վարկյանում: Ի՞նչ է տեղի ունենում: Երկրորդ անգամ սպորտսմենը վազել է ավելի արագ և նրա վազքի ժամանակը կրճատվել է: Ժամանակը երկրորդական է, քանի որ այն կախված է նրանից, թե ինչքան տարածություն և ինչ արագությամբ է վազել սպորտսմենը:

Բացարձակ ժամանակը հանգիստ թողնենք և փորձենք հասկանալ, թե ինչ է կենցաղային ժամանակը: Դեռ դարեր առաջ մարդկանց գիտակցության մեջ այն առաջացավ, քանի որ այդպես հարմար է, ուստի մարդկությունը սկսեց կառավարել ժամանակը:  Սկսեցին ստեղծել հնարավոր բոլոր տեսակի սարքեր՝ արևային, ջրային, ավազե և այլ տիպի ժամացույցներ: Հորինեցին էլեկտրոնային և ատոմային ժամացույցները, և դրանք բոլորը փոխարինում են մեզ այն, ինչ չկա բնության մեջ:

Անցյալից ապագա

Երբ խոսում ենք ժամանակի մասին, ապա այն բաղկացած է երեք մասից՝ ներկա, որը անցյալի և ապագայի միջև ընկած զրոյական կետն է՝ այսինքն չկա, անցյալ, որն արդեն չկա և ապագա, որը դեռևս չկա: Ստացվում է, որ ժամանակը մի ամբողջություն է, որի մասերը գոյություն չունեն, ուստի այդ ամբողջն էլ չկա:

Խոշոր պայթյուն

Եթե ուսումնասիրենք Խոշոր Պայթյունի մասին վարկածը, որի հետևանքով առաջացել է Տիեզերքը,  ապա հարց է առաջանում՝ ե՞րբ է առաջացել ժամանակը: Մի՞նչև պայթյունը, դրանից հետո՞, թե՞ հոմո սափիենսի ի հայտ գալուց հետո: Վարկածի հեղինակները պատասխան չունեն:  Եթե ասենք, որ ժամանակը երկու իրադարձությունների միջև ընկած ժամանակահատվածն է, ապա այստեղ հարց է առաջանում՝ բայց չէ՞ որ մենք պետք է իմաստավորենք այդ երկու իրադարձությունները, որպեսզի ժամանակը գտնենք: Քանի ինքնաթիռը կանգնած է, ժամանակը նրա համար գոյություն չունի, բայց հենց այն մի կետից շարժվում է մյուսը, այդ ընթացքը մենք համարում ենք ժամանակ:

Հետաքրքիր է նաև անիզոտրոպ Տիեզերքի մասին տեսությունը, որի համաձայն նյութականը Տիեզերքի տարբեր հատվածներում կարող է կծկվել և լայնանալ: Կծկվող մատերիայի մասին փաստում են Սև անցքերը, որտեղ տարածությունն ու ժամանակը կծկվում են: Այստեղից արվում է հետևություն, որ Սև անցքերում ժամանակը փոխում է ուղղությունը՝ հակառակ ուղղություն է ստանում:

Այս դեպքում ստացվում է, որ Սև անցքերում մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է մահացած մարդը վերակենդանանում, երիտասարդանում, ծնվում և այսպես շարունակ: Ստացվում է՝ կամ ժամանակի գոյությունն է իլյուզիա կամ էլ կասկածի տակ է դրվում անիզոտրոպ Տիեզերքի ամբողջական տեսությունը:

Կենցաղային մակարդակում

Մարդը նստեց բազմոցին, դիտեց հեռուստացույց և վեր կացավ բազմոցի վրայից: «Նստելու» և «վեր կենալու» ընթացքում ժամանակ անցավ՝ մտածում է մարդը: Նա դուրս եկավ փողոց և անցավ մյուս մայթ՝ ժամանակ անցավ: Մարդը կյանքի անդադար ընթացքը բաժանում է մասերի և այդ հատվածներն ընկալում որպես ժամանակ:  Բոլոր գործընթացները՝ մանրից մինչև ամենախոշորները գոյություն ունեն անկախ ժամանակից:

 Ստացվում է, որ ժամանակը գոյություն ունի միայն այն ժամանակ, երբ կա կոնկրետ գործողություն, որը կարևորվում է մարդու կողմից: Չկա մի վարկյան, որն ամբողջ Երկիր մոլորակի համար կլինի նույնը՝ այսինքն ժամանակն ամեն մեկի համար մի տեսակ է: Ավելի պարզ, ստացվում է, որ ժամանակն ուղղակի չափման միավոր է, ոչ ավել, իսկ մնացած ամեն ինչ գոյություն ունի տարածության մեջ, բայց ոչ ժամանակի, քանի որ առանց ժամանակի էլ այդ գործընթացները կշարունակեն գոյություն ունենալ:

Աղբյուրներ՝

http://www.factroom.ru/facts/48212

http://nepoznannoe.org/HTM/illuziy.htm - А. Н. Василевский

А. Г. Спиркин, Философия, 2001 г., стр. 253-254.

В. С. Соловьев, «Время», Статья.

И. Ньютон «Математические начала», Поучение, 1687 г.

А. Эйнштейн, Теория относительности, 1905-1916 г.г.

А. Н. Василевский, 1996 г. Теория иллюзионного искусства, стр. 211.

http://www.dailygalaxy.com/my_weblog/2012/07/the-universe-is-timeless-a-radical-theory-weekend-feature.html

Նույն շարքից