Բիզնես Գլխավոր Հասարակություն 

Առանց խոսքի

analitik.am

...Երբ 1924թ. թուրք  Կարաբեքիր փաշան  հանդիպում է Ստալինի հետ, միակ նպատակը լինում է այն, թե համատեղինչ միջոցների պիտի դիմեն Եղեռնից փրկված հայերի մյուս կեսն էլ ոչնչացնելու համար: Ստալինը սառնասրտորենհանգստացնում է ոճրագործ թուրքին, ասելով. «Այն, ինչ անավարտ թողեցիք դուք, իրականություն  կդարձնեն հայոցլեռները... »:

Մի քանի անգամ պետք է հիշեցնել մեր հետնորդներին այս երկխոսության իմաստը, այն  է՝ հայոց լեռներում մահուչափ դժվար է ապրել... այո՛, բայց մեր գենը մեզնից հզոր է, և մենք դիմադրում ենք  հարյուր տարի, նրանից առաջ ուհետո էլ ենք դիմադրելու, և դա այն  պատճառով, որ հայերս  իրար օգնել ենք, ձեռք մեկնել ինչպես հարազատներ:Գերմանացի  հայագետ Մագդա  Նեյմանը հայերի մասին հիացմունքով ու զարմանքով է գրել, որ հայերը ո՛չ ֆեոդալական և ո՛չ էլ ստրկատիրական հասարակարգ չեն ունեցել. ազնիվ են, բարի, հյուրասեր, ապրում են մեկ ընտանիքի նման: Աշխարհի շատ նշանավոր մարդիկ են գրել հայերիս մասին, այսօր այդ խոսքերը կամ չեն կարդում,կամ չեն ուզում կարդալ, որպեսզի իրենց արատավոր կերպարից դեպի մարդը չվերադառնան,սակայն գենը չի կարողքնել...

Անցյալ տարին ամփոփեց նաև մեր ներազգային բարության անհատականությունների գործունեությունը. անկեղծորենհպարտություն ապրեցի արդարացի գնահատականի համար, երբ իմացա, որ թագակիր ասպետ է ընտրվել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ  Յիրիկյանը: Համոզված եմ, որ մեծ բարերարն այս տարի էլ  ձեռք կմեկնի իրօգնությանն սպասող այն հազարավոր քաղաքացիներին, որոնք տարիներ շարունակ երազել են տուն ու տանիքունենալու մասին, տան հիմքեր գցել,   ու  աղքատության  անելանելի պայմաններում այդպես էլ թողել անավարտ:Հույս ունեմ, որ բազում կարիքների մեջ խրված սահմանային գյուղերը, Ռալֆ Յիրիկյան հայրենատեր բարեգործիհոգածության շնորհիվ, լույս ու խմելու ջուր կունենան, կվերանորոգվեն կիսավեր  դպրոցներ ու մշակութայինօջախներ... Եվ ինչպես անցած 10 տարիներին, այս տարի էլ նրա խոսքը գործ է դառնալու, առանց ճչացող խոսքերի,որի մասին արձագանքելու պարտավորությունն ինքս եմ վերցրել, դարձյալ առանց խոսքի....

                                         ՌՈՒԶԱՆ  ԱՍԱՏՐՅԱՆ

Նույն շարքից