Քաղաքական Վերլուծական գլխավոր 

ԵԽԽՎ Շմայսը

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները մասնավոր զրույցներում բողոքում են պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ոչ ադեկվատ պահվածքից: Բանն այն է, որ Նառան որդեգրել է «միայն լաչառությամբ կա հային փրկություն» կարգախոսը:

ԵԽԽՎ նիստերի ժամանակ Նառայի ելույթները, իսկ ավելի կոնկրետ դրանց հռետորաբանությունը, գնալով ավելի ու ավելի անտանելի են դառնում: Փոխարենը, այդ ելույթներում գնալով ավելի ու ավելի է բացակայում բովանդակությունը:

Նառան իր անձի վրա ուշադրություն գրավելու նպատակով ինչ քայլի ասես որ չի դիմում, ընդհուպ մինչև ոչ նորմատիվային լեքսիկոնի օգտագործումը: Նառան համոզված է, որ իր այս տարօրինակ պահվածքը ԵԽԽՎ-ում հայրենասիրական է, քանի որ նրա թիրախում հիմնականում հայտնվում են ազգությամբ թուրք պատգամավորներ, սակայն ԵԽԽՎ հայկական նորմալ պատվիրակները պնդում են, որ Նառայի հիստերիկ ելույթները միայն վնասում են ՀՀ իմիջին:

Մենք առաջակիայում կփորձենք ՀՀ ԱԳՆ-ից, ՀՀ ԱԺ-ի արտաքին կապերի հանձնաժողովից ճշտել, թե ինչ առարկայական օգուտ ունի Հայաստանը` Եվրոպայում թուրքերի վրա ղժղժալուց, իսկ եթե կան կոնկրետ` դիվանագիտական վնասներ, որից հետո անպայման պետք է բարձրաձայնել նաև դրանց մասին: Ի վերջո, ԵԽԽՎ պատվիրակությունը քիչ խոցելի դարձնելու նպատակով կարելի է այբ կազմել բացառապես ադեկվատ մարդկանցից, ովքեր իրապես սիրում են իրենց հայրենիքը, այլ ոչ թե ԵԽԽՎ-ում էպիլեպսիայի նոպաները հայկական մամուլի ընկերուհիների միջոցով որպես Թուրքիայի դեմ մենակով տարած հաղթանակ են ներկայացնում:

Ի դեպ, եթե մեր դիվանագիտության հիմքում քֆուրն է, ապա կարելի է ԵԽԽՎ գործուղել ՀՀ-ում քֆուրի մասնագետներից օրինակ Շմայսին, չէ՞ որ հարց է առաջանում` ինչո՞վ է Նառան եվրոպատգամավորների աչքում տարբերվում Շմայսից, դեռ մի բան էլ ավելին՝ Շմայսի քֆուրները գոնե մնում են ՀՀ տարածքի ներսում:

Նույն շարքից