Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Եթե նորմալ երկիր լիներ, տեսնես ինչո՞վ զբաղված կլիներ Հրայր Թովմասյանը. «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն» թերթը գրում է. Կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռևոլյուցիա» հաղորդման տաղավարում էր ՀՀ արդարադատության նախ­կին նախարար, ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որը քննարկման դրված Ընտրական օրենսգրքի նոր նախագծի հեղինակներից է։ Հաղորդման հիմնա­կան քաղաքական մեսիջը հետևյալն էր՝ այն առաջարկները, որոնք ներկայացվել են ընդդիմության և քաղհասարակության ներկայացուցիչների կողմից, ընդունելի չեն։ Ըստ Թովմասյանի՝ դրանց որոշների նկատմամբ կասկած են հայտնել անգամ դրսի փորձագետները։ Խոսքն, ի դեպ, նաև ցուցակների հրապարակ­ման մասին է։ Միանգամից փաստենք, որ սա հասարակական կարծիքի մանիպուլյացիա է, որովհետև հեղինակավոր միջազ­գային կառույցների ներկայացուցիչները հրապարակային հայ­տարարություններով են հորդորել ՀՀ իշխանություններին ապա­հովել քվեարկության մասնակցած ընտրողների տվյալների հրա­պարակումը։ Գոնե այս մասով Թովմասյանը ստում է։

Սկսենք ամենասկզբից։ Ինչո՞ւ է, օրի­նակ, ընտրական օրենսգրքի նախագիծը թաքուն քննարկ­վել ու մշակվել, հետո ուղարկվել Վենետիկ՝ ո՞րն է սրա պատճառը։ Թովմասյանի դի­տարկումը հետևյալն է. «Բնավ չեմ արդարացնում, բայց դրա­նից պետք չէ ողբերգություն սարքել»։ Առհասարակ, այս ար­տահայտությունը Հրայր Թով­մասյանի ամենասիրած արտահայտություններից մեկն է։ Եվ եթե սահմանադրագետ-իրավաբանի համար այստեղ տարօրինակ ոչինչ չկա, դա դեռ չի նշանակում, որ տարօրինա­կությունների ու ինչուների շղ­թան փակվում է:

Որպես իրա­վաբան Թովմասյանը, կար­ծում ենք, պետք է տիրապետեր իրավիճակների նրբությանը, այս դեպքում գոնե գիտակցեր, որ լեգիտիմության ճգնաժա­մով տառապող երկրներում օրենսդրական նախաձեռնու­թյան լեգալության ապահով­ման խնդիրը ամենաբարդ ու կարևոր էտապներից է։ Սխալ է, շատ սխալ, երբ այս կարևորագույն օրենքի ծնունդը ու­ղեկցվում է կասկածներով ու մութ պատմություններով։ Եթե իսկապես իշխանության ու օրենքի հեղինակների նպա­տակը ազնիվ է՝ ունենալ այն­պիսի օրենսգիրք, որը կապա­հովի որակական այլ մակար­դակի ընտրություններ, ապա ինչո՞ւ է գործընթացն ի սկզբանե դրվում անվստահության, ստի ու հասարակական կար­ծիքը մանիպուլացնելու ռելսե­րի վրա։ Այս հարցը չտրվեց Թովմասյանին, փոխարենը նա իր հայտարարություննե­րով ահագին նյութ տվեց ընդ­դիմադիրներին ու քաղհասարակության ներկայացուցիչնե­րին։

Կարծում ենք՝ առաջիկա օրերին դեռ կլսենք հակադար­ձումներ։ Իսկ մենք այս հրա­պարակման շրջանակներում միայն առանձնացրել ենք հար­ցազրույցի այն կտորները, որ­տեղ Թովմասյանն իրեն թույլ է տվել քաղաքական ենթատեքստեր ունեցող որոշակի հայտարարություններ անել։

- Պարոն Թովմասյան, Դուք նաև նախորդ ընտրական օրենսգրքի հեղինակն եք։ Իհարկե, որպես իրավաբան պատվաբեր է հեղինակել երկրի ընտրական օրենսգիրքը, բայց, այնուամենայնիվ, որ­պես քաղաքացի վատ չե՞ք զգում, որ Ձեր հեղինակած օրենսգրքով տարիներ շարու­նակ կեղծվում են ընտրություն­ները։ Թեկուզ անուղղակիորեն՝ ինչ-որ պատասխանատ­վություն չե՞ք զգում։

- Ես զերծ կմնայի կատեգո­րիկ դատողություններից՝ կեղծվում են ընտրություննե­րը, վատ են ընտրությունները և այլն։ Բայց անդրադառնալով Ձեր հարցին, պիտի ասեմ, որ ցանկացած իրավաբանի համար պատվաբեր է նման կարևորագույն օրենքի մշակմանը մասնակցելը։ Ես 25 տա­րեկան էի, երբ աոաջին ան­գամ մասնակցեցի ընտրական պրոցեսին, և նոր էր իմ դիսեր­տացիայի թեման հաստատ­վել։ Իմ դիսերտացիոն թեման այլ թեմա էր, և ես որոշեցի, որ պիտի փոխեմ այն և զբաղվեմ ընտրություններով։ Այն ժա­մանակ մտածում էին այնպես, ինչպես հիմա Դուք, որ եթե մի հատ լավ ընտրական օրենսգիրք ունենանք, մեր երկ­րում ընտրական ոլորտում բո­լոր խնդիրները կլուծվեն։ Բայց նույն իմ դիսերտացիա­յում արձանագրեցի, որ լավ ընտրությունների համար առնվազն երեք նախապայ­ման պետք է գոյություն ունենա, որոնցից մեկն է ընտրա­կան օրենսդրությունը։

Երկրորդը՝ քաղաքական իշխանությունների կամքն է անցկացնելու ժողովրդավարական ընտրություններ։ Եվ երրորդը, որը կարևորն է, հասարակության քաղաքական-իրավական կուլ­տուրան է, մշակույթի աստի­ճանն է, որտեղ գնահատվում և հասկացվում է ընտրությունների դերն ու նշանակությունը։ Մի հասարակություն, որտեղ քաղաքական ընտրու­թյուն կատարելու մոտիվացիաները չեն իջնում կենցաղա­յին մակարդակի։ Երբ որ քաղաքական մշակույթում մենք հստակ տարբերակում ենք՝ ով է լավ քաղաքական գործիչը, ով է վատ, որովհետև ցանկա­ցած լեզվով Դուք մի 10 հազար բառ կգտնեք, որով կարելի է շատ լավ ընտրական պլատ­ֆորմ գտնել և դրանով ներկա­յանալ հանրությանը։

Որքանով հասարակությունը կգի­տակցի դրանց իրական լինելը, որքանով հասարակությու­նը կգիտակցի դրանց իրակա­նանալի լինելը, այդ մարդ­կանց ազնվությունը՝ սա մի­անգամայն այլ խնդիր է։ Ուս­տի՝ այս առումով այն երեք կոմպոնենտների միաժամա­նակյա առկայության դեպքում միայն կարող ես դրա մա­սին խոսել։ Եթե խոսենք ընդհանրապես ընտրական օրենսդրությունից, ես կարող եմ հպարտորեն նշել, որ մեր ընտրական օրենսդրությունը, որը գործում էր 1999 թվականից, որակական իր հատկանիշներով չէր զիջում եվրոպական շատ ու շատ երկրների օրենսդրությանը։

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: 

Նույն շարքից