Վերլուծական Քաղաքականություն 

Ուկրաինայի անկայուն ներկան ու ապագայի բացակայությունը

analitik.am

Ուկրաինայում Մայդանը սկսելու հիմնական դրդապատճառը եղավ եվրաինտեգրումը: Այս պարագայում առաջանում է տրամաբանական հարց. «Ինչու՞ եվրաինտեգրումը, որն սկսվել էր  1990-ականներից, այսպիսի հետևանքների հանգեցրեց»:  1994թ.-ին Ուկրաինան սկսեց համագործակցել Եվրոպական երկրների հետ: Հենց այդ ժամանակ կնքվեց շատ կարևոր և որոշիչ Ուկրաինա-Եվրոպա հարաբերությունները կարգավորող պայամանգիրը:  Եվ տրամաբանական է, որ այս ամեն ինչից հետո Ուկրաինան փորձեց իրեն Եվրոպայի կազմում տեսնել: Այնուհետև այս ցանկությանը հաջորդեցին ներքին խժդժություններն ու անկարգությունները, որն էլ հանգեցրեց երկրի անկայունացմանն ու ներկայիս վիճակին:  


2000 թվականին պարզ դարձավ, որ Ուկրաինան ինքն իր դեմ հայտարարած պատերազմում պարտություն է կրում, այն ոչ միայն մնում է «Failed state», այլև հայտնվել է մշակութային և ազգային ճգնաժամի առջև, քանի որ ուկրաինացի ժողովրդի զարգացումը, բազմացումր արագ տեմպերով ընթանում է երկրի  արևմուտքում , իսկ երկրի  արևելքում ընդհանրապես տեղաշարժ չկա:  Բացի այդ, Ուկրաինայի արևելյան և արևմտյան շրջանների բնակչության  հարաբերությունները այնքան էլ բարեկամական չեն եղել, իսկ այժմ նրանց միջև  հարաբերություններ կարելի է ասել, որ ընդհանրապես չկան: Երկրի աշխարհաքաղաքական վիճակը գնալով վատանում է՝  Ուկրաինայի արևելյան և արևմտյան հարևանների հետ համեմատած: Պետությունը գտնվում է շատ վատ դրության մեջ և դժվար ընտրության առաջ է կանգնած, չնայած, որ  թվում է, թե էլիտան որոշում է կայացրել՝ երկրի արևելյան և արևմտյան  կողմերից հավասարաչափ օգուտ ստնալու հարցում:

 

 2003 թվականին Կուչման Ուկրաինան նոր խնդրի առաջ կանգնեցրեց,  առաջադրելով ԵՄ մտնելու հարցը՝   այդպիսով «ապահովելով»  Ուկրաինային  սպասվող առաջիկա ամենավատ 10  տարիները: Նրան փոխարինած Յուշչենկոն, իր ռուսամետ հայացքներով, նույն ճանապարհով շարունակեց իր քաղաքականությունը՝ անդամակցելով «Արևմտյան գործընկերությանը»: Հենց այդ քայլից էլ ակնհայտ դարձավ, որ Ուկրաինան հնարավորություն չունի ինքնուրույն, առանց Ռուսաստանի գոյատևելու, քանի որ տնտեսական, սոցիալական հարցերի լուծումը հնարավոր չէ առանց արտաքին լուրջ ազդեցության:    

 

Այս պարագայում եվրաինտեգրումը Ուկրաինայի համար ամենաձեռնտու որոշումն էր, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման փոխարեն: Սակայն Ուկրաինան մոռացավ, որ Ռուսաստանը   կարող էր աստիճանաբար կարգավորել Ուկրաինայում առաջացած խնդիրները:

 

 Ուկրաինան ունի 46 միլիոն բնակիչ, ովքեր ունեն տարբեր տեսակետեր և գաղափարախոսություն: Եվ երկրում առաջ եկած շատ խնդիրներ կան, որոնց լուծման համար բավական չէ միայն ռուս-ուկրաինական ժողովրդի բարեկամական կապը:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան ընդգրկվի ԵՄ:   ՈՒկրինան մի շարք սահմանափակումներ  է ստանում տնտեսական և քաղաքական հարցերում, բնակչության մեծ մասը կհայտնվի փողոցներում և Ուկրաինան կսկսի կամաց-կամաց նմանվել Լեհաստանին՝  վատ իմաստով: Սակայն, Ուկրաինայի ժողովուրդը կարծում է, որ եթե ԵՄ կազմ մտնի, Ուկրաինան միանգամից կդառնա Գերմանիա, իսկ եթե իրենց չհաջողվի գերմանացու նման ապրել, ապա կտեղափոխվեն Գերմանիա:


Եվ հենց այս պատճառով էլ, Ուկրաինան վերածվեց պատերազմի թատերաբեմի:

 

Եթե Ուկրաինայում իրադարձությունները շարունակվեն այս տեմպերով զարգանալ, ապա այն շուտով կմասնատվի երկու կամ երեք մասի:Արևմտյան  Ուկրաինան, որպես անկախ պետություն, որը կևրաինտեգրվի, այժմյան Ռումինիայի տեղը կզբաղեցնի, իսկ արևելյան Ուկրաինան երկար ժամանակ կգտնվի Ռուսաստանի ազդեցության տակ  նաև Ղրիմը:

 

Ո՞վ օգուտ կքաղի այս ամեն ինչից, ասելը դժվար է: Արդյոք Արևմուտքն ու Ռուսաստանը կթողնեն, որ Ուկրաինայում իրավիճակը այդքան բարդանա, արդյոք նրանց հարկավոր է ունենալ 46 միլիոնանոց բնակչությամբ անկայուն  մի կետ:

 

 Հարցերը ավելի շատ են, քան պատասխանները, վստահությամբ կարելի է փաստել միայն մեկ բան, որ մեր աչքերի առաջ քանդվում է ԽՍՀՄ նախկին մի հանրապետություն և վերածվում նոր ժողովրդավարական հանրապետությունների: Թե ինչքա՞ն կտևի այս գործընթացը , կախված է միայն այս հարցում լուրրջ ազդեցություն ունեցող ուժերից:

 

Նույն շարքից