Վերլուծական Տնտեսություն 

Սաուդիան Արաբիան, նավթը և հնարավոր ճգնաժամը

analitik.am

Սաուդյան Արաբիայի ամբողջական եկամտի բաժնում նավթային եկամուտները կազմում են գրեթե 92%-ը:

Հումքի արտահանումից ստացվող եկամուտներն անցնում են տարեկան 330 մլրդ. դոլարը:

Հումքի արտահանման բաժինն ամբողջ արտահանման մեջ կազմում է  87%:

Վերջին 15 տարիների ընթացքում չի կրճատվել կախվածությունը նավթից, այլ նույնիսկ ավելացել է: Անվանական ՀՆԱ-ի մոտ 48% կազմում են նավթագազի հետ անմիջական կապ ունեցող ճյուղերը:

 

Ամբողջական պետական եկամուտներ՝ 308 մլրդ. դոլար, ծախսեր՝ 260 մլրդ. դոլար (բյուջեի ավելցուկ՝ 48 մլրդ. դոլար):

Հաշվի առնելով նավթային եկամուտներից կախվածությունը, պետական եկամուտները կրկնում են նավթի գնի դինամիկան:

Պետական ծախսերը շարունակում են աճել, հիմնականում անմիտ ենթակառուցվածքների պատճառով, որոնց միջոցով չարդարացված ներդրումներ են կատարվում մեռյալ քաղաքներում, անապատում նորաոճ հյուրանոցներ են կառուցվում:


Տարեկան նավթի միջին արժեքը 2013-ին ավելի բարձր էր, քան 2008-ին, սակայն բյուջեի ավելցուկը կրճատվել է՝ 2008-ին 155 մլրդ դոլար էր, իսկ 2013-ին արդեն 48 մլրդ. դոլար է, այդ ժամանակահատվածի հետ համեմատած պետական ծախսերն ավելացեն են երկու անգամ:

2014թ.-ին նախատեսված պետական ծախսերը կարող են անցնել 290 մլրդ. դոլարը: Եթե նավթի տարեկան միջին արժեքը լինի 103-105 դոլար, ապա Սաուդյան Արաբիան 2009թ-ի պատերազմից հետո առաջին անգամ բյուջեի դեֆիցիտ կունենա:


ՀՆԱ-ում այժմ շահույթը 6.5% է, առավելագույնը եղել է 2008-ին՝ անհավանական +30% ՀՆԱ-ում: Սաուդյան Արաբիայի անվանական ՀՆԱ-ն տարեկան 730-750 մլրդ. դոլար է: 2013-ին իրական ՀՆԱ-ն իջել է մինչև 3.8%, չնայած նավթային բումի ընթացքում աճի տիպիկ տեմպերը 8%-ից ավելի էին:


Եթե նավթի գինն  իջնի 100-105 դոլարի սահմաններում, ապա իրական ՀՆԱ-ն Սաուդյան Արաբիայի չափանիշներով  կգնա լճացման՝ շուրջ 1.5-2% աճ, ինչը 2009-ից սկսած ամենավատ ցուցանիշը կլինի:

Ընթացիկ կոնյուկտորային պայմաններում գների անկումը մինչև  85-90 բյուջեի դեֆիցիտը կարող է հասցնել 5-7%-ի, իսկ ՀՆԱ-յի անկումը կկազմի մոտ 2-3%, ինչը 1987-ից հետո առավելագույն անկումը կլինի:

Հաշվի առնելով այն, որ Սաուդյան Արաբիայի բնակիչները սովոր են ոչինչ չանելով շռայլ կյանքով ապրելուն, ապա շատերը կարող են չգնահատել քաղաքական կուսակցության նոր դասավորվածությունը:

Սաուդյան Արաբիայում կա 30 մլն. պաշտոնապես գրանցված բնակչություն, որոնցից 20 մլն. սաուդիտներ են: Բնակչության իրական թիվն ավելի շատ է, քանզի այնտեղ կան մեծ թվով անլեգալ աշխատողներ Աֆիկայից և Մերձավոր Արևելքից, ովքեր հիմնականում զբաղվում են սևագործ աշխատանքով:


Նավթից ստացվող եկամուտները հիմնականում բաշխվում է պաշտոնապես գրանցված բնակչության մեջ: Հաշվի առնելով այն, որ Սաուդյան Արաբիայում բնակչությունը 7 անգամ ավելի քիչ է, քան Ռուսաստանում, իսկ նավթահանումը և արտահանումը գրեթե հավասար են, ապա ստացվում է, որ բնակչության միջին կենսապայմաններն անհամեմատ ավելի լավ են:

Նավթի գների անկման հետևանքով առաջացած գերշահույթի կրճատումը կարող է ոչ միայն տնտեսական անկման հանգեցնել, այլ նաև սոցիալական ուժեղ ցնցում ստեղծել, քանզի վերջին 10 տարում բնակչությունն արդեն սովորել է հարուստ կյանքին:

Այս տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան հասցրել է ոսկու բավականին շատ պաշարներ կուտակել: Այն բավարար է երեք տարի շարունակ կյանքի մակարդակը նույն կերպ պահելու համար, անգամ այն դեպքում, եթե նավթի գինը  60 դոլարի հասնի, սակայն այդ ընթացքում ոսկու պաշարները կարող են ամբողջովին սպառվել:


Ստացվում է, որ Սաուդյան Արաբիայի համար այժմ նավթի շեմային գինը 100 դոլարն է, ինչի արդյունքում տնտեսությունը կանգնած է հետընթացի շեմին, իսկ բյուջեի բալանսը կարող է պակասուրդի հասնել: 95 դոլարից ցածր իջնելու դեպքում Սաուդիան Արաբիան ստիպված կլինի ռազմավարական պահուստներն օգտագործել՝ սոցիալական պարտավորությունները հոգալու համար:  


Ուստիև կասկածելի է թվում այն, որ Սաուդիան Արաբիան ինքնաոչնչացման գնով կգնա ընդառաջ ԱՄՆ-ին, անգամ եթե վերջինս այնպիսի առաջարկություն անի, որից դժվար կլինի հրաժարվել՝ օրինակ Սիրիան ռմբակոծել: Այսպիսով ստացվում է, որ լուրերն այն մասին, թե  սաուդիտները կարող են նավթի գներն իջեցնել քաղաքական պոպուլիզմի ժանրից են, քանզի Սաուդյան Արաբիայի համար ապակառուցողական հետևանքները շատ ավելի ծանր ու ընդարձակ կլինեն:

 

 

Նույն շարքից