Իրավական 

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ ևս երկու վճիռ է կայացրել

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել «Սաֆարյանն ընդդեմ Հայաստանի» գործով, որի դիմումատուն 82-ամյա Վարյա Սաֆարյանն է, նրա ներկայացուցիչը` փաստաբան Հայկ Ալումյանը:
Վարյա Սաֆարնաը ծնվել է 1934 թվականին, Երևանում:  Նա Երևանի կենտրոնում 815 քմ. հողամաս է ունեցել, երկու տուն եւ ավտոտնակ, որոնք կիսել է իր չորս երեխաների միջև:
Մինչեւ 1993թ-ը Սաֆարյանն իր հողամասում առանց թույլտվության 230 քառ.մ մակերեսով տաղավար է կառուցել, որն օգտագործել է որպես առեւտրի կետ:
1998 թ., նոյեմբերի 30-ին տաղավարը սեփականաշնորհվում է` որպես «կիսավեր շինություն»:
2002 թ օգոստոսի 1-ին ՀՀ կառավարությունը պետական կարիքների համար օտարման գոտի է սահմանում Սաֆարյանին խպատկանող 345,000 քառ.մետրանոց տարածքը:
2 տարի անց Վարյա Սաֆարյանը դիմում է նոտարական գրասենյակ` խնդրելով իր սեփականությունը նվիրաբերել իր չորս երեխաներին: Նոտարը, սակայն, մերժում է`պատճառաբանելով, որ  կառավարության որոշմամբ դիմումատուի սեփականությունը գտնվում է օտարման գոտում:
Նոտարի մերժումը սեփականատերը բողոքարկում է դատական կարգով: Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը բավարարում է հայցը: Պարզվում է, որ նոտարի մերժումը եղել է օրենքի խախտմամբ, քանի որ դիմումատուի պահանջը բխում 163-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Բայց դրանից հետ  Անշարժ գույքի պետական կադաստրն է մերժում Սաֆարնաի դիմումը` իր սեփկանությւնը իր 4 երեխաներին նվիրաբերելու մասին: Սաֆարյանը դատարանում բողոքարկում է նաև կադաստրի մերժումը: Այս անգամ, սակայն, դատական 3 ատյանները մերժում են Սաֆարյանի պահանջը`նրան զրկելով իր ունեցվածքը ժառանգներին փոխանցելու իրավունքից:
Արձանագրելով այս խախտումը ՄԻԵԴ-ն այսօր վճիռ է կայացրել` պարտավորեցնելով ՀՀ կառավարությանը աջիկա 3 ամիսների ընթացքում Սաֆարյանին վճարել 3 630 եվրո:
ՄԻԵԴ բավարարած հաջորդ գանգատը Վանաձորում բնակվող Գույումչյանների ընտանիքի գանգատն է, որոնց շահերը 2007 թ-ից ի վեր ներկայացրել է Էդմոն Մարուքյանը: Դիմումատուները Գարեգին Գույումչյանի որդին, հարսը և կինն են:
90-2000թվականներին Գույումչյանները Վանաձորում տպագրական փոքրիկ բիզնես են հիմնում: 2002 թ.-ին Գարեգին Գույումչյանը մեղադրվում մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվում չհեռանալու մասին ստորագրությունը: Մի քանի ամիս անց, սակայն, մեղադրանքը հանվում է` բավարար ապացույցների բացակայության հիմքով: 2004 թվականին ընտանիքը ստիպված է լինում վաճառել բիզնեսը, քանի որ քրեական հետապնդման արդյունքում սոցիալապես ծանր վիճակում էր հայտնվել ու ցածր գնով վաճառել գրասենյակը: Նույն տարում Գարեգինը դատական գործ է հարուցում անօրինական հետապնդումների դիմաց փոխհատուցում ստանալու պահանջով:
2006թ-ին Լոռու մարզային դատարանը բավարարում է Գույումչյանների պահանջը` մասնակի` իրավաբանական և տրանսպորտային ծախսերի մասով: Ինչ վերաբերում է մնացած պահանջի, դատարանը մերժում է այն հիմքով, որ չկա պատճառահետեւանքային կապ բիզնեսը վաճառելու եւ Գարեգին Գույումչյանի քրեական հետապնդման միջեւ:
2006թ-ի հուլիսի 26-ին Գույումչյանը դիմում է ՀՀ փաստաբանների պալատ` իրավաբանական օգնություն ստանալու խնդրանքով, բայց մերժում ստանում:
2007 թ-ին Գույումչյանը դիմում է Քաղաքացիական վերաքննիչ դատարան, որն անփոփոխ է թողել վճիռը: Իսկ Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել, քանի որ բողոքը չէր բերվել է փաստաբանի կողմից: Ընտանիքի դիմումներն այն մասին, որ իրենք ի վիճակի չեն փաստաբան վարձել, ոչ ար արդյունք չեն տվել: 2007թ-ի նոյեմբերին  Գարեգին Գույումչյանը մահացել է սրտի կաթվածից` այդպես էլ չհասնելով արդարության:
Միայն շուրջ 10 տարի անց ՄԻԵԴ-ը բավարարեց Գույումչյանների բողոքը` ՀՀ իշխանություններին պարտավորեցնելով վճարել 3 600 եվրո փոխհատուցում:

Նույն շարքից