Մամուլի ակումբ Միջազգային Քաղաքականություն 

2015 թվականը խնդրահարույց տարի է լինելու Էրդողանի համար. թուրքագետ

analitik.am

«2014 թվականի ընթացքում տեղի ունեցան բազում իրադարձություններ, որոնք այս կամ այն կերպ ազդեցին հայ-թուրքական հարաբերությունների վրա»,- թուրքագետ Գևորգ Պետրոսյանն «Անալիտիկ» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առանձնացրեց դրանցից հինգը:




Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը. Սա տեղավորվում էր Թուրքիայի 2015-ին ընդառաջ քաղաքականության պլանավորման կոնտեքստի մեջ. «Շարունակելով ժխտողական քաղաքականությունը` Թուրքիան այս ուղերձով պատրանք էր ստեղծում, թե դրական փոփոխություններ են եղել, նոր Թուրքիա է ձևավորվում», - նշեց Պետրոսյան:



«Իսլամական պետություն» - Թուրքիա հարաբերությունները. Հունիսին ԻՊ-ը հաստատվեց Իրաքում և նոր գործող ուժ դարձավ Մերձավոր Արևելքում: Այստեղ հետաքրքիր են Իսլամական պետություն-Թուրքիա հարաբերությունները , որոնք կարելի է բնորոշել բացահայտ թշնամություն և ստվերային համագործակություն:



Գյուլենականների և իշխող շրջանակների տարաձայնությունները, որոնք սկիզբ էին առել 2013-ի դեկտեմբերին և ողջ տարվա ընթացքում շարունակվեցին: «Սա մեզ համար կարևորություն է ներկայացնում, քանի որ գյուլենականները հայտնի են հակահայ լոբբինգով, որոնք աշխատեցնում են ԱՄՆ-ում և ոչ միայն ծառայում են թուրքական շահերին, այլև ցանկանում են համագործակցել ադրբեջանական կողմի հետ: Մեծ հաշվով նման տարաձայնությունները բխում են հայկական շահերից, քանի որ Թուրքիան չի կարողանում նորդնոլ իր բոլոր ռեսուրսները այս կամ այն ճակատում, այս դեպքում` հայկական ճակատում»:

Սոմայի և Դեմենեքի ածխահանքերի վթարները, ինչ հետևանքով 300 մարդ զոհվեց: Սրա արդյուքնում քննադատական մեծ ալիք բարձրացավ ընդդեմ թուրքական կառավարության դեմ, որը չի ապահովում աշխատողների անվտանգությունը

2014 թվականը Թուրքիայի համար ընտրությունների տարի էր. Մարտին տեղի ունեցան ինքնակառավարման մարմինների ընտրությունները, իսկ օգոստոսին` նախագահի պատմական` առաջին համաժողովրդական ընտրությունները:



Անդրադառնալով 2015 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվելիք հավանական սցենարներին թուրքագետ Արտակ Շաքարյանը ընդգծեց, որ ամենահետաքրքիր կետը և հուզող հարցն այն է, թե արդյոք հաջորդ տարի որևէ պատվիրակություն Թուրքիայից կգա մեր երկիր, թե ոչ:

«Անշուշտ, Էրդողանի՝ այս տարվա ապրիլի քսանչորսի ուղերձը լավ փորձաքար էր. նրանք հասկացան, որ դա աշխատում է, և եթե այն մի որևէ այլ ձևով չվերափաթեթավորեն, ապա նույն փաթեթավորման շարունակությունն արդեն ռումբի արդյունք է ունենալու՝ միջազգային ասպարեզում, - նշեց թուրքագետը:

Թուրքերը Հայոց ցեղասպանությունը փորձում են ներկայացնել որպես մի այնպիսի երևույթ, երբ Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով երկու կողմերը զոհեր են տվել. «Սակայն ոչ ոք նմանատիպ հանգամանքներում երբեք համեմատություն չէր անցկացնի հրեա զոհերի և նացիստ զինվորականների զոհերի միջև. հնարավոր չէ մեկ հարթության մեջ ներկայացնել սպանված հայ երեխաներին և կանանց հրամանատարի սխալի հետևանքով զոհված թուրք զինվորներին»,­ ընդգծեց Շաքարյանը:



«Թուրքերը մտածում են, որ սա եթե մինչև ապրիլի 25-ը ապրեն, հետո կապրեն: Սակայն մեզ համար սա պետք է լինի մի այւնպիսի տարեթիվ, երբ ավարտվում է ճանաչման փուլը և արդեն հատուցման փուլը պետք է սկսվի»,- ասաց թուրքագետը:



2015 թվականը բավականին խնդրահարույց է լինելու Էրդողանի համար, որովհետև սպասվում են խորհրդարանական ընտրություններ. Էրդողանի նախագահական ամբիցիաների համար շատ կարևոր է խորհրդարանում ունենալ ծանրակշիռ ձայներ:

Նույն շարքից