Ալբեր Քամյու «Օտարը»
«Օտարը» մի յուրահատուկ ստեղծագործություն է, որն իր մեջ ամբողջովին ներառում է բացարձակ ազատության ձգտման գաղափարը: Ազատություն մշակութային նեղ բարոյական չափանիշներից: Պատմվածքը գրված է Քամյուի ուրույն ոճով` անցյալ ժամանակում, կարճ արտահայտություններով: Հեղինակի կտրուկ ոճը մեծ ազդեցություն է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի ֆրանսիական և եվրոպական գրողներից շատերի վրա:
Պատմվածքում ներկայացված է Ալժիրում բնակվող մի ոմն ֆրանսիացու` Մերսոյի պատմությունը, ով սպանություն էր կատարել, չէր զղջում իր արարքի համար, հրաժարվեց պաշտպանվել դատի ժամանակ, դատապարտվեց մահապատժի և գնաց մահվան առանց ափսոսանքի և զղջման: Այդ ամբողջ ժամանակահատվածում նա կարծես քնի մեջ էր և այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նա կողքից էր նայում իր իսկ իրականությանը:
Գրքի հենց առաջին նախադասությունը բավականին հայտնի է դարձել, քանզի շատ հստակ արդեն նկարագրում է ստեղծագործության ոճը` «Մայրս մահացավ այսօր: Կամ միգուցե երեկ, հստակ չեմ կարող ասել… »:
Այս ստեղծագործության միջոցով Քամյուն ստիպում է մտածել սեփական կյանքի, նրա արժեքի մասին:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ 1999թ. ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» ամսագրի կողմից հրապարակված «20-րդ դարի 100 լավագույն գրքերը» ցանկում «Օտարը» առաջին տեղում է: