Վերլուծական Քաղաքականություն 

Ալիևի քաղաքական հաշվարկի ձախողումը

analitik.am

1994թ. մայիսին Բիշկեկում կնքված զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը հնարավորություն ընձեռեց գերտերություններին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծել դիվանագիտական և խաղաղ ճանապարհով՝ կողմերին նստեցնելով բանակցային սեղանի շուրջ: Քսան տարվա ընթացքում Մինսկի խմբի համանախագահները լուրջ և կտրուկ առաջընթաց չգրանցեցին բանակցային պրոցեսում, իր հերթին միջազգային հանրությունը մի կողմից ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մյուս կողմից փաստացի ընդունում է Լեռնային Ղարաբաղի պետականությունը:


Այս հանգամանքը նյարդային ջղաձգումների մեջ է գցում պաշտոնական Բաքվին, վերջինս ոչ միայն փորձում է պարտադրել Մինսկի միջնորդական խմբին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծել միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, այլ նաև նավթադոլլարների միջոցով ձգտում է միջազգային հանրության առջև Հայաստանը ներկայացնել իբրև ագրեսոր պետություն: Բաքուն ամնեուր հայտարարում է, որ ղարաբաղյան կոնֆլիկտը տարածքային հակամարտություն է, որի հետևանքով հայկական զինված ուժերն օկուպացրել են Ադրբեջանի 20%-ը: Չնայած որ իր նպատակներին հասնելու համար Բաքուն տրամադրեց խոշոր ֆինանսական միջոցներ, այնուամենայիվ ցանկալի հաջողության չհասավ: Իլիամ Ալիևն այդպես էլ չհասկացավ մեկ պարզ ճշմարտություն, որ ոչ ոք իր փոխարեն և Ադրբեջանի համար չի գալու ու հետ գրավելու Լեռնային Ղարաբաղը հայկական ուժերից, ոչ մի պետություն /բացառությամբ Թուրքիայից/ չի պահանջի Երևանից հրաժարվել Արցախից հանուն Ադրբեջանի՝ հարվածի տակ դնելով իր երկրի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները: Բաքուն մինչ օրս էլ ամբոջապես չի գիտակցում, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գլխավոր նպատակը հանդիսանում է ոչ թե Արցախի հիմնահարցի վերջնական խաղաղ կարգավորումը /դրան պետք է հասնեն հակամարտող կողմերը/, այլ ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալը, որը տարածաշրջանի համար կունենա անկախատեսելի հետևանքներ, քաղաքական իրավիճակի ստատուս քվի պահպանումը: Վերջինս ապահովում է համանախագահ երկրներին՝ հատկապես ԱՄՆ-ին և Ռուսաստանին, տարածաշրջանում պահպանել իրենց ազդեցությունը՝ հարկ եղած դեպքում կիրառելով այն և թույլ չտալով այլ երկրներին ակտիվ քաղաքական գործունեություն իրականացնել Հարավային Կովկասում: Այս ամենով հանդերձ Արևմու



տքի աչքերում նվազում է Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում: Եթե տաս տարի առաջ Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով և նավթային հարուստ պաշարներով կարևոր դեր էր խաղում Արևմուտքի համար, ապա ներկայումս այդպես չէ: Օբամայի վարչակազմը որոշել է ամերիկյան զորքերն Աֆղանստանից դուրս բերել 2015թ., սա նշանակում է, որ Ադրբեջանը որպես տարանցիկ երկիր կորցնում է իր կարևորությունը ԱՄՆ-ի համար, քանզի ամերիկյան զորքերի պարենավորումն իրականացվում է նաև Ադրբեջանի տարածքով: Իր հերթին նավթի արտահանման ծավալների նվազումը հիստերիա է առաջացնում Բաքվի պաշտոնական շրջանակներում: Հիշարժան է BP-ին ուղղված Ալիևի մեղադրանքը, ըստ որի կազմակերպության պատճառով պետության եկամտային ծավալաները նվազել են:


Այսպիսով` ադրբեջանական երկու կարևոր հաղթաթղթերը, որոնք կարևորագույն դեր էին խաղում Ալիևի քաղաքական հաշվարկում, չկարողացան արդարացնել Բաքվի ակնկալիքները:


Հետաքրքրական է նաև այն փաստը, որ նավթային պաշարների նվազմանը զուգահեռ սաստկանում է Արևմուտքի քննադատությունն Ալիևի բռնատիրական ռեժիմի նկատմամբ: Երկրի դրական իմիջը բարձրացնելու համար հսկայական գումարներ ծախսելով, Բաքուն ունենում է հակառակ էֆեկտ: Ալիևը վատնելով հսկայածավալ նյութական և ֆինանսական ռեսուրսներ, այդպես էլ միայնակ մնաց իր հարևան «ագրեսոր» պետության և 20% «օկուպացված տարածքների» հետ:


Սարգիս Լևոնյան

Նույն շարքից