Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ռուսաստանի Դաշնության կողմից Կարսի պայմանագրի չեզոքացման մասին ակնարկները, ՌԴ ԶՈւ հարավային օկրուգի մեջ մտնող Գյումրու 102 րդ ռազմաբազայի մարտունակության ստուգումը Հայաստանի հասարակության և ընդհանրապես հայ ժողովրդի մոտ հակասական ռեակցիա է առաջացրել:
Ոմանք կուրորեն հրճվանքով են ընդունել `համարելով, որ սա Էրգրի վերադարձի սկիզբը կլինի:Մի մասի մոտ սա տարակուսանք է առաջացրել. մտածում են, Հայաստանը կդառնա պատերազմի թատերաբեմ: Ինչպես ասում են հասել ենք ջրբաժան. կամ մտահոգված նստում ենք տեղներս, մեր բախտը լացում, ևս 100 տարի դլե յաման երգում, կամ տառապանքի ուղի ենք անցնում ու կորած Էրգիրը հետ բերում`մաքրելով ցեղասպանվածի խարանը:
Անձամբ ես կարծում եմ, որ պետք չէ զգացմունքներին տրվել, ջուրը չտեսած բոբիկանալ. հնարավոր է, որ սա քաղաքական բլեֆ է: Եթե իրոք իրական է, ապա ռուս - թուրքական հնարավոր պատերազմի դեպքում, ամենամեծ ցանկության դեպքում էլ, չենք կարող չեզոք մնալ: Իսկ, եթե չեզոք մնանք, միայն ռուս զինվորի արյան ու քրտինքի գնով տարված հաղթանակից հետո, մենք տարածքների փոխարեն կստանանք երեք մատների կոմբինացիա: Անձամբ ես չեմ ցանկանում, որ իմ երեխաներն ու թոռները նույնպես Էրգրի կարոտի երգեր իմանան, կամ ամոթանք տան մեր սերնդին շանսը բաց թողնելու համար :