Վերլուծական Տնտեսություն Քաղաքականություն 

ԱՄՆ-Չինաստան կոնֆլիկտը հասունանում է

analitik.am

Արևմտյան ընկերությունները փոխում են միջազգային շուկայում իրենց աշխատանքային սկզբունքները և արդյունաբերությունը վերադարձնում են հայրենիք: Մասնավորապես նման զարգացումներ տեղի են ունենում ԱՄՆ-Չինաստան առևտրային հարաբերություններում: ԱՄՆ-ն տեղափոխում է իր ընկերությունները, իսկ Պեկինն էլ իր հերթին հովանավորում է ազգային ընկերություններին և արհեստական արգելքներ ստեղծում արտասահմանյան ընկերությունների համար:


Ինչպե՞ս սկսվեց այս ամենը


1976թ.-ին Մաո Ցզեդունի մահից հետո Չինաստանի ղեկավարությունը որդեգրեց համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու տնտեսական քաղաքականություն, ինչը աներևակայելի հաջողություն բերեց՝ Չինաստանը սկսեց ապշեցուցիչ տեմպերով զարգանալ, դուրս եկավ երրորդ աշխարհի երկրների ցուցակից, և գրեթե հասավ աշխարհի հզորագույն պետություններին իր կարողություններով: Սա տեղի ունեցավ մի պարզ պատճառով՝ աշխարհի ներդրողներն ԱՄՆ-ից և Եվրոպայից իրենց գործարանները տեղափոխեցին Չինաստան, քանզի այստեղ աշխատուժն անհամեմատ էժան էր՝ դարձնելով Չինաստանն աշխարհի արհեստանոցը:



Արդյունաբերության տեղափոխումն Արևմուտքից Արևելք արմատապես փոխեցին միջազգային տնտեսական հարաբերությունների ողջ համակարգը: Չինաստանում կենտրոնացան աշխարհի ամենաաշխատատար և շրջակա միջավայրի համար վտանգավոր գործարանները, քանզի Պեկինը փաստացի ընկերություններից չէր պահանջում հետևել բնապահպանության և աշխատանքի անվտագության ոլորտում որևէ ստարդարտի: Արևմուտքում մնացին ղեկավարող անձնակազմը և ֆինանսիստները, ում ձեռքում էլ կենտրանանում էին Չինաստանում պատրաստված ապրանքներից ստացվող գումարները: Չնայած որ գումարների մեծ մասը Պեկինում չէին մնում, սակայն վերջինս արտասահմանյան կապիտալից բավականին օգուտներ քաղեց: Խոսքը վերաբերում է ժամանակակից տեխնոլոգիաներին՝ ի զարմանս շատերի չին մասնագետները շատ արագ տիրապետեցին ազգային տնտեսության միանգամից մի քանի ճյուղերի արդյունաբերական գաղտնիքներին: Իհարկե, ոչ միանգամից, բայց որոշ ժամանակ անց Չինաստանը սկսեց սեփական արտադրանքը ներկայացնել՝ տարբեր տեսակի և բնույթի: Արտասահմանցիների հաշվին Չինաստանը կարողացավ իր բնակչությանն ապահովել սննդով և աշխատատեղով, ինչն էլ նպաստեց երկրի կայունացմանը՝ սոված և անաշխատունակ զանգվածը միշտ էլ վտանգավոր է յուրաքանչյուր կառավարության համար: Արևմուտքն էլ Չինաստանի շնորհիվ հաղթահարեց 70-ականների տնտեսական ճգնաժամը:



Վերջին տասնամյակների ընթացքում համաշխարհային տնտեսության արագ աճն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանը և Հարավ-Արևելյան Ասիայի երկրները հետևեցին Չինաստանի օրինակին՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով արևմտյան կազմակերպությունների համար: Հետաքրքիր է, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի տնտեսական աճը կապում են բացառապես Մարգարետ Թեթչերի և Ռոնալդ Ռեյգանի հետ՝ անտեսելով աշխատասեր ասիացիներին:



Արևմուտքի խորը ճգնաժամը


Արևելքն այլևս չի ցանկանում պահել Արևմուտքին՝ դառնալով վերջինիս համար արդյունաբերական հրապարակ.Պեկինն, ինչպես նաև ասիական այլ մայրաքաղաքներ ուզում են նմանվել ԱՄՆ-ի և Եվրոպայի գործնական կենտրոններին, որոնք կառավարում են երկրից դուրս գտնվող ակտիվները: Չինաստանում աշխատուժի գինը բարձրացել է, իսկ երկրի բնակչության պահանջմունքներն էլ ավելացել, և արտասահմանյան ընկերություններին այլևս ձեռնտու չեն այս նոր պայմանները: Ժամանակակից Չինաստանը կարծես թե հայտնվել է ԽՍՀՄ վիճակում, երբ ազգային տնտեսությունն արդեն այնքան է կայունացել, որ արդյունաբերությունը զարգացնելու իմաստ չկա այլևս, Չինաստանը չի էլ ուզում շարունակել ազգային տնտեսության կայացման ռեկորդային տեմպերը:



Նման իրավիճակը ձեռնտու չէ ԱՄՆ-ին. Չինաստանն արդեն կենտրոնանում է ոչ թե քանակի, այլ որակի վրա՝ այսինքն արտադրի ավելի քիչ, բայց որակյալ ապրանքներ: Չին աշխատողներն արդեն «չափից շատ խելացի» են դարձել և պահանջում են գործատուներին հարգել իրենց իրավունքները, ինչպես նաև կյանքի չափանիշների փոփոխման հետ կապված աշխատավարձը բարձրացնեն: Նման պայմաններում արևմտյան ընկերությունների աճը դանդաղում է:



ԱՄՆ-ն էլ փորձում է վերականդանացնել արդյունաբերությունը՝ կայուն ազգային տնտեսության հիմքը: Ժամանակին արդյունաբերության տեղափոխման արդյունքում ԱՄՆ մի շարք քաղաքների ողջ բնակչությունն անգործ մնաց:



ԱՄՆ-ն նաև գործազրկության հետ խնդիր ունի: Ժամանակակից հետարդյունաբերական հասարակությունն աշխատող ձեռքերի կարիք չունի՝ բազմաթիվ գործողություններ անելու համար մի քանի լավ մասնագետն էլ բավական է: Սակայն ոչ բոլորն էլ համակերպվում աշխատանք չունենալու հետ, և ձևավորվում է հասարակության դժգոհ շերտ, որը շատ վտանգավոր է երկրի ներքին անվտանգության համար: ԱՄՆ-ն պատրաստվում է Չինաստանի հետ գլոբալ հակամարտություն սկսել, և վերջին տարիներին արագ շարժվում է վերջինիս սահմանների մոտ: Սակայն ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն պատերազմ սկսել Չինաստանի հետ, եթե ԱՄՆ-ի ազգային արդյունաբերության սիրտը՝ հարյուրավոր գործարաններ, Չինաստանում է: Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ-Չինաստան պատերազմն այսօր անհավանական է, միայն մի դեպքում հնարավոր կլինի՝ եթե Չինաստանը սկսի ազգայնացնել ամերիկյան կապիտալը կամ էլ փորձի ամեն կերպ խանգարել արտասահմանյան կազմակերպությունների գործունեությանը: Նման պահվածքը Չինաստանին նույնպես ձեռնտու չէ, ուստի դժվար թե վերջինիս կառավարությունը կոնֆլիկտն առաջինը սկսի:



Չինաստանը շատ բան կկորցնի, եթե արևմտյան երկրները տեղափոխեն իրենց արդյունաբերությունն Ասիայից: Դժվար է ասել, թե ինչ խնդիրների կհանդիպի Պեկինն այդ դեպքում,բայց մի բան փաստ է՝ գործազրկություն և տնտեսական աճի անկում:


Ռուսաստանի շահերը


Չինաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների խզումը ձեռնտու է Ռուսաստանին: Այն չպետք է խառնվի հնարավոր կոնֆլիկտին, քանզի Ռուսաստանին միանշանակ ձեռնտու է Չինաստանի թուլանալը՝ այդ դեպքում Չինաստան-Ռուսաստան հարաբերություններում ՌԴ-ն կլինի լիդերի դերում: Նույնը վերաբերում է նաև ԱՄՆ-ին՝ գործարանները հայրենիք բերելու համար ԱՄՆ-ին ժամանակ և միջոցներ են պետք, ինչը որոշ ժամանակով կշեղի ԱՄՆ ուշադրությունը, սա էլ իր հերթին հնարավորություն կտա ՌԴ-ին լուծել Արևելյան Եվրոպայում և Մեձավոր Արևելքում առկա խնդիրները:



Ընդհանուր առմամբ ԱՄՆ-Չինաստան հասունացող կոնֆլիկտը երկու երկրներին էլ երկար ժամանակով կշեղի կոնֆլիկտի հետ կապ չունեցող հարցերից: Քանի դեռ Պեկինի և Վաշինգտոնի միջև սառը պատերազմը չի սկսվել, Ռուսաստանը որոշ ժամանակ ստիպված կլինի դիմանալ ճնշմանը, սակայն 2-3 տարի անց ԱՄՆ-ն կկենտրոնանա նոր զոհի վրա, և ճնշումը կթուլանա: Այդ ժամանակ ՌԴ-ն կարող է ետ բերել իր նախկին դիրքերը, ավելին, ՌԴ-ին կարող է առաջարկվել նաև այս կամ այն միության անդամ դառնալ, քանզի Ռուսաստանի նման հզոր դաշնակցի կարիք այդ ժամանակ միանշանակ կզգացվի:


Ա. Վիտ

Նույն շարքից