Բարի օր Ֆեյսբուք 

Մեծ պահք. օր տասնմեկ

analitik.am

«Աստված սիրում է ուրախ և առատաձեռն մարդուն. աղքատին ողորմություն անողն ինքն էլ պիտի կերակրվի, որովհետև տնանկին իր հացից բաժին է հանել» (Առակ. 22: 9):

Մի օր մի մարդ լսեց մի շատ աղքատ ընտանիքի մասին, որն ուներ 8 երեխա: Ընտանիքը ծայրահեղ վիճակում էր, արդեն մի քանի օր էր, որ նրանք ոչինչ չէին կերել: Մարդը գնեց սննդամթերքի որոշ պաշար և իսկույն այցելեց ընտանիքին: Երեխաները խիստ հյուծված էին քաղցից, կարիքից, սակայն նրանց դեմքերին տխրություն կամ վիշտ չկար, այլ միայն՝ տառապանքի ցավ: Մարդն ուտելիքը հանձնեց ընտանիքի մորը: Կինն իսկույն կիսեց ամբողջ պաշարը, և մթերքի կեսը վերցնելով՝ դուրս եկավ: Երբ վերադարձավ, մարդը հարցրեց, թե ուր էր նա գնացել:

- Հարևաններիս մոտ, նրանք էլ են քաղցած, - պատասխանեց կինը:
Մարդու համար զարմանալի չէր աղքատ կնոջ արարքը. չէ՞ որ աղքատ մարդիկ բարի և մեծահոգի են: Նրա համար զարմանալի էր այն, որ կինը գիտեր հարևանների՝ նույնպես քաղցած ու կարիքավոր լինելու մասին:
Որպես կանոն, երբ տառապում ենք, այնքան ենք կենտրոնանում մեր սեփական անձի վրա, որ այլ մարդկանց նկատելու և հիշելու ժամանակ չենք ունենում:

Նույն շարքից