Վերլուծական գլխավոր 

Ինչպիսին կլինի Ռուսաստանի պատասխանը, եթե թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա

Եթե թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա ու ռազմական գործողություններ սկսեն ռուսական օդուժի դեմ, ապա Մոսկվան բոլոր հիմքերը կունենա մետաղաջարդոնի վերածել սիրիական սահմանն անցած թուրքական զրահատեխնիկան: Նման պարագայում Թուրքիան չի կարող հույսեր փայփայել ՆԱՏՕ-ի օժանդակությանը: Վարշավայի փոխօգնության պայմանագրի կետերը չեն կարող իրականություն դառնալ, քանի որ բացակայում է Թուրքիայի նկատմամբ ագրեսիայի իրողությունը:

Հարց է ծագում, ինչպիսի՞ն կլինի այս դեպքում ՆԱՏՕ-ի արձագանքը:
Այն, որ Ալյանսը ռազմական գործողություններ կծավալի ներկա փուլում՝ անիրական է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ կարող են ընդհանրապես հրաժարվել նման արկածախնդրությունից, եւ նույնիսկ Վաշինգտոնի ճնշման պայմաններում, միայն թուրքական նկրտումներին հագուրդ տալու համար, չեն ցանկանա հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Մյուս կողմից, եթե ՆԱՏՕ-ն մնա դիտողի դիրքում, ապա դա սեպ կխրի նրա ներսում ու կասկածի տակ կդնի այլանսի գոյության անհրաժեշտությունը:

Այսպիսով նման իրավիճակում երկու տարբերակն էլ անարդյունավետ է: Միանգամայն պարզ է, որ Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը շահեկան է միայն ԱՄՆ-ին, սակայն քանի դեռ չի վերածվել լայնամասշտաբ պատերազմի: Վաշինգտոնը սրելով Ռուսաստան-Թուրքիա հակամարտությունը, վերջին հաշվով կստիպի թուրքերին հրաժարվել ինտերվենցիայի բոլոր ծրագրերից:
Վերոհիշյալ փաստարկներն ապացուցում են, որ հասարակ լոգիկայից առաջնորդվելով թուրքական ներխուժում Սիրիա տեղի չի ունենա:

Բայց եկեք չմոռանանք Էրդողանի անհավասարակշիռ վարքագիծն, ով կարող է ինքնուրույն որոշում կայացնել ու առանց գործընկերների հավանության զորքեր տեղաշարժել Սիրիա: Եւ եթե սեփական գեներալները չկարողանան նրան հետ պահել, ապա այստեղ ամեն բան կախված կլինի Մոսկվայի դիրքորոշումից:

Եթե ռուսական զորքերը Սիրիայում ջարդուփշուր անեն թուրքական զորքերին, ապա դաշնակիցները ստիպված են լինելու Էրդողանին ականջներից բռնած դուրս քաշել Սիրիայից, հավանաբար նաեւ՝ Անկարայից: Հակառակ պարագայում, եթե Մոսկվան թուլություն դրսեւորի, ապա Էրդողանը կդառնա հերոս, իսկ Կրեմլը ստիպված կլինի հեռանալ նախ Սիրիայից, իսկ ապա ողջ հետխորհրդային տարածաշրջանից:

Նույն շարքից