Գյումրիում կատարված սպանդի գործում բազում մութ կետեր ու հարցականներ կան, որոնք կպարզեն (կամ չեն պարզի) հետաքննիչները: Այդ ջուր խմելու պատմությունը ուղղակի ծիծաղելի է:
Մեկ էլ՝ եթե Պերմյակով կոչեցյալը մեկ ամիս էր ծառայում Գյումրիում եւ ամենայն հավանականությամբ չէր կարող ծանոթ լինել քաղաքի տեղանքին, ապա այդ ինչպես կողմնորոշվեց քաղաքում, այդ ինչպես որոշեց, թե որ կողմում է Թուրքիայի սահմանը եւ քաղաքի հակառակ ծայրից գնաց հենց այդ ուղղությամբ:
Եթե ենթադրաբար ընդունենք, որ նա զորամասից դուրս գալով եւ «զբոսնելով»՝ պատահականորեն էր հայտնվել Մյասնիկյան փողոցում, ապա ինչ «պատահականությամբ» հայտնվեց հայ-թուրքական սահմանի հատվածում, եւ ոչ թե գնաց, ասենք, Երեւան տանող ուղղությամբ, կամ՝ Վանաձոր, Աշոցք եւ այլն...