Իրավական 

Ինչու՞ է Պերմյակովը միշտ լռում դատարանի նիստերի ժամանակ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անցած տարվա հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործով դատավարությունը: Ուսումնասիրվում են գործում առկա ապացույցները:

Shabat.am-ը սպանության մեջ մեղադրվող Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի՝ դատավարության ընթացքում դրսևորած պահվածքի, տված պատասխանների, սպանության դրդապատճառների մասին զրուցել է «Սոցիալական արդարություն» ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանի հետ:

Պերմյակովն արդեն պետք է խոսեր

Պերմյակովի պահվածքի մեջ ինձ համար ամենազարմանալի վիճակը այն է, որ անձը, որին, ըստ էության մեղադրում են մի արարքում, որի համար ցմահ ազատազրկում է սահմանվում,  որևէ կերպ , որևէ նախադասությամբ, որևէ արտահայտությամբ չի ներկայացնում իր մոտեցումները և չունի որևէ  արձգանք: Հոգեբանական տեսակետից սկզբնական հատվածներում կարող էի ասել, որ անկախ նրանից՝ դու ես արել, դու չես արել, այո՛, շատ լարված մթնոլորտ է և՛ դատարանում, և՛ սեփական անձի ներսում, բայց արդեն որերորդ նիստն է, այդ լարվածությունը պիտի արդեն անկում ապրեր և անձը պիտի սկսեր խոսել, շփվել դատարանի, դատախազի, նիստի մանսկացիների հետ, այսինքն ինչ-որ դերակատարում պիտի ունենար, որը չունի:

Պերմյակովը դատարանում ընդունեց մեղքը, սակայն դատավորի ճշտող հարցին, թե կոնկրետինչում է իրեն մեղավոր ճանաչում, պատասխանեց, թե «Ամեն ինչում »

Այդ պատասխանի մի մասը վերաբերվում հենց նաև իր կեցվածքին, այսինքն որ «Որևէ բանի չեմ պատասխանելու,ամեն ինչում ինձ մեղավոր եմ համարում, ինձ երկար հարցեր չտաք, ես չեմ ուզում դրա մասին խոսել»: Սա կարող է լինել, օրինակ, կատարած արարքի վերհիշման, վերապրման պրոբլեմ, որ անձը կատարել է մի շատ վատ արարք «Որի մասին շատ չեմ ուզում խոսել, որովհետև դրանից հետո սկսում եմ ապրումներ ունենալ և այդ ամենը նորից վերապրելու ցանկություն չունեմ»: Մյուս՝ հակառակ բևեռից դիտարկելու պարագայում, «Ոչինչ չունեմ ասելու, որովհետև եթե ես ընդամենը այնտեղ եմ եղել, կամ չեմ եղել, կամ արել եմ այդ արարքի ընդամենը մի մասը»: Դա նշանակում է ամբողջությամբ նոր նախաքննություն սկսել, եթե ինքը հանկարծ ասի մի բան, որը կասկածի տակ կդնի իր՝ այնտեղ լինելը կամ չլինելը, կամ այդ արարքը ամբողջությամբ սեփական ուժերով կատարելը կամ ընդամենը մասնակից լինելը: Հիմա  իքնը բարիեր է պահում բոլորի հետ և իրեն պաշտպանված է զգում իր պաշտպանական շերտի մեջ. «Հա, ես եմ, ինձ էլ ոչ մի հարցեր չտաք, ինչ ուզում եք, արեք»:

Նպատակդրվա՞ծ, ջղայնացա՞ծ, թե՞ պահի ազդեցության տակ. Սպանության դրդապատճառները մինչ օրս պարզ չեն

Այն մասին, որ  Պերմյակովն է այդ բոլորը կատարել, հակասական ցուցմունքներ կան, ես դեռ ամենառաջին օրվանից մինչ օրս ասում եմ՝ այդ մարդը պիտի ունենար անձնային մի քանի որակների համախումբ, որ ինքը ունի և՛ վախկոտություն, և՛ վճառականությւն, և՛ որոշում կայացնելու ուանկություն, և՛ ոչ, և՛ հույզերը կառավարելու մեծ ունակություններ, և՛ այդ հույզերը կառավարելու անհնարինություն, որովհետև այս ամբողջի մեջ կա նաև սառնասրտություն, որը հույզ է երեխայի նկատմամբ, որին սպանել է սվին դանակով: Այս բոլոր որակները մի մարդու մեջ ես պիտի տեսնեմ, բայց սրանից առաջ էլ նաև պետք է հասկանալ ինչն էր պատճառը որ յոթին էլ սպանեց: Սպանությունը եղել ավտոմատով՝ քնած տեղում, կանգնած վայրում և մի երեխային ավտոմատի կրակոցով, մյուս երեխային՝ սվին դանակով օրորոցի մեջ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նույն շարքից