Վերլուծական Քաղաքականություն 

Օբամայի ռազմավարությունը «անձեռնմխելի» Ռուսաստանի նկատմամբ

analitik.am

 ԱՄՆ Նախագահ Օբամայի  օգնականները արդեն չեն կարողանում ապրել առանց  Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասին ամեն առավոտ  հայտարարողի ձայնի: Երևի հենց դրանից էլ նրանք իրենց հերոս  են զգում և «հաղթանակի» շունչը վայելում:  Այդ «լուրջ» պատժամիջոցները մահացու են  հենց  Օբամայի  համար, այլ ոչ թե Մոսկվայի: 

 

Անհնար է հավատալ սառը պատերազմին, երբ  2010  թվականի նոյեմբերին Նախագահ Վլադիմի Պուտինը  Գերմանիայի հետ  տնտեսական համագործակցության  պայմանագիր կնքեց  և հարկ է նշել, որ  Գերմանիան  Ռուսաստանի հետ համագործակցելու մեծ ցանկություն ուներ և էլի ունի: Սակայն  այսօր Գերմանիան նույնպես Ռուսաստանի նկատմամբ կիրառում է տնտեսական և այլ պատժամիջոցներ ու   հարց է առաջանում՝ սա դիվանագիտական արվե՞ստ է:  Եթե խոսենք  այն մասին, թե ինչպես պետք է աշխատեն իսկական դիվանագետները, ապա կարող ենք միայն ասել. «All We Need Is Lavrov»:

 

 Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների նպատակը Վլադիմիր Պուտինին   ստիպելն է խոնարհվել «գերբնական» ուժերի առջև:  Տնտեսական պատժամիջոցների սահմանումը նպատակ ունի Ռուսաստանին հասցնել այն վիճակին, ինչի որ ուզում էին մի ժամանակ հասցնել Իրանին: Այս պատժամիջոցները ձեռնարկողները դեռ մինչև այժմ կարծում են, որ իրենց կմիանա նաև Պեկինը, մոռանալով, որ վերջինս շատ լավ գիտակցում է, թե կիրառվող պատժամիջոցները ինչպիսի բացասական ազդեցություն կունենան հենց Չինաստանի համար:


 Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ Վաշինգտոնի հետ անհնար է բանակցել և գալ որևիցե համաձայնության: Ռուսաստանը նաև չի կարող աջակցել Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում կատարվող իրադարձություններին, քանի որ ըստ որոշ ուժերի կարծիքի, բոլորը պետք է ենթարկվեն Կիևի նոր իշխանություններին:  Վաշինգտոնի նպատակներից է Ղրիմը «վերադարձնել»  ՆԱՏՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա Մոսկվային դուրս մղել Միջերկրական ծովի տարածքից:



Վաշինգտոնի վերջնական նպատակը «Газпром»-ի և ԵՄ-ի միջև համագործակցության խզումն է:  Ռուսաստանը բավականին մեծ հնարավորություներ ունի այս ամեն ինչին պատասխան տալու, սակայն դեռ լռում է:

 

Եթե Սպիտակ տունը և ԱՄՆ-ի պետդեպարտամենտը իրոք քաջություն  ունենային տեսնել, թե Ռուսաստանը ինչպես է կարողանում կարգավորել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ, ապա Կրեմլը արդեն այդ քայլն արած կլիներ:  

 

 Ռուսաստանը հարգանք է ակնկալում Արևմուտքից, որը 1991 թվականից սկսած Մոսկվայի հետ ուներ  շատ լավ հարաբերություններ և վերաբերվում էր  ոչ միայն որպես «միջազգային հարաբերություններում անկախ և  ակտիվ մասնակցի», այլև «Արևմուտքի հետաքրքրություններին հավատարիմ գործընկերոջ, ում հարկավոր է հարգել, վստահել և պահպանել նրա հետ լավ հարաբերություններ»:

 

 Ժամանակը ցույց է տվել, որ Վաշինգտոնը Արևմուտքի  հետաքրքրությունների հետ հաշվի չի նստել և չի էլ նստում և միայն պահանջում է, որպեսզի Եվրոպան հաշվի նստի ԱՄՆ-ի հետ:

 

 Եթե ազնիվ լինենք, ապա կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանը Վաշինգտոնին առաջարկել է  իր հետ խաղալ «realpolitik»,  այլ ոչ թե «Մոնոպոլիա»՝ Օբաման  շաշկի  է խաղում, իսկ Մոսկվան՝  շախմատ:

 

Այս ամեն ինչի արդյունքում, կարելի է գալ մեկ եզրահանգման՝  Վաշինգտոնի նպատակն էր քաոս ստեղծել Ուկրաինայում, Ռուսաստանին դուրս մղել Միջերկրական ծովից: Վաշինգտոնի մոտ առաջինը ստացվել է, սակայն երկրորդը երբեք չի ստացվի, իսկ  պատժամիջոցներով սպառնալու խաղը դեռ կշարունակվի երկար, ինչպես եղել էր Կուբայում, Իրաքում և Իրանում: 

Նույն շարքից