Վերլուծական Քաղաքականություն 

Էրդողանի «օսմանյան» ապտակը անապատասխան չի մնա

analitik.am

Թուրքիայում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթող է ճանաչվել իշխող Արդարություն և Զարգացում կուսակցությունը: Այս հաղթանակը Էրդողանին հեշտությամբ չտրվեց, խաղադրույքին դրված էր նրա քաղաքական ապագայի հարցը: Իր հաղթանակը ապահովելու համար Էրդողանը դիմեց նույնիսկ ընտրակեղծիքների` լցոնումներ, բազմաթիվ ընտրատեղամասերում ընտրության հաշվարկի ժամանակ հոնսանքազրկում: Այս ամենը հանգեցրեց հետընտրական բողոքի ցույցերի և ընդդիմության կողմից մի շարք տեղամասերում վերահաշվարկի պահանջի:


Սակայն ոգևորված իր հաղթանակով Էրդողանը բազմաթիվ աջակիցների առջև հայտարարեց, որ իր հաղթանակը «օսմանյան» ապտակ էր թուրք ժողովրդի թշնամիներին և նրանք ծանր գին են վճարելու իրենց գործողությունների համար: Այս սպառնալիքը ուղղված է ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլա Գյուլեին, որը սկզբնապես աջակցում էր Էրդողանին, իսկ այժմ վերածվել է անհաշտ հակառակորդի: Թուրքիայի ներքաղաքական պայքարն իր ազդեցությունը կթողնի Անկարայի արտաքին քաղաքականության վրա: Վերջինս կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և մեծ նշանակություն ունի ԱՄՆ-ի և Հյուսիսային ատլանտյան դաշինքի երկրների համար: Սակայն Վաշիգտոնին և եվրոպական երկրներին անհանգստացնում է Էրդողանի անզուսպ ու անկախատեսելի վարկը: Վերջինս երազում է վերականգնել Օսմանյան կասրության փառքն ու ազդեցությունը ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլ նաև Բալկաններից մինչ Չինաստան ընդգրկող տարածաշրջանում:


Օսմանյան ցնորքներով տարված Էրդողանն անհանգստություն է առաջացնում շրջակա երկրների համար: Վարչապետի «օսմանյան» ապտակ արտահայտությունը հասցեագրված էր նաև արտաքին գործոններին, որոնք դեմ են Թուրքիայի հզորացմանը: Անկարայի չափավոր իսլամական կառավարման մոդելի տարծման փորձը արաբական աշխարհում մեծ հաշվով հաջողություն չունեցավ: Հատկապես դա վառ արտահայտվեց Եգիպտոսում, երբ զիվորականները տապալեցին Մուսուլման եղբայրների կառավարությունը, որոնք ձգտում են աշխարհիկ կառավարման համակարգից անցնել կրոնականի, և միաժամանակ մեղադրեցին Թուրքիային երկրի ներքին գործերին խառնվելու մեջ: Էրդողանի կառավարությունն անհաջողություն կրեց նաև զրո հարևաններ, զրո խնդիրներ քաղաքականությունում: Ըստ երևույթին Էրդողանը կարծում է, որ առկա խնդիրները պետք է լուծեվեն ոչ թե փոխզիջումների և բանակցային ճանապարհով, այլ թուրքական նախապայմանների միջոցով, որտեղ հաշվի կառնվեն միայն Անկարայի շահերն ու պահանջները:


Նման քաղաքական վարքագիծն ունեցավ հակառակ արդյունք: Թուրքիան ներկայումս խնդիրներ ունի իր բոլոր հարևանների հետ: Էրդողանը հաջողացրեց վատթարացնել հարաբերություններն իր դաշնակից Իսրայելի հետ: Հանդես գալով Պաղեստինի արաբ բնակչության իրավունքների «միակ և իրական» պաշտպան և քննադատելով հրեանների վաած քաղաքականությունը` Անկարան ձգտում էր առաջնորդի դեր ստանձնել իսլամական աշխարհում, որը Սաուդյան Արաբիայի և այլ արաբական երկրների սրտովը չէր: Թուրքիան նման ճանապարհով իր դաշնակիցների համար վերածվում է անվստահելի գործընկերոջ, իսկ տարածաշրջանում դառնում անկառավարելի և վտանգավոր գործոնի:


Էրդողանը մեծ հաշվով անընդունելի կերպար է դարձել բոլորի համար: Օգոստոսյան նախագահական ընտրություններին Էրդողանին մեծ փորձություն է սպասվում, անգամ համատարած կեղծիքների միջոցով նա չկարողացավ ապահովել 50%-ից ավել իր կուսակցությանը քվեարկած քվեաթերթիկների քանակը: Ֆեթուլա Գյուլենի բացահայտ և ակտիվ քաղաքական գործունեությունը կջլատի Էրդողանին սատարող ուժերին: Սա կարող է նպաստել ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության հաղթանակին: Եթե վերջիններս իրենց կողմը ներքաշեն Թուրքիայում 15-20% կազմող ալավիների բնակչությանը, որոնք դեմ են Սիրիայում վարվող քաղքականությանը, Էրդողանից միայն խոստումներ ստացած քրդերին, ապա չի բացառվում, որ ՏԻՄ ընտրությունները կհանդիմանեն վերջին քաղաքական հաջողությունը էրդողանի:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից