Ռուսական օդուժի ու սիրիական կառավարական ուժերի վերջին հաղթանակները Սիրիայում իսկական հիսթերիա են առաջացրել Արեւմուտքում: Այս ֆոնին Ռուսաստանի դեմ լայնամասշտաբ պրոպագանդիստական պայքարի ծավալման զուգընթաց, արեւմտյան լրատվամիջոցների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Լրատվամիջոցները հեղեղված են հոդվածներով, որոնցում շեշտվում է, որ սիրիական հակամարտությունը կանխորոշում է Արեւմուտքի լիակատար պարտությունն, իսկ դրանում մեղավոր է միայն անվճռական Օբաման, ով անընդունակ է ընդունել ճշգրիտ ստրատեգիական որոշումներ: Ուստի, սերունդները չեն ներելու Օբամային Սիրիայի ժողովրդին լքելու համար:
Այս ամենը՝ ապսուրդի ժանրից:
Բոլորին հայտնի է ու վստահորեն կարելի է պնդել, որ սիրիական ժողովուրդը իրականում իսկապես ամերիկացիներին շնորհակալ կլիներ, եթե նրանք իրենց թողնեին ճակատագրի քմահաճույքին:
Արեւմուտքը Օբամայից պահանջում է վճռականություն, ինչպես ժամանակին դա կատարեվեց Հարավսլավիայի պարագայում: Օբամայի անվճռականության արդյունքում քրդերը նետվեցին Մոսկվայի գիրկը:
Կրկին՝ ապսուրդի ժանրից:
Արեւմտյան գործիչները մոռանում են, որ միայն ԱՄՆ երկակի ստանդարտների ու տարբեր արմատական խմբավորումների հետ ունեցած սերտ շփումները ստիպեցին քրդերին համագործակցել Ռուսաստանի հետ:
Փորձ է արվում Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի ձախողման ողջ մեղավորությունը կապել Օբամայի թուլության, նենգ եւ հզոր Ռուսաստանի բիրտ գործողությունների հետ:
Այն որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Սիրիայից, կասկածներ չի հարուցում:
Կասկած չի հարուցում նաեւ այն, որ Պուտինը ամերիկացիներին չի թույլատրելու Օբամայի արձանը կանգնեցնել Հալեպում, ինչպես ժամանակին Քլինթոնի արձանը կանգնեցվեց Կոսովոյում:
Առնվազն ամոթ կլիներ հազարամյա պատմություն ունեցող Սիրիայում իրականություն դարձնել կաղ սեւ բադիկի արձանի տեղադրումը: