Ուշադրություն դարձրեք, որ երբ մամուլում և սոցցանցերում գրվում է այն մասին, որ Հայաստանում բռնության է ենթարկվել, ծեծվել և այլ դաժանությունների է ենթարկվել ԼԳԲՏ համայնքի (անկեղծ ասած այդքան էլ չեմ ընկալում սեռական կողմնորոշման վրա հիմնված համայնքի գաղափարը, բայց ինչևէ ) անդամ, կարճ ժամանակ անց որոշ ՀԿ-ներ և պաշտպաններ ֆինանսական աջակցություն են ստանում Եվրոպայից: Ֆինանսավորումն ավելացնելու կամ առհասարակ ունենալու համար պետք է ցույց տալ, որ կա խնդիր՝ ծեծում են, կոտորում են, պետք է տարածել, ակցիաներ է պետք, սեփական լրատվամիջոց, դրոշակներով երթեր, փուչիկներ և այսպես շարունակ:
Ամենևին չեմ ուզում ակնարկել, որ այդ բռնությունները կարող են կազմակերպված լինել հենց այդ նույն համայնքի կողմից կամ այդ սուր քննդատները, վիրավորողները ՖԲ-ում և այսպես շարունակ, նույնպես կարող են ունենալ իրենց բաժնեմասն այդ անօգնական համայնքին տրվող ֆինանսավորումներից: Սակայն չեմ կարողանում հասկանալ, թե այդ ինչպե՞ս են Հայաստանում բռնության ենթարկում միասեռականներին, եթե նրանց կարելի է տեսնել տարբեր տեղերում աշխատելիս, հանգիստ զբոսնելիս և այսպես շարունակ: Վերջին հաշվով, այսօր ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությանն ընդհանրապես չի հետաքրքրում այլոց սեռական կողմնորոշումը:
Արհեստական ստեղծելով այնպիսի տպավորություն, որ իբրև Հայաստանում ճնշումների են ենթարկվում, կարծում եմ կվնասի մեր երկրի հեղինակությանը: Ընդհանրապես մատների վրա կարելի է հաշվել դեպքեր, որ որևէ մեկը միջադեպի «զոհ» է դարձել սեռական կողմնորոշման պատճառով, իսկ սովորական միջադեպեր լինում են բոլորի հետ էլ, ուստի կարիք չկա լուն ուղտ սարքել հետո էլ փնտրել դիտավորություն:
Իսկ ընդհանրապես նրանց կազմակերպված և նրանց դեմ կազմակերպված ակցիաները ևս պետք է ուսումնասիրության ենթարկել, պարզելու համար, թե ինչ դիտավորություն ունեն և արդյոք անկեղծ ու ինքնաբուխ են, ինչպես, որ ներկայացնում են: Ինչևէ, եզրափակելով, կարելի է նշել, որ հասարակության մեջ ընդգծված դիրքորոշում չկա այս հարցում, իսկ ագրեսիվ պահվածքը հենց այդ անձանց կողմից, միգուցե սկսի առաջացնել արդեն ռեալ ու կոշտ հասարակական դիրքորոշում:
Ա. Մինասյան